Սեդրակ Շարիմանյան
Շարիմանյան Սեդրակ Սիմոնի | |
---|---|
Ծնվել է | 1898 հուլիսի 30 Թիֆլիս, Վրաստան |
Մահացել է | նոյեմբերի 7, 1989 Երևան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Բժշկություն, Վիրաբուժություն |
Ալմա մատեր | Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ինչով է հայտնի | նպաստել է ՀԽՍՀ-ում բժշկության զարգացմանը և ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադրմանը |
Սեդրակ Սիմոնի Շարիմանյան (հունիսի 30, 1898, Թիֆլիս - նոյեմբերի 7, 1989, Երևան), Խորհրդային Միության հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1924 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1926 թվականից աշխատել է Երևանի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում, 1940 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, նույն թվականից՝ ամբիոնի վարիչ, 1973 թվականից՝ գիտական խորհրդատու։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Երևանի վիրաբուժական, ապա՝ նյարդավիրաբուժական հոսպիտալներում, որպես առաջատար վիրաբույժ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիայի, ուռուցքաբանության, նյարդավիրաբուժության, անհետաձգելի վիրաբուժական օգնության և ՀԽՍՀ–ում տեղաճարակային խպիպի ուսումնասիրության հարցերին։ Շարիմանյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գիտխորհրդի, ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության, առողջապահության և սոցիալական ապահովագրության, հակախպիպային հանձնաժողովների, Անդրկովկասյան վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ և նրանց համագումարների նախագահ, Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։ Եղել է ԽՍՀՄ IV գումարման Գերագույն սովետի և ՀԽՍՀ YI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Նրա ղեկավարությամբ 22 գիտնականներ ստացել են 4 գիտությունների դոկտորի և 18 գիտության թեկնածուի աստիճան։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է՝
- «Կարմիր աստղի» շքանշան 1943,
- Լենինի շքանշան 2 անգամ (1966, 1971)։
- ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրեր (1961, 1963, 1978)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների։
- Ընդհանուր վիրաբուժություն, Երևան։ Լույս, 1958, 478 էջ։ Ընդհանուր վիրաբուժության ասպարեզում առաջին հայերեն դասագիրք։ 1962, 1975, 1984 թվականներին ունեցել է երեք վերահրատարակություն։
- Անհետաձգելի վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Հայաստան, Երևան, , 1970, 172 էջ
- Зоб в Армении: Сборник науч. трудов / М-во здравоохранения Арм. ССР. Учен. мед. совет ; Под ред. заслуж. деятеля науки проф. Шариманяна С. С. - Ереван : [б. и.], 1964. - 162 с. (ռուս.)[2]
Համահեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пенициллин и его применение в медицине / Э.Г. Африкян ; Под ред. и предисл. С.С. Шариманяна ; АН АрмССР. 1948
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Армянские ученные-медики, А.П.Айриян (1998)
- Ռոլանդ Գրիգորյան / Սեդրակ Շարիմանյան՝ հայ վիրաբուժության խիղճը, Վավ-Պրինտ, Երևան, 2014, 111 էջ, ISBN 978-9939-60-230-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 468)։ ![]() |