Լաս Կրուսես
Լաս Կրուսես (Las Cruses), քաղաք ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Նյու Մեքսիկո նահանգի Դոնյա Անա շրջանի վարչական կենտրոն: Նահանգի՝ բնակչության թվաքանակով երկրորդ մեծ քաղաքն է:
Քաղաք | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1849 թ. | |
Մակերես | 199,521237 կմ² | |
ԲԾՄ | 1219±1 մետր | |
Բնակչություն | 97 618 մարդ (2010)[1] | |
Ժամային գոտի | UTC-7 և Լեռնային ժամային գոտի | |
Հեռախոսային կոդ | 575 | |
Փոստային ինդեքսներ | 88001 | |
Պաշտոնական կայք | las-cruces.org(անգլ.) | |
| ||
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաս Կրուսեսը Մեսիլլայի բերքառատ հովտի աշխարհագրական և տնտեսական կենտրոնն է: Հովիտը գտնվում է Ռիո Գրանդե գետի ողողադաշտում, որը ձգվում է Նյու Մեքսիկոյի Հաթչից մինչև Տեխասի Էլ Պասոն:
Լաս Կրուսեսում է գտնվում Նյու Մեքսիկոյի Համալսարանը:
Քաղաքում հիմնական գործատուն համարվում է դաշնային կառավարությունը, մասնավորապես՝ ԱՄՆ բանակի Ուայթ Սենդս հրթիռային հրաձգարանը և Ուայթ Սենդս փորձարարական կայանը: Քաղաքից 70 կմ դեպի հյուսիս տեղակայված է Ամերիկա մասնավոր տիեզերակայանը, որից իրականացրել է մի քանի մերձուղեծրային թռիչքներ: Լաս Կրուսեսում է տեղակայված նաև Virgin Galactic մասնավոր ընկերության կենտրոնական գրասենյակը.վերջինս նախատեսում է իրականացնել ուղեծրային տուրիստական թռիչքներ[2].:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ եվրոպացիների հայտնվելը քաղաքի տարածքը բնակեցված էր մանսո ցեղախմբի հնդկացիներով: 1598 թվականին Խուան Օնյատեն Ռիո Գրանդեից հյուսիս գտնվող տարածքները հայտարարեց Նոր Իսպանիայի սեփականությունը և սկսվեց այդ տարածքների զավթումը իսպանացիների կողմից: 1821 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրվեց Մեքսիկայի անկախության հռչակագիրը և 1821 թվականի սեպտեմբերի 28-ին Նոր Իսպանիայի տարածքների սեփականությունն անցավ Առաջին Մեքսիկական կայսրությանը: Այնուհետ տվյալ տարածքների իրավունքները անցան 1836 թվականին ինքորոշված Տեխասի Հանրապետությանը: 1845 թվականին այն բռնակցվեց ԱՄՆ-ին, իսկ ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտին Գվադելուպա-Իդալգո համաձայնագրի շրջանակներում այն վերջնականապես ճանաչվեց ԱՄՆ-ի սեփականությունը: 1849 թվականին հիմնվեց Լաս Կրուսես բնակավայրը, որը քաղաքի կարգավիճակ ստացավ 1907 թվականին:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաս Կրուսեսի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1191 մ: Համաձայն ԱՄՆ Չափագրումների բյուրոյի տվյալների՝ Լաս Կրուսեսն ունի 198, 5 կմ2 տարածք, որից ցամաքը զբաղեցնում է 198, 1 կմ2, իսկ ջրային տարածությունները՝ 0, 4 կմ2[3]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կլիման մերձարևադարձային անապատային տիպ է՝ մեղմ ձմեռներով և չոր ու շոգ ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը +7 °C է, հուլիսինը՝ +27 °C.
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Լաս Կրուսեսի բնակչությունը կազմում է 97 618 մարդ[4]: Էթնիկ և ռասսայական պատկանելիությունն ունի հետևյալ կառուցվածքը.
- 34.3% Ոչ իսպանական ծագումով սպիտակամորթներ
- 2.4% Աֆրոամերիկացիներ կամ սևամորթներ
- 1.7% Բնիկ ամերիկացիներ
- 1.6% Ասիացիներ
- 0.1% Բնիկ հավայացիներ և այլ կղզիաբնակներ
- 3.5% Երկու և ավելի ռասսայի խառնածիններ
- 56.8% Իսպանա- և Լատինոամերիակցիներ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսիկա Լերդո, Դուրանգո, Մեքսիկա
Գերմանիա Նինբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ United States Census 2010
- ↑ [http: //www.virgingalactic.com/ Virgin Galactic] (անգլ.)
- ↑ Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Las Cruces city, New Mexico". U.S. Census Bureau, American Factfinder. Retrieved November 3, 2015
- ↑ "Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Las Cruces city, New Mexico". U.S. Census Bureau, American Factfinder. Retrieved November 3, 2015.