Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 24
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 24

- 622 թ. – իսլամական երկրներում նշում են Մուհամմադի Մեքքայից Մեդինա տեղափոխվելու օրը՝ Հիջրա։
- 1852 թ. – տեղի ունեցավ դիրիժաբլով առաջին թռիչքը։
- 1896 թ. – ծնվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, ամերիկացի նշանավոր գրող (մահ. 1940 թ.)։
- 1916 թ. – Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ կատարեց։
- 1940 թ. – ծնվել է Արիկ Ալեքսանյանը, հայ ֆիզիկոս (մահ. 2006 թ.)։
- 1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացավ Ատլանտյան խարտիային։
- 1948 թ. – ստեղծվեց Հոնդա ընկերությունը։
- 1960 թ. – ԱՄՆ-ում ջուր իջեցվեց առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։
- 1996 թ. – Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրման համար բացվեց Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։