Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 22
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 22

- 1797 թ. – ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարեց պարաշյուտով առաջին թռիչքը:
- 1870 թ. – ծնվել է Իվան Բունինը, ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1953 թ.):
- 1883 թ. – Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան:
- 1883 թ. – մահացել է Թոմաս Մայն Ռիդը, անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ, առավել հայտնի է «Անգլուխ ձիավորը» վեպով (ծն. 1818 թ.):
- 1895 թ. – տեղի ունեցավ Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
- 1906 թ. – մահացել է Պոլ Սեզանը, ֆրանսիացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը (ծն. 1889 թ.):
- 1975 թ. – «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր ուղարկեց Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարներ:
- 1975 թ. – մահացել է Առնոլդ Թոյնբին, անգլիացի պատմաբան և սոցիոլոգ, Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ (ծն. 1839 թ.):
- 2009 թ. – պաշտոնապես թողարկվեց Windows 7 օպերացիոն համակարգը: