«Գիտեի՞ք որ» նախագծի նպատակն է Գլխավոր էջում ամեն շաբաթ ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ։ Այս նախագծում հիմնականում ընդգրկվում են Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում առկա հետաքրքրաշարժ տեղեկությունները։
Ինչպե՞ս է տեղեկությունը հայտնվում «Գիտեի՞ք որ» բաժնում։ Նախ որևէ խմբագրող կամ ընթերցող նկատում է հետաքրքրաշարժ մի տեղեկություն և այն առաջարկում է «Հաջորդ թողարկման պատրաստում» կոչվող էջում։ Այստեղ կատարվում է ընտրություն։ Ընտրված տեղեկությունները տեղադրվում են հատուկ կաղապարի մեջ, որը տարվա համապատասխան օրը հայտնվում է Գլխավոր էջում։ Եթե ինքներդ հանդիպել եք հետաքրքիր տեղեկության, ապա սեղմեք այստեղ այն «թեկնածու» առաջարկելու համար։
Նախագիծը վերահսկվում է մի քանի ակտիվ մասնակիցների կողմից (տե՛ս աջում)։ Եթե ինքներդ ցանկանում եք ակտիվ մասնակցություն ունենալ, ապա հայտնեք ձեր ցանկության մասին նախագծի քննարկման էջում։
․․․18-րդ դարում Լայպցիգումսուրճը դեռ համարվում էր նորաձև և որոշ չափով վիճահարույց ըմպելիք։ Բախն այդ ժամանակակից թեման վերածեց երաժշտական կատակերգության՝ ստեղծելով մի կանտատ, որի կենտրոնում սուրճից հրաժարվել չցանկացող աղջիկն է։
․․․ամանորյա ավանդույթներից մեկը(լուսանկարում), իրենց բերքի լավ վաճառքն ապահովելու համար, ամբողջ երկրում և նույնիսկ արտասահմանում տարածել են խաղողագործները։
․․․ենթադրվում է, որ այս երկարակյացն ունեցել է 250 երեխա և հանդիսանում է Բրազիլիայի Սանտա Էվդոքսիա շրջանի բնակչության մոտավորապես 30%-ի անմիջական նախնին։
․․․նախքան Վեզուվի ժայթքումից կործանվելը Պոմպեյում գործել է հացի առնվազն 34 փուռ(լուսանկարում), որոնք ամբողջությամբ բավարարել են քաղաքացիների կարիքները և իրենց արտադրանքը արտահանել են հարևան բնակավայրեր։
․․․այս գիտնականը մենամարտի ժամանակ զրկվել էր քթի մի մասից և հետագա կյանքում ստիպված էր կրել քթի պրոթեզ։
․․․այս ապարը(լուսանկարում) համարել են Լուսնից բերված ամենահին նմուշը և հատուկ անվանել այդպես, բայց նրանից հինն էլ կա՝ հայտնաբերված նախորդ լուսնային առաքելության ժամանակ։
․․․Հայոց եղեռնից հետո մի թուրք Մարաշի հայոց առաջնորդ Խաչատուր վարդապետ Տեր-Ղազարյանին է հանձնել այս ավետարանը(լուսանկարում)՝ ասելով որ դա իրեն պարտադրել են կրկնվող երազները։
․․․ամերիկացի տիեզերագնաց Քրիստինա Քուքը իր առաջին թռիչքի ընթացքում կատարել է տիեզերքից Վիքիպեդիայի առաջին խմբագրումը։
․․․Նեպտունի հայտնի խոր կապույտ գույնը երկար ժամանակ չափազանցված էր պատկերներում, և միայն 2023 թվականի վերամշակումը ցույց տվեց, որ այն ընդամենը փոքր-ինչ ավելի կապույտ է, քան Ուրանը (լուսանկարում):
․․․այս անձը ամսագրերում տպագրված գովազդի միջոցով 49,95 դոլարով վաճառել էր «արևային էներգիայով աշխատող հագուստի չորանոց»։ Գնորդները ստացել էին լվացքի պարանի մի կտոր։
․․․այս յուրահատուկ մարդիկ դարձել են մշակութային երևույթ, և նրանց համար քաղաքը հատուկ դիտահրապարակներ է կառուցում (լուսանկարում)։
