Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 29
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 29
- 1787 թ. – տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դոն Ժուան օպերայի առաջին բեմադրությունը:
- 1899 թ. - ծնվել է Ակիմ Թամիրովը, ամերիկահայ դերասան (մահ. 1979 թ.)։
- 1923 թ. – հիմնադրվեց Թուրքիայի Հանրապետությունը:
- 1924 թ. – մահացել է Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը, անգլիացի գրող և դրամատուրգ (ծն. 1849 թ.):
- 1949 թ. – մահացել է Գեորգի Գյուրջիևը, հայազգի միստիկ փիլիսոփա (ծն. 1866 թ.):
- 1956 թ. – Արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ սկսվեց Սուեզյան ճգնաժամը, Իսրայելը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Եգիպտոսի դեմ:
- 1959 թ. – մահացել է Լևոն Քալանթարը, հայ նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ (ծն. 1891 թ.):
- 1988 թ. – 77 տարեկանում տիեզերք թռավ ամերիկացի Ջոն Գլենը, դառնալով պատմության ամենատարեց տիեզերագնացը: