Կաղապար:Այսօր/Հունվարի 21
Jump to navigation
Jump to search
Հիմնական հոդված՝ Հունվարի 21
- 1506 թ. – Հռոմի Պապ Հուլիոս II-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Վատիկանի զինված ուժերի գլխավոր մաս կազմող շվեյցարական գվարդիան:
- 1789 թ. – մահացել է Փոլ Անրի Հոլբախը, ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (ծն. 1723 թ.):
- 1854 թ. – Ատլանտյան օվկիանոսում իռլանդական Լամբեյ կղզու մոտ վթարի ենթարկվեց անգլիական RMS Tayleur նավը, ինչի հետևանքով մահացավ 362 մարդ:
- 1878 թ. - ծնվել է Վահան Թեքեյանը, հայ նշանավոր բանաստեղծ (մահ. 1945 թ.):
- 1921 թ. – Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները և դասերը, սահմանվեց մեկ ընդհանուր կոչում` ՀՀ քաղաքացի:
- 1967 թ. – ծնվել է Արտաշես Մինասյանը, հայ շախմատիստ, գրոսմայստեր, Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող:
- 1968 թ. – սկսվեց Կխեշանի պաշարման մարտերը, դրանք Վիետնամի պատերազմի ամենանշանավոր մարտերից էին:
- 1989 թ. – ծնվել է Հենրիխ Մխիթարյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատարներից մեկը, հանդես է գալիս անգլիական «Արսենալ» ակումբում: