Աննա Կալանդաձե
Աննա Կալանդաձե վրացերեն՝ ანა კალანდაძე | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1924 |
Ծննդավայր | Խիդիսթավ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 11, 2008 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանիչ և գրող |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Պարգևներ | «Պատվո նշան» շքանշան Պատվի շքանշան Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ «Գալակտիոն» մրցանակ Վրաստանի պետական մրցանակ և Սաբա մրցանակ |
Ամուսին | Shalva Mchedlishvili? |
Աննա Կալանդաձե (վրացերեն՝ ანა კალანდაძე, դեկտեմբերի 15, 1924, Խիդիսթավ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - մարտի 11, 2008, Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, ակադեմիկոս, վրաց ժամանակակից պոեզիայի կարկառուն դեմքերից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Կալանդաձեն ծնվել է 1924 թվականին, Վրաստանի Ճոխաթաուրիի շրջանի Խիդիսթավի գյուղում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է, թարգմանված է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Զբաղվել է եռանդուն թարգմանական աշխատանքով։
Աշխատել է Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվագիտության ինստիտուտում։
Վրաստանի պետական, Շոթա Ռուսթավելու, Գալակտիոն Տաբիձեի և այլ մրցանակների դափնեկիր է[1]:
Մահացել է 2008 թվականին, մարմինն անփոփված է Մթածմինդայի պանթեոնում։
Աննա Կալանդաձեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ես մի գեղեցիկ ընկեր ունեի...»; «Ձեռքդ պահիր կրծքիս վրա, երկիր վրաց...»; Քյալլա թափա (բանաստեղծություններ): Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 5-7: Թարգմ.՝ Գագիկ Դավթյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վրացական ժամանակակից պոեզիա։ Երևան: ՀԳՄ հրատարակչություն։ 2007։ էջ էջ 16
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Մարտի 11 մահեր
- 2008 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի բանաստեղծուհիներ
- Վրացի թարգմանիչներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- 21-րդ դարի կին գրողներ