Շրջակա միջավայրի համաշխարհային օր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շրջակա միջավայրի համաշխարհային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հունիսի 5 |
Հաստատված | հունիսի 5, 1973 |
Կայք | worldenvironmentday.global(անգլ.) |
Շրջակա միջավայրի համաշխարհային օր (անգլ.՝ World Environment Day), հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի (Որոշում № A/RES/2994 (XXVII)) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմաներ և կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրաքանչյուր տարի սահմանվում է թեման և կարգախոսը, ընտրվում է հիմնական միջազգային միջոցառումների անցկացման վայրը։
- 2010 թվական - «Տեսակների բազմազանություն։ Մեկ մոլորակ։ Մեկ ապագա»
- 2009 թվական - «Ձեր մոլորակը ձեր կարիքն ունի»
- 2008 թվական - «Ազատվի'ր կախվածությունից։ Ցածր ածխածնային արտանետումներով տնտեսության ճանապարհին»
- 2007 թվական - «Սառույցի հալում – Թեժ թեմա»
- 2006 թվական - «Անապատներ և անապատացում – ո'չ չորային երկրի անապատացմանը»
- 2005 թվական - «Կանաչ քաղաքներ»` մոլորակային ծրագիր»
- 2004 թվական - «Անհրաժեշտ են ծովեր և օվկիանոսներ։ Կենդանի՝ ոչ թե մեռած»
- 2003 թվական - «Ջուր՝ երկու միլիարդ մարդ դրա խիստ կարիքն ունի»
- 2002 թվական - «Երկրին տալ հնարավորություն»
- 2001 թվական - «Մտնել կյանքի համաշխարհային սարդոստայնի մեջ»
- 2000 թվական - «Շրջակա միջավայրի հազարամյակ- ժամանակն է գործելու»
- 1999 թվական - «Մեր Երկիրը մեր ապագան է։ Փրկենք այն»
- 1998 թվական - «Հանուն Երկրի վրա կյանքի փրկենք մեր ծովերը»
- 1997 թվական - «Հանուն Երկրի վրա կյանքի»
- 1996 թվական - «Մեր Երկիրը, մեր բնակության վայրն է, մեր տունն է»
- 1995 թվական - «Մենք՝ ազգերս, միավորվենք հանուն գլոբալ շրջակա միջավայրի»
- 1994 թվական - «Մեկ Երկիրը մեկ ընտանիք է»
- 1993 թվական - «Աղքատություն և շրջակա միջավայր - վերացնել ապականությունը»
- 1992 թվական - «Բոլորը ունեն մեկ Երկիր- միասին հոգանք նրա մասին»
- 1991 թվական - «Կլիմայի փոփոխություն։ Անհրաժեշտ է գլոբալ գործընկերություն»
- 1990 թվական - «Երեխաները և շրջակա միջավայրը»
- 1989 թվական - «Գլոբալ տաքացում, գլոբալ նախազգուշացում»
- 1988 թվական - «Երբ մարդիկ շրջակա միջավայրը դնեն առաջին տեղում, զարգացումը չի դադարի»
- 1987 թվական - «Շրջակա միջավայր և ապաստարան ավելի, քան տանիք»
- 1986 թվական - «Ծառ աշխարհի համար»
- 1985 թվական - «Երիտասարդություն՝ բնակչություն և շրջակա միջավայր»
- 1984 թվական - «Անապատացում»
- 1983 թվական - «Կառավարում և տնօրինում, վտանգավոր թափոնների հեռացում և վերացում, թթվային անձրևներ և էներգիա»
- 1982 թվական - «Ստոկհոլմից հետո տաս տարի անց (բնապահպանական խնդիրների ակնարկ)»
- 1981 թվական - «Գրունտային ջրեր, տոքսիկ քիմիական նյութեր մարդու սննդային շղթայում»
- 1980 թվական - «Նոր անվանում նոր տասնամյակի համար՝ զարգացում առանց քայքայման»
- 1979 թվական - «Միայն մեկ ապագա մեր երեխաների համար՝ զարգացում առանց քայքայման»
- 1978 թվական - «Զարգացում առանց քայքայման»
- 1977 թվական - «Օզոնային շերտի քայքայման խնդիր, հողերի կորուստ և քայքայում»
- 1976 թվական - «Ջուրը կյանքի ռեսուրս է»
- 1975 թվական - « Բնակավայրեր»
- 1974 թվական - «Միայն մեկ երկիր»
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում, շրջակա միջավայրի օրվա հետ մեկտեղ, 2008 թվականից այդ օրը նշվում է նաև որպես էկոլոգի օր։
Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայում շրջակա միջավայրի օրվա կապակցությամբ 2010 թվականին OIKOS ընկերությունը իրականացնում է մի շարք միջոցառումներ նվիրված շրջակա միջավայրի բարելավմանը։
Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայում 1998 թվականից «Շրջակա միջավայրի օրը» նշվում է յուրաքանչյուր տարի՝ ապրիլ ամսվա երրորդ շաբաթ օրը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Резолюция № A/RES/2994 (XXVII)
- Программа Организации Объединённых Наций по окружающей среде
- Всемирный день в 2007 году Archived 2017-02-07 at the Wayback Machine.
- Всемирный день в 2008 году Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Всемирный день окружающей среды в 2010 году (на английском) Archived 2014-06-01 at the Wayback Machine.
- Акции компании OIKOS в поддержку Всемирного дня окружающей среды в 2010 году (многоязычный сайт)
|