Մայիս ամսվա օրերը |
Մայիսի 1 |
Հայաստանում նշվում է աշխատանքի օրը։
- 408 թ. – մահացել է Բյուզանդիայի կայսր Արկադիոսը (ծն. 377 թ.)։
- 1786 թ. – Վիեննայի թագավորական թատրոնում բեմադրվեց Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան։
- 1939 թ. – ծնվել է Ռոզի Արմենը, ֆրանսահայ երգչուհի։
- 1941 թ. – տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 1-ին տեղում է։
- 1949 թ. – հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Ներեիդան։
- 1978 թ. – մահացել է Արամ Խաչատրյանը, հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր (ծն. 1903 թ.)։
- 1945 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի ժամանակ Ռայխստագի վրա խորհրդային զորքերը բարձրացրեցին Հաղթանակի նշանը։
- 1967 թ. – տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի և Պրիսցիլլա Փրեսլիի հարսանյաց արարողությունը։
- 2004 – Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Մալթան մտան Եվրոպական միության կազմի մեջ։ Սա ԵՄ-ի ամենամեծ փոփոխությունն է։
|
|
|
|
Մայիսի 3 |
1994 թվականից սկսած տոնվում է որպես Ազատ մամուլի համաշխարհային օր։
- 1494 թ. – Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ճամայկա կղզին, անվանելով այն Սանտյագո։
- 1469 թ. – ծնվել է Նիկոլո Մաքիավելին, իտալացի գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ (մահ. 1527 թ.)։
- 1791 թ. – Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։
- 1865 թ. – մահացել է Ադոլֆ Ադանը, ֆրանսիացի երգահան, նշանավոր օպերաների և բալետների հեղինակ (ծն. 1803 թ.)։
- 1937 թ. – Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիցերյան մրցանակի: Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։
- 1941 թ. – ծնվել է Նոնա Գափրինդաշվիլին, վրացի նշանավոր շախմատիստուհի, աշխարհի չեմպիոն։ Առաջին կինն է, ում շնորհվել է միջազգային կարգի գրոյսմայստերի կոչում։
- 1999 թ. – Օկլահոմա նահանգի մայրաքաղաք Օկլահոմա Սիթի քաղաքում ավերիչ փոթորկի հետևանքով մահացավ 36 մարդ։ Փոթորկի վնասը կազմեց ավելի քան մեկ միլիարդ դոլար։
- 2006 թ. – Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց ընկնելով ծովը։ Մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ` թվով 113 հոգի։
|
|
|
|
|
Մայիսի 6 |
- 1840 թ. – թողարկվեց առաջին փոստային նամականիշը` «Սև պեննի»:
- 1912 թ. – մահացել է Եփրեմ Խանը, հայ ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1868 թ.):
- 1915 թ. – ծնվել է Օրսոն Ուելսը, ամերիկացի ռեժիսոր, դերասան (մահ. 1958 թ.):
- 1959 թ. – մահացել է Վաղարշ Վաղարշյանը, հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ (Առաջին սիրո երգը, ծն. 1894 թ.):
- 1961 թ. – ծնվել է Ջորջ Քլունին, ամերիկացի ճանաչված դերասան:
- 1992 թ. – մահացել է Մառլեն Դիտրիխը, ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի (ծն. 1901 թ.):
- 1994 թ. – բացվեց Մեծ Բրիտանիան Ֆրանսիային միացնող հատուկ եվրաթունելը:
- 2001 թ. – պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ:
- 2012 թ. – Հայաստանում տեղի ունեցան 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները:
|
|
|
Մայիսի 7 |
- 1663 թ. – Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայի ամենահին թատրոնն է:
- 1833 թ. – ծնվել է Յոհաննես Բրամսը, գերմանացի նշանավոր երգահան (մահ. 1897 թ.):
- 1861 թ. – ծնվել է Ռաբինդրանաթ Թագորը, հնդիկ հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1941 թ.):
- 1895 թ. – ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:
- 1928 թ. – մահացել է Ալեքսանդր Սպենդիարյանը, հայ մեծ կոմպոզիտոր, նրա անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։ (ծն. 1871 թ.):
- 1901 թ. – ծնվել է Գերի Կուպերը, ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա 3 դրական հերոս (մահ. 1961 թ.):
