Էրինոմե (արբանյակ)
![]() ![]() ![]() ![]() (Յուպիտեր XXV) Erinome | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | նոյեմբեր-դեկտեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,8[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 279 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,266[2] |
Սիդերիկ պարբերություն | 728,3 օր[2] |
Թեքվածություն | 164,9° (խավարածրի հարթության նկատմամբ) 162° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1,6 կմ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Էրինոմե (հուն․՝ Ἐρινόμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 4 ժամանակավոր անվանումը[1]։
Էրինոմեն ունի մոտ 3,2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 279 000 միլիոն կմ հեռավորության վրա, 728,3 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,9° խավարածրի հարթության նկատմամբ (162° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,266 է[1][2]։
Էրինոմեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հռոմեական դիցաբանության կերպար Էրինոմեի անունով, ով սիրահարված էր Յուպիտերին[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 MPEC 2001-A28: S/2000 J 2, S/2000 J 3, S/2000 J 4, S/2000 J 5, S/2000 J 6 2001 January 5 (discovery and ephemeris)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ USGS Gazetteer of Planetary Nomenclature
|