Ջեյմս Հադլեյ Չեյզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ջեյմս Հադլեյ Չեյզ
Ծնվել է դեկտեմբերի 24, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2]
Ծննդավայր Լոնդոն
Վախճանվել է փետրվարի 6, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2] (78 տարեկանում)
Վախճանի վայր Կորսո
Մասնագիտություն գրող, վիպագիր և սցենարիստ
Լեզու անգլերեն[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրեր դետեկտիվ

Ջեյմս Հադլեյ Չեյզ (անգլ.՝ James Hadley Chase, իսկական անունն է Ռենե Բրաբազոն Ռեյմոնդ, 1906, դեկտեմբերի 24 - 1985, փետրվարի 6), անգլիացի դետեկտիվ ժանրի գրող։ Կյանքի ընթացքում գրել է 78 վեպ։

Ջեյմս Հադլեյ Չեյզը 18 տարեկանում թողնում է հայրական տունը և ինքնուրույն կյանք սկսում։ Շատ մասնագիտություններ փոխելով, ձեռք է բերում գրողի համար ամենակարևորը՝ հարուստ կենսափորձ։ Հերթական՝ գրախանութի վաճառողի աշխատանքը նրան թույլ է տալիս հիանալի կերպով ուսումնասիրել ընթերցողների ճաշակը և գրքի շուկայի պահանջարկը։ Այդ ժամանակ՝ 32 տարեկանում, հանգստյան տասներկու օրերի ընթացքում նա գրում առաջին վեպը՝ «Միսս Բլենդիշի համար խոլորձներ չկան», և միանգամից մեծ հռչակ ձեռք բերում։ Գիրքը թարգմանվեց տարբեր լեզուններով և ունեցավ մի քանի միլիոն տպաքանակ։ Դրանից հետո նա կանոնավորապես գրում էր տարեկան երկու վեպ։ Սարսափազդու և արյունալի սյուժեներն էին պատճառը, որ քննադատները նրան անվանեցին «Սև վեպերի արքա»։

Քրեական վեպերից զատ, Չեյզը հրատարակել է նաև երգիծական պատմվածքներ, սակայն Ռենե Ռայմոնդ ստորագրությամբ։[4]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 Record #119303264 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 15-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb118962685 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. Ջեյմս Հադլեյ Չեյզ (1995). Ահա և ծաղկեպսակ գերեզմանի համար, լեդի. Երևան: «Գարուն» ամսագրի հրատարակչություն. էջ էջ 233-234.