Պետրոս Մալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Պետրոս Մալայան
Pedrosmalayan.jpg
Ծնվել է հունվարի 4, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:4|2|0}})
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Վախճանվել է մարտի 17, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}}) (70 տարեկանում)
Մահվան վայր Թել Ավիվ, Իսրայել
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Պետրոս Հովհաննեսի Մալայան (հունվարի 4, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:4|2|0}}), Բաքու, ԱԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ - մարտի 17, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}}), Թել Ավիվ, Իսրայել), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում, Արևմտյան Հայաստանի Կարս նահանգից գաղթած հայկական ընտանիքում։ 1945 թվականին ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1951 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (գերազանցությամբ), 1945-1947 թթ. սովորել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (Ֆոգելի, Օստրովի, Օցսիանիկովի դասարաններում), ուսման 3-րդ տարում տեղափոխվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն էլ ավարտել է 1951 թվականին (սովորել է Բաբկեն Քոլոզյանի, Գաբրիել Գյուրջյանի, Արա Բեքարյանի, Վռամշապուհ Շաքարյանի դասարաններում)։ 1960-1992 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1970 թվականին դարձել է խորհրդային արվեստագետների «Խուդսովետ» միության անդամ, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է երփնագրի, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառում։ Ջրաներկ և գծանկար՝

  • «Հայաստան», 1975
  • «Ժամանակակից աշխատանքային թեմա», 1978

Կոմպոզիցիոն-դիմանկարչական

  • «Արփա-Սևան շինարարները», 1966
  • «Երևանի մետրոպոլիտենի շինարարները», 1986

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1967, 1973), Վարշավայում (1974), Կիևում (1981), Սոֆիայում (1983) և այլուր։[1][2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 16
  2. Պետրոս Մալայան (1927-1997)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]