Jump to content

Կարմիր հսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետելգեյզեն՝ կարմիր գիգանտներից մեկը

Կարմիր հսկա — K կամ M սպեկտրալ դասի աստղ։ Նաև կյանքի վերջնափուլին հասած աստղերը ունեն սկսած 0,2—0,5 M զանգված[1]։ Այս շրջանում վերջանում է աստղի վառելիքը՝ ջրածին, պակասում է էներգիայի արտադրությունը. աստղը սառչում է և կենտրոնաձիգ ձգողականության ուժի ներգործությամբ սկսում է սեղմվել, ինչի արդյունքում միջուկը սկսում է տաքանալ և տաքացնել աստղի ներքին շերտերը։ Տաքացած գազը սկսում է ընդարձակվել։ Աստղի տրամագիծը այս փուլում կարող է շեշտակի մեծանալ, ինչի արդյունքում աստղը դառնում է կարմիր հսկա։ Բայց դրա արդյունքում աստղի միջուկը դառնում է անկայուն և շատ վտանգավոր։ Էներգիայի սինթեզի համար այլևս ջրածին չկա, և աստղը սկսում է հելիում այրել և առաջացնել ածխածին։ Սրա հետևանքով դուրս է մղվում մեծ քանակով էներգետիկ ալիքներ, որոնք և ճեղքում են նրա արտաքին շերտերը և այն սկսում է կամաց-կամաց ցրվել։ Աստղը մահանում է։ Նրանից մնում է միայն շատ տաք և խիտ միջուկը։ Կարմիր հսկան դառնում է սպիտակ թզուկ կորցնելով զանգվածի սկսած 50%-ը։ Աջ կողմում պատկերված է այդ աստղերից մեկը՝ Բետելգեյզեն։ Այն լինելով կարմիր հսկա՝ շատ անկայուն է։ Այն կարող է ամեն վայրկյան պայթել, բայց կարող է պայթել նաև միլիոն տարի հետո։ Հավանականությունը, որ այս աստղը կպայթի այսօր կամ միլիոն տարի հետո, նույնն է։

Արեգակը կդառնա կարմիր հսկա 5-7 միլիարդ տարի անց և կմեծանա այնքան, որ կկլանի Մերկուրին, Վեներան և հնարավոր է նույնիսկ Երկրին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Батурин В. А., Миронова И. В. «Красный гигант». Глоссарий Астронет. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-05-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]