Կաղապար:Այսօր/Մարտի 17
Հիմնական հոդված՝ Մարտի 17
- 180 թ. - մահացել է Մարկոս Ավրելիոսը, Հռոմեական կայսրության կայսր (ծնվ. 121 թ.)։
- 1861 թ. - ստեղծվեց Իտալիայի Թագավորությունը։
- 1865 թ. - ծնվել է Մանուկ Աբեղյանը, հայ մեծ լեզվաբան (մահ. 1944 թ.)։
- 1899 թ. - աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Ֆիբին:
- 1930 թ. - ծնվել է Ջեյմս Իրվինը, ամերիկացի տիեզերագնաց օդաչու, ինժեներ, լուսնի վրա իջած 8-րդ մարդը (մահ. 1991 թ.)։
- 1950 թ. - ԱՄՆ-ում հայտարարվեց Պարբերական աղյուսակի 98-րդ տարրի` Կալիֆոռնիումի հայտնաբերման մասին։
- 1960 թ. - առաջին անգամ Ճապոնիայում վաճառքի հանվեցին գունավոր մատիտները (ֆլոմաստեր)։
- 1963 թ. - Ինդոնեզիական Բալի կղզում Ագունգ լեռան հրաբխի ժայթքումից մահացավ մոտ 10 000 մարդ։
- 1973 թ. - բացվեց Լոնդոնի կամուրջը։
- 1997 թ. - մահացել է Պետրոս Մալայանը, հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (ծնվ. 1927 թ.)։