Կաղապար:Այսօր/Մայիսի 12
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Մայիսի 12
- 1551 թ. – Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվեց Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։
- 1832 թ. – Միլանում տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի Սիրո ըմպելիք օպերայի պրեմիերան։
- 1842 թ. – ծնվել է Ժյուլ Մասնեն, ֆրանսիացի նշանավոր երգահան (մահ. 1912 թ.)։
- 1907 թ. – ծնվել է Քեթրին Հեփբորնը, ամերիկացի նշանավոր դերասանուհի, դերասան-դերասանուհիներից ամենաշատն է ստացել Օսկար՝ 4 անգամ, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում պատվավոր 1-ին տեղում է (մահ. 2003 թ.)։
- 1921 թ. – ծնվել է Էդուարդ Միրզոյանը, հայ կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ (մահ. 2012 թ.)։
- 1926 թ. – Լեհաստանում տեղի ունեցավ մայիսյան հեղափոխոթյունը։
- 1941 թ. – գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանը ներկայացրեց իր պատրաստած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։
- 2008 թ. – Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 70 000 մարդ։
- 2014 թ. - Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարեց իր անկախության մասին։