Կաղապար:Այսօր/Օգոստոսի 30
Հիմնական հոդված՝ Օգոստոսի 30

- 1918 թ. – կին հեղափոխական Ֆաննի Կապլանը մահափորձ կատարեց Վլադիմիր Լենինի վրա։
- 1922 թ. – Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Դումլու Փընարի մոտ հունական բանակը պարտություն կրեց։
- 1927 թ. – մահացել է Անդրանիկ Օզանյանը, հայ մեծանուն հայդուկապետ և զորահրամանատար, Ազգային հերոս (ծն. 1865 թ.)։
- 1940 թ. – տեղի ունեցավ ժամանակի ճանաչված կինոաստղեր Լոուրենս Օլիվիեի և Վիվիեն Լիի հարսանիքը։
- 1960 թ. – ծնվել է Բակո Սահակյանը, Արցախի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, Գեներալ-գնդապետ։
- 1991 թ. – Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը դուրս եկավ ԽՍՀՄ-ի կազմից։
- 1995 թ. – համարվում է Օպերա դիտարկիչի ստեղծման օր։
- 1999 թ. – մահացել է Քրիստափոր Իվանյանը, հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս «Ոսկե արծիվ» շքանշանակիր (ծն. 1920 թ.)։