Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվածմայիսի 30, 1927
Գլխադասային գրասենյակՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ

Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միություն, հիմնվել է 1927 թ.-ի մայիսի 30-ին, ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։ Միավորել է տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։ Կենտրոնը Չիկագոն էր։ 1928 թ.-ից Մարսելում (Ֆրանսիա) հրատարակվող «Հաճն» ամսագիրը ճանաչվել է Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միության պաշտոնաթերթ։ 1933 թ.-ին միության կենտրոնը տեղափոխվել է Լոս Անջելես (այստեղ պաշտոնաթերթը վերահրատարակվել է «Նոր Հաճըն» անունով), ապա՝ Բուենոս Այրես (1940-ական թթ. սկզբին տարբեր երկրներում հաստատված 7065 հաճնցիներից 1601-ը բնակվում էր Հարավային Ամերիկայում), «Նոր Հաճընը» փոխադրվել է այնտեղ։ 1925 թ.-ի ներգաղթի ժամանակ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ թվով հաճնցիներ ներգաղթել են Հայաստան։ Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միության խնդրանքով 1958 թ.-ին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճըն քաղաքատիպ ավանը։ 1972-ին միության նախաձեռնությամբ Նոր Հաճընում կանգնեցվել է Հաճընի հերոսամարտին (1920) նվիրված հուշարձան (հեղինակ Ռաֆայել Իսրայելյան)։ Միությունը մասնաճյուղեր ունի Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի մի շարք քաղաքներում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png