Կաղապար:Այսօր/Հունվարի 26
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 26
Աշխարհում նշվում է Մաքսավորի միջազգային օրը:

- 1500 թ. – Յանսե Պիսենը դարձավ առաջին եվրոպացին, որն ուսումնասիրեց Ամազոնը:
- 1788 թ. – կապիտան Արթուր Ֆիլիպը Ավստրալիայում հիմնեց առաջին բնակավայրը, որը հետագայում դարձավ Սիդնեյ քաղաքը:
- 1837 թ. – Միչիգանը դարձավ ԱՄՆ-ի 26-րդ նահանգը:
- 1911 թ. – ծնվել է Պոլիկարպ Կաշը, ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ (մահ. 1993 թ.):
- 1924 թ. – ծնվել է Ռաֆայել Ղազարյանը, հայ նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս, քաղաքական գործիչ (մահ. 2007 թ.):
- 1925 թ. – ծնվել է Փոլ Նյումանը, ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր (մահ. 2008 թ.):
- 1934 թ. – Գերմանիայի և Լեհաստանի միջև պայմանագիր ստորագրվեց իրար վրա չհարձակվելու մասին:
- 1972 թ. – հարավսլավական «JAT» ընկերության McDonnell Douglas DC-9 մակնիշի ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց 26 մարդ: