Կաղապար:Այսօր/Մայիսի 30
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 30

- 1431 թ. – Ռուանում Ժաննա դ'Արկին մահապատժի ենթարկեցին՝ այրելով խարույկի վրա (ծն. 1412 թ.)։
- 1778 թ. – մահացել է Վոլտերը, ֆրանսիացի լուսավորիչ փիլիսոփա (ծն. 1694 թ.)։
- 1927 թ. – ԱՄՆ-ում հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը։
- 1937 թ. – ծնվել է Ալեքսանդր Դեմյանենկոն, ռուս սիրված դերասան («Կովկասի գերուհին», մահ. 1999 թ.)։
- 1953 թ. – խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց, որ «Հանուն բարի դրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»։
- 1990 թ. – տեղի ունեցան Հայաստանի Ազգային ժողովի 2-րդ գումարման ընտրությունները։
- 1994 թ. – մահացել է Արմեն Զարյանը, հայ ճարտարապետ, գրող Կոստան Զարյանի որդին (ծն. 1914 թ.)։
- 1999 թ. – Մինսկի «Նեմիգ» մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում մահացավ 53 մարդ, մոտավորապես 150 հոգի ստացան մարմնական վնասվածքներ։