Ջոն Գլեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջոն Գլեն (այլ կիրառումներ)
Ջոն Հերշել Գլեն կրտսեր (անգլ.՝ John Herschel Glenn Jr., հուլիսի 18, 1921[1][2][3][…], Քեմբրիջ, Օհայո, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2016[5][2][3][…], The James Cancer Hospital, Կոլումբուս), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի փոխգնդապետ։
1954 թվականին ավարտել է ռազմածովային նավատորմի փորձարկող օդաչուների դպրոցը (Մերիլենդի նահանգ)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1959 թվականից։ 1962 թվականի փետրվարի 20-ին ԱՄՆ-ում առաջինն է թռել տիեզերք, «Մերկուրի» տիեզերանավով` Երկրի շուրջը կատարելով երեք պտույտ (5 ժամ տևողությամբ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Գլեննը ծնվել է 1921 թվականի հուլիսի 18-ին Քեմբրիջում, Օհայոում: Ավարտել է տարրական և միջնակարգ դպրոցները Նյու-Կոնկորդիում, ապա` Մասկինում։ Քոլեջում նա ստացել է բակալավրի աստիճան։
Օդաչու
[խմբագրել | խմբագրել կոդը]
1942 թվականին Ջոն Գլեննը անցել է ռազմածովային օդաչուի դասընթացներ և 1943 թվականին ընդունվել է զինվորական ծառայության ռազմածովային ուժերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ջոն Գլեննը իրականացրել է 59 մարտական թռիչք, թռել է F4U «Կորսեր»-ով Մարշալյան կղզիներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա շարունակում է ծառայել որպես օդաչու։ Նա մասնակցել է Կորեական պատերազմին` երկու ժամկետով։ Առաջինը թռիչքը ռազմածովային ուժերի F9F «Պանտերա»-ով, երկրորդը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում F86 «Սեյբր»-ով («Սեյբր»-ով ունեցել է երեք օդային հաղթանակ)։ Կորեական պատերազմից հետո Ջոն Գլեննը ավարտել է փորձարկիչ օդաչուի համալսարանը։ 1956 թվականից մինչև 1959 թվականը ծառայել է որպես փորձարկիչ օդաչու։ Դրանից հետո ավարտել է Մերիլենդայի համալսարանը։ 1957 թվականի հուլիսին Ջոն Գլենը ստացել է զորամասի հրամանատարի կոչում` սահմանելով միջմայրցամաքային արագությամբ ռեկորդային թռիչք։ Նա թռել է կործանիչ F8U-ով Լոս-Անջելեսում, Նյու-Յորքում` 3 ժամ 23 րոպե։ Այն առաջին միջմայրցամաքային անկանգառ գերձայնային չվերթն էր։ Ընդհանուր առմամբ նա թռչել է ավելի քան 9000 ինքնաթիռով։ Մասոն էր. համար 688 «Կոնկորդ» օթյակի անդամ Օհայոյում[15] :
Տիեզերագնաց
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի ապրիլին Ջոն Գլեննը ընդգրկվել է առաջին ամերիկյան տիեզերագնացների խմբում, որը կոչվում էր «առաջին յոթնյակ», որը սկսվել է նախապատրաստական աշխատանքներ տիեզերական թռիչքի համար «Մերկուրիով»։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսին նա ունեցել է սրտի փականի վիրահատություն Քլիվլենդ կլինիկայում։ Նա մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին 95 տարեկան հասակում Օհայոյի պետական համալսարանի բժշկական կենտրոնում։
Անձնական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 MACRO Museo d´Arte Contemporanea Roma, Հռոմ
- 2003 Migrants, Gagosian Gallery, Նյու-Յորք
- 1999 Gagosian Gallery, Լոնդոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Гленн Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 https://web.archive.org/web/20161208204122/http://www.dispatch.com/content/stories/local/2016/12/john-glenn/john-glenn.html
- ↑ https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ https://www.nasa.gov/history/congressional-space-medal-of-honor/
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/clinton-p-anderson/
- ↑ Space Hall Honors Pioneers — Las Cruces: 1977. — P. 6. — ISSN 1081-2172
- ↑ https://achievement.org/our-history/golden-plate-awards/all-honorees/
- ↑ https://web.archive.org/web/20230602185841/https://www.nasa.gov/centers/kennedy/about/history/mercury7.html
- ↑ A few famous freemasons
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՆԱՍԱ. պաշտոնական կենսագրություն Արխիվացված 2017-02-19 Wayback Machine
- Ջոն Գլենն մահացել է 95 տարեկան հասակում առաջին ամերիկացի տիեզերագնացը, ով անցել է երկրի ուղեծիրը իր տիեզերանավով:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գլեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 93)։ |
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Դեկտեմբերի 8 մահեր
- 2016 մահեր
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի օդաչուներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի աստղագնացներ