Դեմիեն Հիրսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիեն Հիրսթ
անգլ.՝ Damien Hirst
Ի ծնեանգլ.՝ Damien Hirst
Ծնվել էհունիսի 7, 1965(1965-06-07)[1][2][3][…] (58 տարեկան)
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]
Ազգությունանգլիացիներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5][6][6]
ԿրթությունԼիդսի արվեստի քոլեջ, Գոլդսմիթի համալսարան, Winkler Prins? և Allerton Grange School?
Մասնագիտությունռեստորատոր, նկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, քանդակագործ, նկարազարդող, վիզուալ արտիստ, կինոռեժիսոր, փորագրիչ, ինստալյացիոն արտիստ և assemblage artist
ՈճԵրիտասարդ բրիտանական արվեստագետներ[7][3]
ԺանրԱսամբլյաժ[3] և սնափառություն[3]
Թեմաներքանդակագործություն և ինստալյացիայի արվեստ
Ուշագրավ աշխատանքներMickey?, Մահը մտքում ապրողի ֆիզիկական անհնարինություն և Ադամանդե գանգ
ՄեկենասներՉարլզ Սաատչի
ՈւսուցիչՄայքլ Քրեյգ-Մարտին
Պարգևներ
ԱնդամակցությունԵրիտասարդ բրիտանական արվեստագետներ
Կայքdamienhirst.com(անգլ.)
 Damien Hirst Վիքիպահեստում

Դեմիեն Սթիվեն Հիրսթ (անգլ.՝ Damien Hirst, հունիսի 7, 1965(1965-06-07)[1][2][3][…], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), անգլիացի նկարիչ, ձեռնարկատեր, արվեստի ստեղծագործությունների հավաքորդ, ինչպես նաև «Բրիտանացի երիտասարդ արվեստագետներ» խմբի (անգլ.՝ Britart) ամենահայտնի գործիչը, որը 1990-ական թվականներից գերիշխում է արվեստի ասպարեզում։

«Sunday Times»-ի գնահատմամբ՝ Հիրսթն աշխարհի ամենահարուստ ապրող նկարիչն է։ 2010 թվականին նրա կարողությունը գնահատվել է 215 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Գործունեության սկզբում Դեմիենը սերտորեն համագործակցել է հայտնի հավաքորդ Չարլզ Սաատչիի հետ, սակայն աճող տարաձայնությունները հանգեցրել են 2003 թվականին հարաբերությունների խզման։

Նրա աշխատանքների հիմնական թեման մահն է։ Նկարչի ամենից հայտնի նկարների շարքը կոչվում է «Natural History», որտեղ մրջնալդեհիդում պատկերել է սատկած կենդանիներ (այդ թվում` շնաձուկ, ոչխար և կով)։ Նշանակալի է «Մահվան ֆիզիկական անհնարինությունը ապրողի գիտակցությունում» աշխատանքը (անգլ.՝ The Physical Impossibility of Death in the Mind of Someone Living), որտեղ վագրային շնաձուկը մրջնալդեհիդով ակվարիումի մեջ է։ Այս աշխատանքը դարձել է 1990-ական թվականների բրիտանական արվեստի գրաֆիկական աշխատանքի և «Britart»-ի խորհրդանիշները։

Թիթեռները Հիրսթի աշխատանքներն արտահայտելու հիմնական օբյեկտներից մեկն են։ Նկարիչը կտավներում, լուսանկարներում, ինստալյացիաներում պատկերել է դրանք բոլոր հնարավոր ձևերով։ Այսպես, նա իր` 2012 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր Լոնդոնի Թեյթ Մոդեռն թանգարանում եղած ինստալյացիաներից մեկի` «Սիրահարվել և սիրելուց դադարելու» (In and Out of Love) համար օգտագործել է 9 000 կենդանի թիթեռնիկ, որոնք աստիճանաբար սատկել են միջոցառման անցկացման ընթացքում։ Այս միջադեպից հետո RSPCA կենդանիների պաշտպանության բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել նկարչին։

