Մաքսավորի միջազգային օր
| Մաքսավորի միջազգային օր | |
|---|---|
| Տեսակ | հիշարժան ամսաթիվ և միջազգային օր |
| Ամսաթիվ | Հունվարի 26[1] |
| Հաստատված | 1983[1] |
| Ի հիշատակ | Արտահանման տուրքեր |
| Կայք | wcoomd.org/en/about-us/international-customs-day.aspx(անգլ.) |
Մաքսավորի միջազգային օր, համաշխարհային մասնագիտական տոն, որը նվիրված է մոլորակի մաքսային ծառայությունների բոլոր աշխատողներին։ Նշվում է ամեն տարի` հունվարի 26-ին։
Պատմություն և տոնակատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատահական չէ, որ «Մաքսավորի միջազգային օրը» նշվում է հենց հունվարի 26-ին։ Հենց այդ օրը՝ 1953 թվականի հունվարի 26-ին, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իր աշխատանքն է սկսել մաքսային համագործակցության խորհրդի առաջին նստաշրջանը[2]։ Ըստ էության` այդ օրը կարելի է համարել «Համաշխարհային մաքսային կազմակերպության» ծննդյան օր։ Այդ ժամանակ կազմակերպությունում ընդգրկված էր 17 երկիր, այժմ անդամների քանակն աճել է ավելի քան տասը անգամ։
Աշխարհում առաջին անգամ «Մաքսավորի միջազգային օրը» տոնել են 1983 թվականին՝ 30-րդ հոբելյանի ժամանակ[3]։
Ամեն տարի` «Մաքսայինի միջազգային օրը», Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունում (Ռուսաստանի ԴՄԾ) ամփոփում են տարվա արդյունքները, մաքսավորներին շնորհում պարգևներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և դրամական հոնորարներ։
Բացի «Մաքսավորի միջազգային օրվանից» ռուսներն ունեն նաև այլ ազգային մասնագիտական տոն` «Ռուսաստանի Դաշնության մաքսավորի օր», որը նշվում է ամեն տարվա հոկտեմբերի 25-ին (տոնը նվիրված է 1653 թվականի «Միասնական մաքսային կանոնադրության» ի հայտ գալուն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://aduananews.com/oma-por-que-el-26-de-enero-se-celebra-el-dia-internacional-de-las-aduanas/
- ↑ Международный день таможенника — 26 января. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
- ↑ «26 Января. Всемирный день таможенника. Праздник каждый день. RedDay.RU». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.