Կաղապար:Այսօր/Հուլիսի 5
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 5

Հայաստանում նշվում է սահմանադրության օրը։
- 1811 թ. – Վենեսուելան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
- 1921 թ. – Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու։
- 1943 թ. – սկսվեց Կուրսկի ճակատամարտը, Երկրորդ համաշխարհային պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։
- 1949 թ. – ծնվել է Պարույր Հայրիկյանը, հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ։
- 1954 թ. – Էլվիս Փրեսլին ձայնագրեց իր առաջին երգը՝ «That’s All Right»։
- 1969 թ. – մահացել է Վալտեր Գրոպիուսը, գերմանացի ճարտարապետ և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը (ծն. 1883 թ.)։
- 1986 թ. – Մոսկվայում տեղի ունեցավ առաջին «Բարի կամքի խաղերի» բացումը։
- 1988 թ. – ծնվել է ուկրաինացի երգչուհի, մոդել, «ՎԻԱ Գրա» փոփ խմբի մեներգչուհի Էրիկա Գերցեգը:
- 1995 թ. – տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները։
- 1995 թ․ – Հայաստանում ընդունվել է Սահմանադրությունը, որից հետո հուլիսի 5-ը նշվում է որպես պետական տոն։