Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 29
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 29

- 1845 թ. – Տեխասը դարձավ ԱՄՆ-ի 28-րդ նահանգը:
- 1846 թ. – ռուս աստղագետ Վասիլի Ստրուվեի նախաձեռնությամբ նոր հայտնաբերած մոլորակը կոչվեց Նեպտուն:
- 1860 թ. – ջուր իջեցվեց Միացյալ Թագավորության «HMS Warrior» աշխարհում առաջին ամբողջությամբ երկաթե զրահանավը:
- 1911 թ. – Մոնղոլիան անկախացավ Ցին դինաստիայից:
- 1938 թ. – ծնվել է Ջոն Վոյթը, ամերիկացի դերասան, ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրը:
- 1917 թ. – Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը ընդունեց դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթուղթը, որը ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
- 1980 թ. – մահացել է Նադեժդա Մանդելշտամը, ռուս գրող, հուշագիր, լեզվաբան և ուսուցչուհի, բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կինը (ծն. 1899 թ.):
- 1989 թ. – չեխ գրող Վացլավ Հավելը դարձավ Չեխոսլովակիայի վերջին նախագահ: