Կաղապար:Այսօր/Հունիսի 17
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունիսի 17

- 1579 թ. – անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարում է անգլիական տարածք։
- 1885 թ. – ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։
- 1866 թ. – Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսսիային և սկսվեց Ավստրո-Պրուսսիական պատերազմը, որը տևեց մոտ մեկ ամիս։
- 1929 թ. – ծնվել է Տիգրան Պետրոսյանը, հայ ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (մահ. 1984 թ.)։
- 1940 թ. – գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակեց Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով մահացավ ավելի քան 4000 մարդ։
- 1969 թ. – մահացել է Գուրգեն Մահարին, հայ գրող (ծն. 1903 թ.)։
- 1971 թ. – ավտովթարից մահացել է Պարույր Սևակը, հայ մեծանուն բանաստեղծ (ծն. 1924 թ.)։
- 2008 թ. – Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի վարկանիշային ցանկը։