- 1915 թ. – գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավին, շոգենավի 1198 ուղևոր մահացավ:
- 1994 թ. – ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև:
|
|
|
|
|
|
Մայիսի 11 |
- 330 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս:
- 868 թ. – Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը:
- 1858 թ. – Մինեսոտան դարձավ ԱՄՆ-ի 32-րդ նահանգը:
- 1864 թ. – ծնվել է իռլանդացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչը («Բոռը» մահ. 1960 թ.):
- 1895 – Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, ինչը սակայն Օսմանյան կայսրությունը չիրագործեց:
- 1904 թ. – ծնվել է Սալվադոր Դալին, իսպանացի հանրայատ նկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ. 1989 թ.):
- 1981 թ. – մահացել է Բոբ Մառլին, ճամայկացի հանրաճանաչ երգիչ, երաժիշտ, ռեգգի ոճի նշանավոր կատարող (ծն. 1945 թ.):
- 1984 թ. – ծնվել է Անդրես Ինիեստան, իսպանացի նշանավոր ֆուտբոլիստ, 2008 թ. ֆուտբոլի եվրոպայի առաջնության և ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության չեմպիոն:
|
|
|
|
|
|
|
|
|
|
Մայիսի 19 |
- 1649 թ. — ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
- 1712 թ. — Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
- 1780 թ. — Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սև օր»։
- 1802 թ. — Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
- 1842 թ. — տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։
- 1892 թ. — ծնվել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր, հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը, նրա անունով է կոչվում «Հայֆիլմ» կինոստուդիան (մահ. 1965 թ.)։
- 1911 թ. — Կանադայում հիմնվեց աշխարհում առաջին ազգային այգի-պարկը։
- 1922 թ. — ծնվել է Օհան Դուրյանը, հայ հայտնի դիրիժոր (մահ. 2011 թ.)։
- 1928 թ. — ծնվել է Սերգեյ Մերգելյանը, հայ ականավոր գիտնական (մահ. 2008 թ.)։
- 1953 թ. — ծնվել է Շավարշ Կարապետյանը, հայ ջրասուզորդ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորի, հանելով նրանց ջրից։
|
|
|
|
Մայիսի 21 |
- 1471 թ. – ծնվել է Ալբրեխտ Դյուրերը, գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ. 1528 թ.):
- 1502 թ. – պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին:
- 1804 թ. – բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը:
- 1904 թ. – Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան:
- 1921 թ. – ծնվել է Անդրեյ Սախարովը, ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1989 թ.):
- 1945 թ. – տեղի ունեցավ Հոլիվուդյան աստղեր Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի հարսանիքը:
- 1967 թ. – մահացել է Բարսեղ Կանաչյանը, հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, ՀՀ Պետական օրհներգի` «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.):
- 1969 թ. – մահացել է Սիմոն Վրացյանը, Հայաստանի առաջին հանրապետություն չորրորդ վարչապետ (ծնվել է 1882 թ.):
- 2011 թ. – Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները:
|
|
|
Մայիսի 22 |
- 1455 թ. – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
- 1813 թ. – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան:
- 1907 թ. – ծնվել է Լոուրենս Օլիվիեն, անգլիացի մեծագույն դերասաններից մեկը («Համլետ», «Սպարտակ», մահ. 1989 թ.):
- 1924 թ. – ծնվել է Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ:
- 1939 թ. – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
- 1939 թ. – ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:
- 1960 թ. – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:
- 1972 թ. – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
- 1990 թ. – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը:
|
|
|
|
|
Մայիսի 25 |
1953 թ. ԱՄՆ ատոմային հրետանու փորձարկումը
|
|
|
|
|
|
|
|
|
|