Ստեփան Եգիզարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Եգիզարով
Stefan Egizarov.jpg
Ծնվել էհունվարի 1 (13), 1865
ԾննդավայրԴերբենդ, Dagestan Oblast, Ռուսական կայսրություն
Մահացել է1938
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներգիչ
Ստեփան Եգիզարովը ընտանիքի հետ Դերբենտում 1906 թվականին (վերևի շարքում, ձախից երրորդը)

Ստեփան Քրիստափորի Եգիզարով, ((դեկտեմբերի 20, 1864 հին տոմարով) (հունվարի 1, 1865) Դերբենտ – 1938), հայ օպերային երգիչ (բաս - բարիտոն)։

Կենսագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Եգիզարովը ծնվել է Դերբենտում Եվդա Օսիպովայի և Խաչատուր ( Քրիստափոր) Եգիզարովի ընտանիքում։ Ավարտել է Լազարյան ճեմարանը։ 1885 - 1889 թվականներին մշակել է ձայնը Մոսկվայի կոնսերվատորիայում (Էրնստ Տալյաբուէի դասարան), իսկ 1889 - 1891 թվականներին սովորել է Կոմիսարժևսկու օպերայի և դրամատիկական ուսումնարանում։

1891 թվականին մասնակցել է Յարոսլավլում Ֆեոդոր Կոմիսարժևսկու աշակերտների կազմակերպած օպերային հատվածներից համերգին, նույն թվականին Թիֆլիսում ելույթ է ունեցել Մ. Իպոլիտ-Իվանովի ղեկավարած օպերային ընկերության խմբի կազմում՝ «Ֆաուստ» օպերայում (հայերեն)։ Երգել է նաև Կազանում (1892 - 1893), Աստրախանում, Վորոնեժում, Նովոչերկասկում, Պերմում, Արխանգելսկում, Կոստրոմայում, Տոմսկում, Պենզայում, Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում (1893 թվականին Պանայևսկի թատրոնում, 1898 թվականին «Արկադիա» թատրոնում), Մոսկվայում Մեծ Թատրոնում (Большой театр) 1897 թվականին կատարել է Ամոնսարոյի դերերգը։ 1901 թվականից Սանկտ Պետերբվուրգի Ժողովրդական տան մեներգիչ էր[1]։ Ա. Շաֆերի «Գնչուներ» օպերայի Երիտասարդ գնչուի առաջին մենակատարն է, նաև մասնակցել է «Վոլգայի վրա» օպերայի պրեմիերային։

Ձայնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետել է ուժեղ և գեղեցիկ հնչողության դրամատիկ բարիտոնի, հստակ արտասանությամբ։ Հաջողությամբ ելույթ է ունեցել նաև բասային դերերգեր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь сценических деятелей, — СПб., 1901 Вып. 6. С. 2—3. (ռուս.)
  2. Пружанский А. М. Отечественные певцы. 1750—1917: Словарь. Часть первая — М., 1991. С. 171 (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Корганов. Статьи, воспоминания, путевые заметки, библиография. - Ер., 1968. С. 272 (ռուս.)
  • Вокально-энциклопедический словарь (ռուս.)