Ռենատա Տեբալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատա Տեբալդի
Renata Tebaldi Madame Butterfly Bell Telephone Hour.JPG
Ծնվել է փետրվարի 1, 1922({{padleft:1922|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Պեզարո[1][4][5]
Մահացել է դեկտեմբերի 19, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:19|2|0}})[6][7][2] (82 տարեկանում)
Մահվան վայր Սան Մարինո[5][4]
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա[8]
Մասնագիտություն երգիչ և օպերային երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Գրեմմի մրցանակ՝ լավագույն դասական սոլո վոկալի համար
Կայք renatatebaldi.eu/index.php?/en
Renata Tebaldi Վիքիպահեստում

Ռենատա Տեբալդի (իտալ.՝ Renata Tebaldi, փետրվարի 1, 1922[1][2][3], Պեզարո[1][4][5] - դեկտեմբերի 19, 2004[6][7][2], Սան Մարինո[5][4]), իտալացի հռչակավոր օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո)։ Ուսանել է Կարմեն Մելիսի մոտ։ Օպերային բեմի վրա դեբյուտը կայացել է 1944 թվականին։ 1946 թվականին ընդգրկվել է «Լա Սկալա» օպերային թատրոնի թատերախմբում։ 1955-1963 թվականներին երգել է Մետրոպոլիտեն օպերայում։ Հանդես է եկել և ձայնագրություններ թողարկել դիրիժորներ Տուլիո Սերաֆինի, Հերբերտ ֆոն Կարայանի, Լամբերտո Գարդելլիի, Գեորգ Շոլտիի, Կառլ Բյոմի, Ջեյմս Լիվայնի հետ։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատա Տեբալդին ծնվել է 1922 թվականի փետրվարի 1-ին Իտալիայի Պեզարո քաղաքում[9]։ Հայրը՝ Տեոբալդո Տեբալդին, թավջութակահար էր[10], իսկ մայրը՝ Ջուզեպինա Բարբիերին՝ բուժքույր[11]։ Նախքան իր ծնվելը ծնողներն ամուսնալուծվեցին, և Տեբալդին մեծացավ մորական տատի ու պապի տանը՝ Լանգիրանոյում[12][13]։

3 տարեկանում հիվանդացած լինելով պոլիոմիելիտով[14]՝ սկսում է հետաքրքրվել երաժշտությամբ և ընդգրկվում է Լանգիրանոյի եկեղեցական երգչախմբում[11]։ 13 տարեկանում մայրն ուղարկում է դաշնամուրի դասընթացների՝ Պարմա՝ Ջուզեպինա Պասանիի մոտ[15], որը նախաձեռնում է, որ Տեբալդին վոկալի դասեր վերցնի Պարմայի կոնսերվատորիայում երգեցողություն դասավանդող Իտալո Բրանկուչիի մոտ։ 17 տարեկանում Տեբալդին ընդունվեց Պարմայի կոնսերվատորիա՝ ուսանելով Բրանկուչիի և Էտորե Կամպոլյիանիի մոտ[16], այնուհետև տեղափոխվեց Պեզարոյի Ռոսսինիի երաժշտական լիցեյ՝ ուսանելով Կարմեն Մելիսի մոտ[17], այնուհետև վերջինիս միջնորդությամբ՝ Ջուզեպե Պաիսի մոտ[18][19][20]։ Ավելի ուշ դասընթացների էր հաճախում Նյու Յորքում՝ Բևերլի Փեք Ջոնսոնի մոտ[21]։

Կարիերան Իտալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեբալդին առաջին անգամ բեմ դուրս եկավ 1944 թվականին Ռովիգոյում կատարելով Ելենայի դերերգը Առիգո Բոյտոյի Մեֆիստոֆել օպերայում[22]։ Պարմայում հանդես եկավ Բոհեմ, Ընկեր Ֆրից, Անդրե Շենիե օպերաներում[23]։ Մեծ աղմուկ հանեց, երբ 1946 թվականին Տրիեստում կատարեց Դեզդեմոնայի դերերգը, Օթելլոն կատարում էր Ֆրանչեսկո Մերլին։

Նա մեծ հաջողության հասավ 1946 թվականին, երբ լսումների գնաց Արտուրո Տոսկանինիի մոտ։ Վերջինս տպավորված էր և նրան անվանեց «հրեշտակի ձայն»[24]։ Տեբալդին առաջին անգամ հանդես եկավ Լա Սկալայում 1946 թվականին․ նա մասնակցում էր այն համերգին, որով նշանավորվեց թատրոնի վերաբացումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա հանդես էր գալիս Ռոսսինիի «Մովսեսը Եգիպտոսում» բիբլիական օպերայում, ինչպես նաև Վերդիի Te Deum օպերայում՝ սոպրանոյի արարը։ 1946 թվականին Լանգիրանոյում Մեֆիստոֆել և Էլզա օպերաներում կատարում էր Մարգերիտայի և Ելենայի դերերգերը։ Հաջորդ տարի նա հայտնվեց Բոհեմում, ինչպես նաև կատարեց Եվայի դերերգը Նյուրնբերգի մայսթերզինգերներում։ Տոսկանինին ոգևորեց վերջինիս կատարել Աիդայի դերերգը և հրավիրեց նրան իր ստուդիա՝ դերը փորձելու համար։ Տեբալդին այն կարծիքին էր, որ Աիդայի դերը դրամատիկ սոպրանոյի համար է, սակայն Տոսկանինին նրան համոզեց, և Ռենատան Լա Սկալայի բեմ դուրս եկավ 1950 թվականին Մարիո դել Մոնակոյի և Ֆեդորա Բարբիերիի հետ՝ Անտոնինո Վոտտոյի դիրիժորությամբ։ Սա Ռենատայի երիտասարդ կարիերայի ամենամեծ հաջողությունն էր, որը նախանշեց նրա միջազգային կարիերայի սկիզբը։

