Կալիրոե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիրոե (այլ կիրառումներ)
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Կալիրոե
(Յուպիտեր XVII, S/1999 J 1, 1999 UX18)
Callirrhoe
S1999j1.jpg
Սփեյսուոչ ծրագրի արբանյակի հայտնաբերման լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 հոկտեմբեր 1999[1] թ. (Սփեյսուոչ ծրագիրի կողմից)
Բացարձակ մեծություն (H)20,7[2]
Հեռավորությունը Յուպիտեր24 099 000 կմ[3][4]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,2796[3][4]
Սիդերիկ պարբերություն758,82 օր[3][4]
Թեքվածություն141° (խավարածրի հարթության նկատմամբ)
140° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3][4]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~8,6 կմ (ենթադրված)[2]
Զանգված~8,7×1014 կգ (ենթադրված)[2]
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Կալիրոե (հուն․՝ Καλλιρρόη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Արբանյակը հայտնաբերվել է Կիթ Պիկի աստղադիտարանում Սփեյսուոչ ծրագրի շրջանակներում 1999 թվականի հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում[1][5], սկզբում այն ընդունվել է որպես աստերոիդ և ստացել է 1999 UX18 նշանակումը[1][6], և միայն 2000 թվականին է պարզվեց որ այն հանդիսանում է Յուպիտերի արբանյակ, և ստացավ S/1999 J 1 նշանակումը[1][7], այդ պահին այն Յուպիտերի 17-րդ հայտնի արբանյակն էր։ Կալիրոեի աստղային մեծությունը 20,7 է[2], փաստորեն այն ավելի թույլ է երևում քան նույնիսկ գաճաճ մոլորակ Էրիսը, որի տեսանելի մեծությունն է 18,7[8]։

Կալիրոեն ունի մոտ 8,6 կմ տրամագիծ[2], և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 099 000 միլիոն կմ հեռավորության վրա, 758 օրվա ընթացքում[1][3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 141° խավարածրի հարթության նկատմամբ (140° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,2796 է[1][3]։

Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է հունական դիցաբանության օվկիանուհի Կալիրոեի անունով[9]։

Կալիրոեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Նավավարական մանյովրի ընթացքում Նոր Հորիզոններ կայանը Յուպիտերի մետով անցման ժամանակ լուսանկարել է Կալիրոեն 2007 թվականի հունվարի 10-ին[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Brian G. Marsden (2000-07-20)։ «IAUC 7460: S/1999 J 1»։ IAU։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-26-ին։ Վերցված է 2005-11-22 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Planetary Satellite Physical Parameters»։ JPL (Solar System Dynamics)։ 2009-04-03։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 23 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jacobson, R.A. (2013) JUP300 (2013-08-23)։ «Planetary Satellite Mean Orbital Parameters»։ JPL/NASA։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27 
  5. «New Outer Satellite of Jupiter Discovered»։ Minor Planet Center։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 23 
  6. «New moon of Jupiter found»։ SpaceFlight Now (University of Arizona News Release)։ Վերցված է 2009 թ․ հուլիսի 23 
  7. MPEC 2000-Y16: S/1975 J 1 = S/2000 J 1, S/1999 J 1 2000-12-19 (discovery and ephemeris)
  8. «AstDys (136199) Eris Ephemerides»։ Department of Mathematics, University of Pisa, Italy։ Վերցված է 2009 թ․ մարտի 16 
  9. IAUC 7998: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2002 October 22 (naming the moon)
  10. «New Horizons Jupiter Encounter Timeline»։ www.planetary.org