Ռաֆայել Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Ղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1924[1] Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | նոյեմբերի 3, 2007 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռադիոֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1951)[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1975) |
Պարգևներ | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Ռաֆայել Ավետիսի Ղազարյան (հունվարի 26, 1924[1], Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 3, 2007, Երևան, Հայաստան), հայ ռադիոֆիզիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[2]։ Ղարաբաղ կոմիտեի անդամ (1988-1990)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Ղազարյանը ծնվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում։ 1941-1943 թվականներին սովորել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, ապա մեկնել ռազմաճակատ։ 1946-1951 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո եկել է Երևան, մասնակցել Սփյուռքի համար կառուցվող ռադիոհաղորդիչ կայանի մոնտաժման աշխատանքներին։ 1953-1956 թվականներին սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։
1957 թվականին տեղափոխվել է Երևան։ 1958 թվականին կազմակերպել և մինչև 1969 թվականը ղեկավարել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը, 1963-1990 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի քվանտային էլեկտրոնիկայի՝ իր հիմնադրած բաժնի, 1975-1990 թվականներին՝ միաժամանակ ՀՊՃՀ ռադիոկապի ամբիոնի վարիչ։
1988-1990 թվականներին եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ 1989 թվականի հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։
1990 թվականի փետրվար-հուլիսին եղել է ՀՀ ԳԽ փոխնախագահ, 1990-1995 թվականներին՝ ՀՀ ԳԽ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն[4][5]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունների բնագավառներն են՝ կիրառական ինֆորմատիկայի տեսությունը, լազերային տեխնիկան՝ լույսի մոդուլում, դետեկտումը, մոդաների սելեկցիան, մթնոլորտային լազերային կապը։
Ռաֆայել Ղազարյանի ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն առաջիններից էր աշխարհում։
Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը։
Հեղինակ է ուսումնական ձեռնարկների։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի շքանշան և մեդալներ
- ԼՂՀ «Մխիթար Գոշ» շքանշանով (ԼՂ անկախության երկարամյա պայքարի համար)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռադիոտեխնիկական ոչ գծային և պարամետրական շղթաների տեսություն, Ե., 1987։
- Հաշվետու եմ..., Ե., 2003։
- Гетеродинный прием и его применение, "Итоги науки. Радиотехника", т. 33, М., 1984;
- Оптические системы передачи информации по атмосферному каналу, М., 1985 (համահեղինակ)[6].
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Շարժում 1988/25. Ռաֆայել Ղազարյան՝Շարժումը մաքուր ձեռքերով ենք սկսել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ռաֆայել Ղազարյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռաֆայել Ղազարյա». Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռաֆայել Ղազարյանի ռեզյումեն Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի կայքում։
- Ռաֆայել Ղազարյանին նվիրված հաղորդում «Ակունք» ռադիոհաղորդաշարում (աուդիո-ֆայլ)։
- [1] [2] 2 մասից բաղկացած հարցազրույց Ռաֆայել Ղազարյանի հետ «Ակունք» ռադիոհաղորդաշարում (աուդիո-ֆայլ), որտեղ նա պատմում է Արցախյան շարժման մասին։
- Ռաֆայել Ղազարյանը Ժիրայր Սեֆիյանի դատավարության մասին (վիդեո youtube–ում)։
- Ճարտարագիտական կենտրոն «Մաշտոց»։
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ղազարյան» հոդվածին։ |
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ղազարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 21)։ ![]() |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Արմավիր (Ռուսաստան) քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 3 մահեր
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Հայ հասարակական գործիչներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ռադիոֆիզիկոսներ
- Հայ ակադեմիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