Պոլ Անրի Հոլբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փոլ Անրի Հոլբախից)
Պոլ Անրի Հոլբախ

Պոլ Անրի Հոլբախ[1] (կամ Օլբակ) կամ Բարոն դ'Օլբախ (ֆրանսերեն՝ Paul-Henri Thiry, Baron d'Holbach, 1723, դեկտեմբերի 81789, հունվարի 21) ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը, ֆրանսիական բուրժուա–դեմոկրատական հեղափոխության գաղափարախոս, «աթեիստների աստվածաշունչ» համարվող «Le Système de la nature» աշխատության հեղինակը։

Ծնվել է Էդեսհեյմ քաղաքում, սակայն իր կյանքն անցկացրել է Փարիզում։ Հոլբախը ևս եղել է հանրագիտարանի աշխատակից, ինչի համար հաճախ հանդիպումներ է ունեցել Դենի Դիդրոյի, Հելվեցիուսի, Դալամբերի, Բյուֆոնի և ուրիշների հետ։ Հոլբախը գտնում էր, որ փիլիսոփայական հեղափոխությունը հանդիսանում է քաղաքական հեղաշրջման սկիզբ։ Նա իր կոնցեպցիայում տեսականորեն հիմնավորում է ֆեոդալական կարգերը նորով փոխարինելու անհրաժեշտությունը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 59։ ISBN 99941-56-03-9։