Կարոլինա Շիինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլինա Շիինո
Ծնվել էօգոստոսի 24, 1997(1997-08-24)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՏերնոպոլ, Ուկրաինա
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ուկրաինա
Մասնագիտությունմոդել
Պարգևներ և
մրցանակներ

Կարոլինա Շիինո (ճապ.՝ 椎野カロリーナ, ուկրաիներեն՝ Кароліна Шиїно, օգոստոսի 24, 1997(1997-08-24)[1], Տերնոպոլ, Ուկրաինա)[2], ուկրաինական ծագումով ճապոնացի մոդել։ 2024 թվականին ճանաչվել է Ճապոնիայի գեղեցկության մրցույթի հաղթող, սակայն հետագայում հրաժարվել է տիտղոսից, քանի որ բացահայտվել է, որ նա սիրային կապի մեջ է եղել ամուսնացած տղամարդու հետ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիինոն ծնվել է Տերնոպոլում (Ուկրաինա) 1997 թվականին ուկրաինացի ծնողներից[2][3] և հինգ տարեկանում տեղափոխվել է Նագոյա (Ճապոնիա), երբ նրա մայրը՝ Սվետլանան, ամուսնացել է ճապոնացու հետ[4][5]։ Շիինոն ասել է, որ իրեն ճապոնացի է զգում «թե՛ խոսքում և թե՛ մտքում», բայց նաև նշել է, որ երբ մեծանում էր, ստիպված է եղել մշտապես դիմանալ մյուսներից տարբեր լինելու վերաբերյալ մեկնաբանություններին[3]։ Կարոլինա Շիինոն մոդել է և բազմաթիվ մրցույթների հաղթող[4]։

2024 Miss Nippon Grand Prix[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարին Շիինոն ճանաչվել է 2024 թվականի Ճապոնիայի Miss Nippon Grand Prix գեղեցկության մրցույթի հաղթող[6][7]։ Նա Ճապոնիայի՝ քաղաքացիությունը փոխած առաջին քաղաքացին է, ով հաղթել է այդ մրցույթում[8]։ Մրցատյանի անդամներին գրավել է Շիինոյի վստահությունը[2]։

Մրցույթի կազմակերպիչն ասել է, որ Կարոլինան նվաճել է տիտղոսը, քանի որ աշխատասեր և խոնարհ ճապոնուհի է, որը հարգանքի զգացում ունի ուրիշների հանդեպ[9]։

Նրա հաղթանակը բանավեճեր էր առաջացրել «ճապոնականության» և Ճապոնիայի ժողովրդագրական վիճակի փոփոխության շուրջ[2][3][9][10][11]։

Մրցույթում հաղթելուց հետո Շիինոն հայտարարել է, որ երախտապարտ է իրեն որպես ճապոնացի ընդունելու համար և ասել է. «Հուսով եմ, որ կնպաստեմ այն հասարակության կառուցմանը, որը հարգում է բազմազանությունը և չի դատապարտում մարդկանց տեսքի համար»[12]։

Միսս Ճապոնիա 2024 տիտղոսի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 31-ին «Շուկան Բունշուն» թերթը հայտնել է, որ Շիինոն սիրավեպ ունի ամուսնացած տղամարդու հետ։ Miss Nippon Grand Prix-ի կազմակերպիչները սկզբում հերքեցին այդ լուրը՝ որպես իրականությանը չհամապատասխանող, բայց փետրվարի 5-ին Շիինոն ընդունեց մեղադրանքը, հրաժարվեց Miss Nippon տիտղոսից և առաջարկեց խզել իր պայմանագիրը զվարճանքի գործակալության հետ[13]։

Ի պատասխան՝ Miss Nippon Grand Prix-ի կազմակերպիչները չեղարկել են Շիինոյի Միսս Ճապոնիա տիտղոսը և 2024 թվականի այդ տիտղոսը հայտարարել են թափուր։ Ինստագրամում Շիինոն ներողություն է խնդրել այն բժշկի կնոջից և նրա ընտանիքից, որի հետ սիրավեպ է ունեցել, ինչպես նաև Miss Nippon Grand Prix-ի պաշտոնյաներից և նրանցից, ովքեր աջակցել են իրեն Miss Nippon տիտղոսը նվաճելու հարցում[14][15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիինոն Ճապոնիայի քաղաքացիություն է ստացել 2022 թվականին[16][17]։ Նրա մոր՝ Սվետլանայի մայրը՝ Մարիան, միացել է դստերն ու թոռնուհուն Ճապոնիայում 2022 թվականի գարնանը որպես ուկրաինացի փախստական՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.bolnews.com/viral/2024/01/who-is-carolina-shiino-all-about-miss-japan-2024/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Who is Carolina Shiino? All About Miss Japan 2024», BOL News, January 25, 2024
  3. 3,0 3,1 3,2 Demetriou, Danielle (2024 թ․ հունվարի 24). «Ukrainian-born model crowned Miss Japan sparks national identity debate». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  4. 4,0 4,1 «A girl from Ternopil won the "Miss Japan" competition and stirred up the network». Tablo ID (Ukrainian). 2024 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Khan, Zeba (2024 թ․ հունվարի 25). «What does it mean to be Japanese? Ukraine-born model wins Miss Japan, social media backlash follows». WION News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  6. «ミス日本グランプリ 椎野 カロリーナ» (Japanese). Miss Nippon Grand Prix. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Khalil, Shaimaa (2024 թ․ հունվարի 24). «Ukrainian-born model winning Miss Japan re-ignites identity debate». BBC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  8. Sharma, Shweta (2024 թ․ հունվարի 24). «Ukrainian-born Japanese woman sparks debate after being crowned Miss Japan». The Independent. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  9. 9,0 9,1 Choi, Christy (2024 թ․ հունվարի 26). «'I am absolutely Japanese': Ukrainian-born model sparks debate by winning Miss Japan pageant». CNN (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  10. Quadri, Sami (2024 թ․ հունվարի 25). «Race row erupts after Ukrainian-born model wins Miss Japan title». Evening Standard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  11. 奥原, 慎平 (2024 թ․ հունվարի 24). «「日本らしい美しさ」SNSで論議 椎野カロリーナさん、初の欧州ルーツ「ミス日本」» (Japanese). Sankei Shimbun. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Mari Yamaguchi. «Ukrainian-born Miss Japan rekindles an old question: What does it mean to be Japanese?». AP News.
  13. Ukrainian-born Miss Japan relinquishes crown following alleged affair Leah Dolan, CNN, February 6, 2024
  14. 椎野カロリーナ「ミス日本グランプリ」辞退→異例の“空位”に【報告全文】 (ճապոներեն). Oricon. 2024 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  15. ミス日本の椎野カロリーナさん“不倫”認識あった 本人申し出で所属事務所が契約解除 (ճապոներեն). Sports Nippon. 2024 թ․ փետրվարի 5. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Model of Ukrainian origin Karolina Shiino became the winner of the beauty contest "Miss Japan-2024"». Ukrinform (Ukrainian). 2024 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «The model of Ukrainian origin, Karolina Shiino, won the Miss Japan contest: why did it infuriate the Japanese». 24 Kanal (Ukrainian). 2024 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Interview with grandmother who evacuated from Ukraine». KARO's channel (Carolina Shiino's YouTube channel) on YouTube (Japanese and Ukrainian). 2022 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]