Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 29
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 29

- 1797 թ. – ծնվել է Գաետանո Դոնիցետին, իտալացի երգահան (մահ. 1848 թ.)։
- 1909 թ. – ծնվել է Վարազդատ Հարությունյանը, հայ նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (մահ. 2008 թ.)։
- 1920 թ. - հռչակվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։
- 1929 թ. – բացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը։
- 1932 թ. – ծնվել է Ժակ Շիրակը, Ֆրանսիայի նախկին նախագահ (մահ. 2019 թ.)։
- 1947 թ. – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց Պաղեստինը բաժանել արաբական և հրեական մասերի։
- 1950 թ. – տեղի ունեցավ Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի առթիվ կառուցված Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։
- 1951 թ. – մահացել է Լևոն Շանթը, հայ նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ (ծն. 1869 թ.)։
- 1956 թ.- տեղի ունեցավ Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը։
- 1967 թ. – տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։
- 2001 թ. – մահացել է Ջորջ Հարիսոնը, անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ (ծն. 1943 թ.)։