Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 17
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 17

- 1273 թ. – մահացել է Ռումին, պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան (ծն. 1207 թ.):
- 1637 թ. – Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն:
- 1903 թ. – Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:
- 1907 թ. – մահացել է Թոմսոն Վիլյամ Կելվինը, անգլիացի ճանաչված ֆիզիկոս (ծն. 1824 թ.):
- 1922 թ. – ծնվել է Մելինե Համամջյանը, թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 1999 թ.):
- 1926 թ. – ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:
- 1974 թ. – մահացել է Այծեմնիկ Ուրարտուն, հայ քանդակագործուհի (ծն. 1899 թ.):
- 1989 թ. – FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
- 1998 թ. – ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
- 1999 թ. – Կարիբյան ծովի ափին տեղի ունեցավ ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում մահացավ 10-30 000 մարդ: