Jump to content

Փետրվարի 30

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1712 թվականի փետրվար ամսվա շվեդական օրացույց

Փետրվարի 30, օրացուցային ամսաթիվ։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ փետրվար ամիսն ունի 28 օր, ներառյալ նահանջ տարին, որն ունի 29 օր։ Սակայն փետրվարին երեք անգամ եղել է 30 օր, որոնցից երկուսի մասին ենթադրում են։

1712 թվականի փետրվարի 30-ը Շվեդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1699 թվականին Շվեդական թագավորությունը, որն այն ժամանակ իր մեջ ընդգրկում էր նաև Ֆինլանդիան, որոշեց Հուլիոսի օրացույցից անցնել Գրիգորյան օրացույցին։ Սակայն շվեդները այն ժամանակ 11 կուտակված օրացույցի օրերը առաջ չտարան, նրանք որոշեցին այդ փոփոխությունը աստիճանաբար անել, այսպիսով նահանջ տարիները 40 տարվա ընթացքում։ Այսինքն բոլոր այս տարիները փետրվարի 28-ից հետո պետք է տեղափոխվեին մարտի 1 և յուրաքանչյուր 4 տարին մեկ նրանք մեկ օրով կմոտենային Գրիգորյան օրացույցին։ Այսպիսով 1700 թվականը Շվեդիայում նահանջ տարի չեղավ։ Սակայն ըստ ընդունված պլանի 1704 և 1708 թվականները եղան նահանջ տարիներ։ Այդ պատճառով էլ 11 տարիների ընթացքում շվեդական օրացույցը մեկ օրով առաջ ընկավ Հուլիոսի օրացույցից, սակայն տասը օրով հետ ընկավ Գրիգորյան օրացույցից։ 1711 թվականին Կառլոս XII-ը որոշեց հրաժարվել օրացույցի բարեփոխումներից և դարձյալ վերադարձավ Հուլիոսի օրացույցին։ Այդ իսկ պատճառով 1712 թվականին փետրվար ամսին ավելացրեցին երկու օր և այդ տարի փետրվարն ունեցավ 30 օր։ Շվեդիան վերջնականապես անցավ Գրիգորյան օրացույցին 1753 թվականին բոլոր երկրներին հատուկ ձևով փետրվարի 17 -ի հաջորդ օրը հայտարարելով մարտի 1։

ԽՍՀՄ-ում 1930 և 1931 թվականներն ունեն փետրվարի 30

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ԽՍՀՄ-ում առաջարկվեց առաջնորդվել խորհրդային հեղափոխական օրացույցով, որտեղ շաբաթը կունենար հինգ օր, իսկ յուրաքանչյուր ամիս 30 կամ էլ ուղիղ վեց շաբաթ։ Մնացած 5 կամ 6 օրերը կմնային այսպես կոչված ամսից դուրս արձակուրդներ[1]։

Բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ առաջարկն ընդունված էր եղել, և որ ԽՍՀՄ-ում երկու տարի անընդմեջ փետրվարն ունեցել է 30 օր։ Իրականում հինգօրյա շաբաթ մտցնելն էր ընդունվել, ավանդական օրացույցը պահպանելով[փա՞ստ]։

XIII դարի գիտնական Սակրոբոսկոն հաստատեց, որ Հուլիոսի օրացույցը ուներ մեր թվարկությունից առաջ 44 թվականից մինչև մեր թվարկության 8 թվականը, երբ Օկտավիան Օգոստոսը կրճատեց փետրվար ամիսը մեկ օրով այն բանի համար, որ այն ավելացնի իր անունով կոչված օգոստոս ամսին։ Եվ քանի որ հուլիսն անվանել էին Գայ Հուլիոս Կեսարի պատվին, որը ուներ 31 օր, իսկ այն ժամանակ օգոստոսը՝ միայն 30 օր։ Սակայն չկան հավաստի աղբյուրներ, որ դա հենց այդպես է եղել, բայց կա հավանականություն, որ դա առասպել է և ընդ որում շատ հին։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Николай Гоголь: «Февуарий тридцатый» («Записки сумасшедшего»)
  • Джордж Буш младший: «Эти числа бюджета — не только прикидки, это фактические результаты финансового года, который закончился 30 февраля»[2] (These budget numbers are not just estimates, these are the actual results for the fiscal year that ended February the 30th англ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Александр Лебедев: Откуда у «Нашей Эры» ноги растут: о попытках упразднить Бога за ненадобностью
  2. «Афоризмы Дж. Буша». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]