2008 թվականի սեպտեմբերին Հիրսթը Սոթբիսի աճուրդում 111 միլիոն ֆունտ ստեռլինգով (198 միլիոն դոլար) վաճառել է «Beautiful Inside My Head Forever»-ի ամբողջական հավաքածուն՝ դրանով իսկ գերազանցելով մեկ նկարչի հետ աճուրդի ռեկորդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիեն Հիրսթը ծնվել է Բրիստոլում, մեծացել՝ Լիդսում։ Հայրը եղել է մեխանիկ և մեքենայի վաճառող, ընտանիքը թողել է, երբ Դեմիենը 12 տարեկան էր։ Մայրը՝ Մերին, սիրողական նկարիչ էր։ Նա արագ կորցրել է որդու նկատմամբ վերահսկողությունը, որին երկու անգամ ձերբակալել են խանութներում գողություն կատարելու համար[8]։ Դեմիենը սկզբում սովորել է Լիդսի գեղարվեստի դպրոցում, այնուհետև Լոնդոնի շինհրապարակներում երկու տարի աշխատելուց հետո փորձել է ընդունվել Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի Կենտրոնական քոլեջ և Ուելսի ինչ-որ քոլեջ։ Արդյունքում, 1986-1989 թվականներին սովորել է Գոլդսմիթի քոլեջում։

1980-ական թվականներին «Գոլդսմիթ» քոլեջը համարվել է նորարարական. ի տարբերություն այլ դպրոցների, որոնք իրենց մոտ հավաքում էին իսկական քոլեջ ընդունվել չկարողացող ուսանողներին, «Գոլդսմիթի» դպրոցը ներգրավել էր բազմաթիվ տաղանդավոր ուսանողների և հնարամիտ դասախոսների։ Գոլդսմիթը ներկայացրել է նորարարական ծրագիր, որն ուսանողներից չի պահանջել ներկերով նկարելու կամ գրելու հմտություն։ Վերջին 30 տարվա ընթացքում նման կրթական մոդելը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։

Որպես դպրոցի ուսանող՝ Հիրսթը կանոնավոր կերպով այցելել է դիարան։ Ավելի ուշ նա նկատել է, որ իր ստեղծագործությունների շատ թեմաներ սկիզբ են առել հենց այնտեղ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հուլիսին Լոնդոնի նավահանգստի վարչակազմի դատարկ շենքում Հիրսթը ղեկավարել է հռչակ ստացած «Freeze» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են դպրոցի 17 ուսանողների աշխատանքները և նրա սեփական ստեղծագործությունը՝ ստվարաթղթե արկղից կոմպոզիցիան, որը գունազարդված էր ներկարարական նյութերով։ Հենց «Freeze» ցուցահանդեսը նույնպես Հիրսթի ստեղծագործության արդյունքն էր։ Նա ինքն էր առանձնացրել աշխատանքները, պատվիրել գրացուցակը և ծրագրել բացման արարողությունը։

Freeze-ը դարձել է մի քանի նկարիչներից բաղկացած «YBA» միության մեկնարկային կետը։ Բացի այդ, Հիրսթը ուշադրությունը հրավիրել է հայտնի հավաքորդ, ՆԱՏՕ-ի քարոզչության բլոկի հսկող Չարլզ Սաատչիի վրա։

1989 թվականին ավարտել է Գոլդսմիթի քոլեջը։ 1990 թվականին ընկերոջ՝ Կարլ Ֆրիդմանի հետ, օդանավարանի «Bermondsey» գործարանի դատարկ շենքում կազմակերպել է ևս մեկ ցուցահանդես՝ «Gamble»: Այս ցուցադրությանն այցելել է Սաատչին. Ֆրիդմանը հիշում է, թե ինչպես էր նա բերանը բաց կանգնած Հիրսթի ինստալյացիայի առաջ, որը կոչվում էր «Հազարամյակ՝ կյանքի ու մահվան դիտողական ցուցադրություն»։ Սաատչին գնել է այդ ստեղծագործությունը և Հիրսթին առաջարկել գումար՝ հետագա աշխատանքներ կատարելու համար։