...ըստ որոշ կարծիքների՝ կոկոսից մահացությունը(նկարում պատկերված է նախազգուշական նշանը) ավելի տարածված է, քան շնաձկների հարձակումներից մահերը, և դա հանգեցրել է նրան, որ կոկոսը անվանվել է «մարդասպան միրգ»:
․․․այս երիտասարդ կինը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1976 թվականին Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած մարտերում իր խիզախության շնորհիվ և ստացել «Մայրիների երկրի Ժաննա դ'Արկ»մականունը։
․․․որոշ երկրներում գործունեության այս ձևը(պատկերում) պարզապես ծուլություն չէ, այլ պարզապես ներկա պահը վայելելու արվեստ։
․․․այս կղզին ներկայումս պատկանում է երկու երկրի՝ Իսպանիային և Ֆրանսիային, և փոխում է պատկանելությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։
․․․կա ոչ պաշտոնական դիտարկում, ըստ որի՝ միջազգային խոշոր ճգնաժամերից անմիջապես առաջ ԱՄՆ-ի կառավարական շենքերից արագ սննդի առաքման պատվերների կտրուկ աճ է տեղի ունենում։
․․․օրենքով արգելվում է մահանալ այս քաղաքի տարածքում, քանի որ հավերժական սառցույթի պայմաններում մահացածների մարմինները չեն քայքայվում և գրավում են գիշատիչների ուշադրությունը։
․․․Միկրոնեզիայում որպես փող օգտագործվող այս հսկայական քարերը(լուսանկարում) վճարման ժամանակ երբեք տեղից չէին շարժվում, այլ պարզապես բանավոր հայտարարվում էր դրանց նոր տիրոջ մասին։
․․․Չիլիի պատմության մեջ ընդամենը երեք չեկ՝ ընդհանուր 3 միլիոն դոլարի չափով, դարձել էին քաղաքական ճգնաժամի, խորհրդարանական քննության և բանակի ցուցադրական մոբիլիզացիայի պատճառ։
․․․այս ընկերության խորհրդանիշ հանդիսացող Ռենատո Բիալետին թաղվել է իր արտադրած Մոկա սրճեփի(լուսանկարում) կրկնօրինակի մեջ։
․․․Ավստրալիայում«էշի քվեարկություն» է կոչվում, երբ ընտրողը դասակարգում է թեկնածուներին՝ հիմք ընդունելով քվեաթերթիկում նրանց հայտնվելու հերթականությունը։
...նույն առաջնությունում Բոլիվիայի հավաքականի բոլոր խաղացողները մարզաշապիկների վրա կրում էին տառեր, որոնք միասին կազմում էին «VIVA URUGUAY» («Կեցցե՛ Ուրուգվայը») գրությունը՝ ի պատիվ կազմակերպիչ երկրի։
․․․այս բառը, որն այսօր համարվում է «բուշիզմ», հումորով օգտագործվում է տեխնոլոգիաներից անտեղյակ կամ դրանց նկատմամբ պարզունակ վերաբերմունք ունեցող մարդկանց նկարագրելու համար։
․․․քաղաքական երգիծանքի պատմության ամենահայտնի օրինակներից մեկում թեկնածուի «նվաճումները» ներկայացնելու համար բավական էր հրատարակել ամբողջությամբ դատարկ գրքույկ։
․․․տղամարդկանց մրցաշարում հանդես եկած աշխարհի առաջին չեմպիոնուհուն պարտվելուց հետո նրա անվան ակումբի առաջին անդամը դարձել է հենց ակումբի հիմնադրման առաջարկն արած շախմատիստը։
․․․չնայած իրենց կասկածելի ու անօրինական համբավին, Ճապոնիայի այս շլացուցիչ ձևափոխված բեռնատարների(լուսանկարում) շուրջ 100 մեքենայից կազմված շարասյունը 2024 թվականի երկրաշարժից հետո միավորվել էր՝ աղետից տուժածներին օգնություն հասցնելու համար։
