Սեթ Նիկոլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեթ Նիկոլսոն
Seth Barnes Nicholson
Seth Barnes Nicholson(c1940).jpg
Ծնվել էնոյեմբերի 12, 1891(1891-11-12)[1]
Սփրինգֆիլդ, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 2, 1963(1963-07-02)[1] (71 տարեկանում)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Մաունթ Վիլսոնի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԴրեյքի համալսարան
ՊարգևներՔեթրին Բրյուսի մեդալ
Seth Barnes Nicholson Վիքիպահեստում

Սեթ Բարնս Նիկոլսոն (անգլ.՝ Seth Barnes Nicholson, նոյեմբերի 12, 1891(1891-11-12)[1], Սփրինգֆիլդ, ԱՄՆ - հուլիսի 2, 1963(1963-07-02)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում։

Ծնվել և մեծացել է Իլինոյսի գյուղական համայնքում, հետագայում սովորել է Դրեյկի համալսարանում, որտեղ և տարվել է աստղագիտությամբ: 1914 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի Լիկի աստղադիտարանում դիտարկելով այն ժամանակ նոր հայտնաբերված Յուպիտերի արբանյակը (որը հետագայում կոչվեց Պասիֆե) հայտնաբերեց Յուպիտերի մեկ այլ արբանյակ, որը ստացավ ժամանակավոր Յուպիտեր IX նշանակումը և հետագայում անվանվեց Սինոպե: Իր դիսերտացիայում, 1915 թվականին, Նիկոլսոնը հաշվարկեց այս արբանյակի ուղեծիրը։ 1916 թվականին նա հայտնաբերեց նաև (878) Միլդրեդ աստերոիդը:

Նիկոլսոնի հետագա մասնագիտական գործունեությունը անցավ Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում, որտեղ նա հայտնաբերեց Յուպիտերի հաջորդ արբանակները՝ 1938 թվականին Լիսիստեյա և Կարմեն, 1951 թվականին Անանկեն, ինչպես նաև տրոյացի աստերոիդ (1647) Մենելաուսը: Բացի դա նա հաշվարկել է բազմաթիվ գիսաստղերի և գաճաճ մոլորակ Պլուտոնի ուղեծրերը։ Նիկոլսոնի հայտնաբերած Յուպիտերի արբանյակները սկզբում ստացել էին «Յուպիտեր IX» - «Յուպիտեր XII» նշանակումները։ 1975 թվականին Միջազգային աստղագիտական միությունը այս արբանյակներին շնորհեց Սինոպե, Լիսիստեա, Կարմե և Անանկե անունները, ինքը Նիկոլսոնը դեմ է հանդես եկել այս անվանումներին։

Որպես հիմնական խնդիր Մաունթ-Վիլսոն աստղադիտարանում Նիկոլսոնը զբաղվել է Արեգակի ակտիվության ուսումնասիրություններով, ընդ որում տասնամյակների ընթացքում պարվերական հրապարակումներ է կատարել Արեգակի բծերի ակտիվության մասին։ Նա նաև մասնակցել է Արեգակի խավարումների ուսումնասիրման բազմաթիվ արշավախմբերի, որպեսզի պարզի Արեգակի թագի ջերմաստիճանը։

1920-ականների սկզբում Էդիսոն Պետիի հետ համատեղ նա իրականացրել է երկնային մարմինների առաջին կանոնավոր հետազոտությունները ինֆրակարմիր սպեկտրում։ Լուսնի մակերևույթի ջերմաստիճանի որոշումը հիմնվելով ինֆրակարմիր լուսանկարների վրա թույլ տվեց իրավացիորեն ենթադրել, որ այն ծածկված է փոշու բարակ շերտով, որը ունի ջերմամեկուսիչ առանձնահատկություն։ Կարմիր հսկաների ջերմաստիճանի չափումը թույլ տվեց որոշել աստղերի տրամագիծը։

1943-ից 1955 թվականները Նիկոլսոնը աշխատել է որպես Խաղաղօվկիանոսյան աստղագիտական միության փոխ-նախագահ, ինչպես նաև հրատարակչության խմբագիր։ Հանդիսացել է ԱՄՆ ազգային գիտությունների ակադեմիայի անդամ։ 1963 թվականին պարգևատրվել է Բրյուսի մեդալով։

Նրա պատվին են անվանվել (1831) Նիկոլսոն աստերոիդը, խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, ինչպես նաև շրջան Գանիմեդի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]