1953 թվականին նրա ձայնն օգտագործվեց «Աիդա»-ի ֆիլմային տարբերակում, Սոֆի Լորենի մարմնավորած կերպարի հնչյունավորման համար[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Тебальди Рената, Тебальди Рената // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2004/12/20/arts/music/20teba.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.theguardian.com/news/2004/dec/20/guardianobituaries.artsobituaries1
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.smh.com.au/news/Arts/Angelvoiced-soprano-dies/2004/12/20/1103391702279.html
  6. 6,0 6,1 6,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/music/4108895.stm
  7. 7,0 7,1 7,2 Record #118621114 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  8. http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/4117165.stm
  9. Carlamaria Casanova (1981). Renata Tebaldi: la voce d'angelo. Electa. էջ 13. https://books.google.am/books?id=8RgrAAAAIAAJ. 
  10. Current Biography Yearbook. H. W. Wilson Company. 1956. էջ 599. https://books.google.am/books?id=gCUaAAAAYAAJ. «Her father was a cellist; he still plays in orchestras in Pesaro and Parma opera houses.» 
  11. 11,0 11,1 Victor Ilyitch Seroff (1970). Renata Tebaldi: the woman and the diva. Books for Libraries Press. էջ 32. ISBN 978-0-8369-8048-6. https://books.google.am/books?id=yYQZAQAAIAAJ. 
  12. Anne Commire (13 December 2001). Women in World History. Gale. էջ 253. ISBN 978-0-7876-4074-3. https://books.google.am/books?id=EkEOAQAAMAAJ. 
  13. Kenn Harris (1974). Renata Tebaldi. Drake Publishers. էջ 2. ISBN 978-0-87749-597-0. https://books.google.am/books?id=noQZAQAAIAAJ. 
  14. Schuyler Chapin (10 October 1995). Sopranos, mezzos, tenors, bassos, and other friends. Crown. էջ 38. ISBN 978-0-517-58864-2. https://books.google.am/books?id=OfsXAQAAIAAJ. 
  15. Eddy Lovaglio (2008) (italian). Renata Tebaldi: estatico abbandono. Azzali. էջ 15. ISBN 978-88-88252-38-4. https://books.google.am/books?id=TYA3AQAAIAAJ. 
  16. Friedrich Blume (1979) (german). Die Musik in Geschichte und Gegenwart: allgemeine Enzyklopädie der Musik. Bärenreiter-Verlag. էջ 1818. ISBN 978-3-7618-0411-7. https://books.google.am/books?id=twowAQAAIAAJ. 
  17. Renato Chiesa (1984) (italian). Riccardo Zandonai: Atti Del Convegno Di Studi Sulla Figura E L'Opera Di Riccardo Zandonai Presieduto Da Fedele D'Amico E Organizzato Con La Collaborazione Dell'istituto Trentino-Alto Adige Per Assicurazioni: Rovereto, 29-30 Aprile 1983. Edizioni Unicopli. էջ 51. ISBN 978-88-7061-884-6. https://books.google.am/books?id=TWVEAAAAMAAJ. 
  18. David Ewen (1 January 1978). Musicians since nineteen hundred: performers in concert and opera. Hw Wilson Company. էջ 862. ISBN 978-0-8242-0565-2. https://books.google.am/books?id=VV0YAAAAIAAJ. 
  19. David Ewen (1957). Living musicians: Supplement. Supplement. H.W. Wilson Co.. էջ 156. https://books.google.am/books?id=RHk6AAAAIAAJ. 
  20. Saturday Review. Saturday Review Associates. January 1955. էջ 42. https://books.google.am/books?id=UhJVAAAAYAAJ. 
  21. Anthony Tommasini (January 22, 2001)։ «Beverley Peck Johnson, 96, Voice Teacher»։ The New York Times 
  22. Alfred W. Cramer (15 May 2009). Musicians and composers of the 20th century. Salem Press. էջ 1483. ISBN 978-1-58765-517-3. https://books.google.am/books?id=WZ87AQAAIAAJ. 
  23. Harold D. Rosenthal (1966). Great singers of today. Calder & Boyars. էջ 194. https://books.google.am/books?id=vOQgH3FEAE8C. 
  24. Maurizio Eliseo (2006) (italian). Andrea Doria: cento uno viaggi. HOEPLI EDITORE. էջեր 107–. ISBN 978-88-203-3502-1. https://books.google.am/books?id=gkgAdi_x36wC&pg=PA107. 
  25. Tony Crawley (1 June 1976). Films of Sophia Loren. Citadel Press. էջ 55. ISBN 978-0-8065-0512-1. https://books.google.am/books?id=dTkIAQAAMAAJ. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]