Այսպիսով, Սաատչիի տված գումարով 1991 թվականին ստեղծվել է «Կենդանի մարդու գիտակցության մեջ մահվան ֆիզիկական անհնարինությունը», որը 4.3 մետր երկարություն ունեցող վագրային շնաձկով ակվարիում է։ Աշխատանքը Սաատչիի համար արժեցել է 50 000 ֆունտ։ Շնաձուկը բռնվել է Ավստրալիայում լիազորված ձկնորսի կողմից և արժեցել 6 000 ֆունտ։ Արդյունքում Հիրսթն առաջադրվել է Թյորների մրցանակի, որին արժանացել է Գրինվիլ Դեյվին։ Շնաձուկը 12 միլիոն դոլարով (6.5 միլիոն ֆունտ) վաճառվել է 2004 թվականի դեկտեմբերին հավաքորդ Սթիվ Քոենին։

Հիրսթի առաջին միջազգային ճանաչումը եղել է 1993 թվականին Վենետիկի բիենալեում։ Նրա «Երկատված մայր և զավակ» նկարում ներկայացված էին կովի և հորթի մասեր, որոնք տեղադրված էին մրջնալդեհիդի առանձին ակվարիումներում։ 1997 թվականին լույս է տեսել նկարչի ինքնակենսագրականը՝ «I Want To Spend the Rest of My Life Everywhere, with Everyone, One to One, Always, Forever, Now»:

Վերջին անգամ Հերսթի նախագիծը, որը մեծ աղմուկ է բարձրացրել, մարդկային գանգի պատկերն է բնական մեծությամբ։ Գանգն ինքնին կրկնօրինակված է շուրջ 35 տարեկան եվրոպացու գանգից, որը մահացել է 1720-1910 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Ատամները գանգի մեջ ցուցադրվել են իրական։ Ստեղծագործությունը դրվագազարդված է 8601 արդյունաբերական ադամանդով՝ 1100 կարատ ընդհանուր քաշով, դրանք ծածկում են այն ամբողջությամբ՝ որպես կամուրջ։ Գանգի ճակատի կենտրոնում է գտնվում 52,4 կարատ քաշով ադամանդե ստանդարտ երեսակում ունեցող մեծ բաց վարդագույն ադամանդը։ Քանդակը կոչվում է «Ադամանդե գանգ»։ Այն նկարչի ամենաթանկարժեք աշխատանքն է, արժե 50 միլիոն ֆունտ։

2009 թվականին Կիևում՝ Վիկտոր Պինչուկի կենտրոնում, տեղի է ունեցել Հիրսթի ցուցահանդեսը։