․․․մի ամերիկուհի ողջ է մնացել այն բանից հետո, երբ երկնաքարի(լուսանկարում) 3,86-կիլոգրամանոց բեկորը ծակել է տան տանիքը և հարվածել նրան։
․․․այս ֆուտբոլիստի խփած գոլից հետո մրցավարը ցանկացել է VAR համակարգով ստուգել դրա վավերականությունը, սակայն համակարգը հասանելի չի եղել, քանի որ մարզադաշտի աշխատակիցներից մեկն անջատել էր սարքավորումը՝ հեռախոսը լիցքավորելու նպատակով։
․․․բևեռային ջրածիծառը(լուսանկարում) ամենաերկար միգրացիոն ճանապարհն ունեցող թռչունն է․ տարեկան կտրվածքով նա ԱրկտիկայիցԱնտարկտիկա և հակառակ ուղղությամբ թռչելով անցնում է մոտ 70․000 կիլոմետր։
․․․տարբեր երկրներում անձրև են կանչել ծեսերի օգնությամբ, իսկ Աֆրիկայի մի շարք հասարակություններում այն թագավորները, որոնք չէին կարողանում անձրև ապահովել, կարող էին նույնիսկ սպանվել իրենց իսկ ժողովրդի կողմից։
․․․այս գիտափորձի մասնակիցները հոգեբուժարան ընդունվելուց հետո լիովին բնական վարք էին դրսևորում, սակայն անձնակազմը նրանց շարունակում էր հոգեկան հիվանդ համարել։
․․․այս խարդախը կարողացել է որպես ջարդոն երկու անգամ «վաճառել» Էյֆելյան աշտարակը՝ օգտվելով այն լուրերից, որ աշտարակի պահպանումը չափազանց թանկ է նստում Փարիզի քաղաքապետարանի վրա։
․․․Վեներա մոլորակում մեկ օրն ավելի երկար է, քան մեկ տարին․ իր առանցքի շուրջն այն պտտվում է 243 երկրային օրում, իսկ Արեգակի շուրջը՝ 224,7 օրում։
․․․LEGO-ն, նշելով սըր Դևիդ Աթենբորոյի 100-ամյակը, փոխել է դասական խաղալիքների տուփի տարիքային սահմանը «4-99»-ից «4-100+»-ի՝ հայտարարելով․ «Նրանց համար, ովքեր երբեք չեն դադարում խաղալ, տարիքային սահմանափակում չկա»։
․․․այսամերիկացին հաշվարկել է, որ յուրաքանչյուր փաթեթի շտրիխ կոդն ավելի արժեքավոր է, քան հենց պուդինգը, և դրա շնորհիվ ստացել է ավելի քան մեկ միլիոն բոնուսային ավիամղոն և ձեռք է բերել ավիաընկերության ցմահ Gold կարգավիճակ։
․․․Մոսկվայի կենդանաբանական այգու հայտնի բնակիչ Շանգոփիղը ոչ միայն փախցնում էր իրեն դիտողների զանազան իրերը, այլև մարում էր գերմանական հրկիզող ռումբերը։
․․․18-րդ դարում Լայպցիգումսուրճը դեռ համարվում էր նորաձև և որոշ չափով վիճահարույց ըմպելիք։ Բախն այդ ժամանակակից թեման վերածեց երաժշտական կատակերգության՝ ստեղծելով մի կանտատ, որի կենտրոնում սուրճից հրաժարվել չցանկացող աղջիկն է։
․․․այս թեմատիկ պարկի(լուսանկարում) նպատակն է հավաստիացնել Ծննդոց գրքի ջրհեղեղի պատմության արժանահավատությունը և ապացուցել, որ Նոյը կարող էր տեղավորել յուրաքանչյուր տեսակի կենդանիների զույգեր 152,4 մ երկարությամբ տապանում։
․․․այս խարդախն իրեն հայտարարել է իր հորինված «Պոյայիս» երկրի իշխան, ստեղծել այդ երկրի դրոշը, զինանշանը և նույնիսկ տպել թղթադրամներ և Լոնդոնի բորսայում վաճառել հարյուրհազարավոր ֆունտ արժողությամբ պետական պարտատոմսեր և հողային վկայագրեր։
․․․Դուալա քաղաքի խորհրդանիշ հուշարձանը(լուսանկարում) պատրաստված է մետաղի ջարդոնից և խորհրդանշում է բնակիչների «դժվարությունից դուրս գալու» ունակությունը։