Սամսոն Ղազարյան
Սամսոն Ղազարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1953 |
Ծննդավայր | Տուֆաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 31, 2022 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատմաբան |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ավանգարդ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիր |
Անդամություն | Ղարաբաղ կոմիտե |
Սամսոն Սերյոժայի Ղազարյան (հունվարի 28, 1953, Տուֆաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 2022, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին և երկրորդ գումարման պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1], Արցախյան առաջին ազատամարտի մասնակից[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ։ 1976-1980 թվականներին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր։ 1982 թվականին` Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեխնիկ և Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում ուսուցիչ։ 1983-1987 թվականներին` լրագրական աշխատանք է կատարել ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում և «Ավանգարդ» թերթում։ 1987-1990 թվականներին ուսուցիչ է աշխատել Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում։ 1988 թվականից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի երկրորդ կազմ կոմիտեի անդամ։ 1988 թվականի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել և մինչև 1989 թվականի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս տասը անդամների հետ։ Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ Եղել է անկուսակցական[1]։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ եղել է «Մուշ» ջոկատի հիմնադիր հրամանատարներից[2]։
2006 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությանը, իսկ 2007 թվականին Իմպիչմենտ դաշինքի ձևավորմանը։ 2008 թվականի համաժողովրդական շարժման մասնակից էր[3]։
Սամսոն Ղազարյանը երկարատև հիվանդությունից հետո[4] մահացել է Երևանում 2022 թվականի դեկտեմբերի 31-ին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «National Assembly of Armenia»։ www.parliament.am։ Վերցված է 2022-12-31
- ↑ 2,0 2,1 Սամսոն Ղազարյան (1953-2022). In Memoriam
- ↑ ՄԱՄՈՒԼ․ամ։ «Մահացել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը»։ ՄԱՄՈՒԼ․ամ (հայերեն)։ Վերցված է 2022-12-31
- ↑ Արմենիա Sputnik (20221231T1850+0400)։ «Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2022-12-31
- ↑ «Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2022-12-31
- Հունվարի 28 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Տուֆաշեն գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 2022 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ
- Հայ պատմաբաններ
- Անկախության ակտիվիստներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից