Կաղապար:Այսօր/Մայիսի 11
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 11

- 330 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս։
- 868 թ. – Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը։
- 1858 թ. – Մինեսոտան դարձավ ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։
- 1864 թ. – ծնվել է իռլանդացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչը («Բոռը» մահ. 1960 թ.)։
- 1895 – Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, ինչը սակայն Օսմանյան կայսրությունը չիրագործեց։
- 1904 թ. – ծնվել է Սալվադոր Դալին, իսպանացի հանրահայտ նկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ. 1989 թ.)։
- 1981 թ. – մահացել է Բոբ Մառլին, ճամայկացի հանրաճանաչ երգիչ, երաժիշտ, ռեգգի ոճի նշանավոր կատարող (ծն. 1945 թ.)։
- 1984 թ. – ծնվել է Անդրես Ինիեստան, իսպանացի նշանավոր ֆուտբոլիստ։