Jump to content

Գուստավ Էյֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավ Էյֆել
ֆրանսերեն՝ Gustave Eiffel
Ի ծնեֆրանսերեն՝ Alexandre Gustave Bonickhausen dit Eiffel[1][2]
Ծնվել էդեկտեմբերի 15, 1832(1832-12-15)[3][4][5][…]
ԾննդավայրԴիժոն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[3][6][7][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[8]
ԿրթությունՓարիզի Կենտրոնական դպրոց և Սենտ Բարբի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներԳարաբի Վիադուկ, Pont métallique sur l'Adour?, Էյֆելյան աշտարակ, Ազատության արձան և Ponte de D. Maria Pia?
Պարգևներ
ԱնդամությունSociété d'encouragement pour l'industrie nationale?[11], Société des ingénieurs civils de France? և Aéro-Club de France?
 Gustave Eiffel Վիքիպահեստում

Ալեքսանդր Գուստավ Էյֆել (ֆրանսերեն՝ Alexandre Gustave Eiffel, դեկտեմբերի 15, 1832(1832-12-15)[3][4][5][…], Դիժոն[1] - դեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[3][6][7][…], Փարիզ[8]), ֆրանսիացի ճարտարագետ-շինարար։ Կառուցել է կամուրջներ, ուղեկամուրջներ և այլ կառույցներ՝ լայնորեն կիրառելով մետաղական կոնստրուկցիաներ։ Մասնակցել է Պանամայի ջրանցքի կառուցմանը։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի կառուցողը նույնպես նա է։ Այն կառուցել է 1889 թվականին։ Էյֆելը նաև Նյու Յորքի Ազատության արձանի համար կրող կոնստրուկցիա է նախագծել։

Գուստավ Էյֆելը ծնվել է Կոտ դ՛Օր դեպարտամենտում։ Եղել է Ալեքսանդր Էյֆելի և Կատրին Մելինիի (օրիորդական ազգանուն՝ Մոնյոզ) առաջին երեխան[12]։ Նա Ժան Ռենե Բյոնիկհաուզենի սերդից էր, ով ներգաղթել էր գերմանակ Մարմագեն քաղաքից և հաստատվել Փարիզում 19-րդ դարի սկզբին։ Բյոնիկհաուզենի ժառանգներից երեքը՝ Ժորժ Էժեն Օսմանը Ժակոմ Գիտորֆոմը և Գուստավ Էյֆել փոխել են Փարիզի կերպարը([13]։ Էյֆել ազգանունը ընտանիքը վերցրել է որպես հիշեցում հարազատ Էյֆել լեռների (գերմաներեն հնչում է Այֆել)։ Չնայած ընտանիքը օգտագործում էր Էյֆել ազգանունը, բայց Գուստավը գրանցված էր Բյոնիկհաուզեն ազգանունով[14] և պաշտոնապես մինչև 1880 թվականը այն չի փոխել[15]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյֆելը սովորել է Թագավորական լիցեյում։ Բարձր դասարաններում դժվարանալով մասնավոր դասերի է հաճախում և հանձնում բակալավրի քննություններ բնական և հումանիտար գիտություններից։

Փարիզում տեխնիկական համալսարանների դժվար քննություններին պատրաստվելու համար Գուստավը ընդունվում է Սեն Բարբ Քոլեժ։ Նրան ձգում էր Պոլիտեխնիկ դպրոցը, բայց դասատուները գտնում էին, որ նա այնտեղ ընդունվելուն պատրաստ չէ, և Գուստավը ընդունվում է Փարիզի արվեստների և արհեստների կենտրոնական դպրոցը։ Երկրորդ կուրսից մասնագիտանում է քիմիայի գծով և ավարտում դպրոցը 1855 թվականին[16]։

  • «Conférence de Gustave Eiffel sur la tour de 300 mètres» (П., 1889),
  • «Les ponts portatifs économiques» (համատեղ Collins, П., 1888)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Էյֆել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51