Էյրենե (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է S/2003 J 5ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էյրենե (այլ կիրառումներ)
Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Էյրենե
(Յուպիտեր LVII)
Eirene
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,4[2]
Հեռավորությունը Յուպիտեր23 974 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,307[2]
Սիդերիկ պարբերություն758,341 օր[2]
Թեքվածություն166° (խավարածրի հարթության նկատմամբ)
167° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2 կմ (ենթադրված)
Զանգված~9,0×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Էյրենե (հուն․՝ Εἰρήνη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում: Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 5 ժամանակավոր անվանումը[1][3]:

Էյրենեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 974 000 միլիոն կմ հեռավորության վրա, 758,341 օրվա ընթացքում[1][2]: Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (167° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,307 է[1][2]:

Էյրենեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է:

Արբանյակը հայտնաբերման պահից ի վեր երկար ժամանակ չէր դիտարկվել և համարվում էր կորսված[4][5][6][7], սակայն 2017 թվականին այն վերահայտնաբերվեց և ստացավ Յուպիտեր LVII նշանակումը[8]: Արբանյակի անունը տրվել է 2019 թվականի օգոստոսի 20-ին, այն անվանվել է Հունական դիցաբանության խաղաղության աստվածուհի Էյրենեի անունով, ով Զևսի և Թեմիսի դուստրն էր: Անունը ընտրվել է Twitter-ում կազմակերպված քվեարկության արդյունքում[9][10]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 IAUC 8087: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2003 March 4 (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. MPEC 2003-E11: S/2003 J 1, 2003 J 2, 2003 J 3, 2003 J 4, 2003 J 5, 2003 J 6, 2003 J 7 2003 March 4 (discovery and ephemeris)
  4. Beatty Kelly (4 April 2012)։ «Outer-Planet Moons Found — and Lost»։ www.skyandtelescope.com։ Sky & Telescope։ Վերցված է 27 June 2017 
  5. Brozović Marina, Jacobson Robert A. (9 March 2017)։ «The Orbits of Jupiter's Irregular Satellites»։ The Astronomical Journal 153 (4): 147։ Bibcode:2017AJ....153..147B։ doi:10.3847/1538-3881/aa5e4d 
  6. Jacobson B., Brozović M., Gladman B., Alexandersen M., Nicholson P. D., Veillet C. (28 September 2012)։ «Irregular Satellites of the Outer Planets: Orbital Uncertainties and Astrometric Recoveries in 2009–2011»։ The Astronomical Journal 144 (5): 132։ Bibcode:2012AJ....144..132J։ doi:10.1088/0004-6256/144/5/132 
  7. Sheppard Scott S. (2017)։ «New Moons of Jupiter Announced in 2017»։ home.dtm.ciw.edu։ Վերցված է 27 June 2017։ «We likely have all of the lost moons in our new observations from 2017, but to link them back to the remaining lost 2003 objects requires more observations a year later to confirm the linkages, which will not happen until early 2018. ... There are likely a few more new moons as well in our 2017 observations, but we need to reobserve them in 2018 to determine which of the discoveries are new and which are lost 2003 moons.» 
  8. Sheppard Scott S. (2017)։ «Jupiter's Known Satellites»։ home.dtm.ciw.edu։ Վերցված է 10 August 2017 
  9. «Naming Contest for Newly-discovered Moons of Jupiter»։ www.iau.org։ Վերցված է 27 August 2019 
  10. «Public Contest Successfully Finds Names For Jupiter’s New Moons»։ www.iau.org։ Վերցված է 27 August 2019