2011 թվականին Հիրսթը ձևավորել է «Red Hot Chili Peppers» երաժշտական խմբի «I’m with you» ալբոմը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Physical Impossibility of Death in the Mind of Someone Living (1991), վագրային շնաձուկը ֆորմալինե ակվարիումում։ Այն նրա՝ Թյորների մրցանակին առաջադրված աշխատանքներից մեկն է։
  • Pharmacy (1992), դեղատների վերարտադրումը բնական մեծությամբ
  • A Thousand Years (1991), ինստալյացիա
  • Amonium Biborate (1993)
  • In and Out of Love (1994), ինստալյացիա
  • Away from the Flock (1994), սատկած ոչխար մրջնալդեհիդում
  • Arachidic Acid (1994), գեղանկար
  • Some Comfort Gained from the Acceptance of the Inherent Lies in Everything (1996), ինստալյացիա
  • Hymn (1996)
  • Mother and Child Divided
  • Two Fucking and Two Watching
  • God
  • The Stations of the Cross (2004)
  • The Virgin Mother Արխիվացված 2008-12-19 Wayback Machine
  • The Wrath of God (2005)
  • «The Inescapable Truth», (2005)
  • «The Sacred Heart of Jesus», (2005)
  • «Faithless», (2005)
  • «The Hat Makes de Man», (2005)
  • «The Death of God», (2006)
  • «For the Love of God», (2007)
  • «Հրեշտակի անատոմիա» (2008)
  • «Զարմանալի ճանապարհորդություն» (2013), Քաթարում՝ կանանց և երեխաների բուժման գործում մասնագիտացած «Սիդրա» բժշկական և հետազոտական կենտրոնի մուտքի մոտ, տեղադրված մարդու ներարգանդային զարգացումն ու ծնունդը խորհրդանշող բրոնզե 14 քանդակներից մեկը։ 13 քանդակ պատկերում է արգանդը՝ դրա մեջ գտնվող սաղմնաթաղանթի հետ զարգացման տարբեր փուլերում, իսկ վերջինում նորածին երեխա է պատկերված։ Ինստալյացիան տեղադրվել է 2013 թվականի հոկտեմբերին, շուտով սոցցանցերում բողոքի ակցիաներից հետո այն փակել են հանրությունից ( հիվանդանոցի ղեկավարությունը փակումը բացատրել է շինարարական աշխատանքներից քանդակը պաշտպանելու անհրաժեշտությամբ), 2018 թվականի նոյեմբերի 19-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ այն վերաբացվել է[9]։

Նկարչական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն քանդակների և ինստալյացիաների, որոնք գրեթե չեն հեռանում մահվան թեմայից՝ Դեմիեն Հիրսթի նկարչությունն առաջին հայացքից կարծես ուրախ, պաճուճազարդ և կենսահաստատ տեսք ունի։ Նկարչի գեղանկարների հիմնական շարքերն են.

  • «Բծեր» Spot paintings Արխիվացված 2020-04-23 Wayback Machine (1988 - առ այսօր), գունավոր շրջանակների երկրաչափական աբստրակցիա է, որը, որպես կանոն, նույն չափի է, կարգավորված է վանդակի մեջ, և այնտեղ գույները չեն կրկնվում։ Որոշ աշխատանքներում այդ կանոնները չեն պահպանվում։ Այս շարքի աշխատանքների մեծ մասի համար որպես անուն վերցվում են տարբեր թունավոր, թմրեցուցիչ կամ գրգռիչ նյութերի գիտական անվանումները՝ ապրոթինին, բուտիրոֆենոն, ցեֆտրիաքսոն, հերոին, էրգոկալցիֆերոլ, մինոկսիդիլ, օկսալոացետատ, Վիտամին C, Zomepirac և այլն։
Գունավոր բաժակները դարձել են Հիրսթի ֆիրմային նշանը, որը հակաթույն ազդեցություն է ունենում այն իրերին, որոնց թեման մահն ու քայքայումն է։ Քանի որ ոչ մի երկու բծի գույները լիովին չեն համընկնում, այդ նկարները զերծ են ներդաշնակությունից, գունային հավասարակշռությունից և բոլոր այլ գեղագիտական մտքերից։ Դրանք բոլորն էլ գովազդային պաստառների նման ուրախ, հայացքը ձգող փայլ են արտացոլում[10]։
- Քելվին Թոմքինս
  • «Պտույտ» Spin paintings Արխիվացված 2020-02-11 Wayback Machine (1992 - առ այսօր), աբստրակտ էքսպրեսիոնիզմի և սփին արտի տեխնիկայի ժանրում գեղանկարների շարք։ Այս շարքի կատարման ժամանակ նկարիչը կամ նրա օգնականները թափում կամ ներկը կաթեցնում են պտտվող կտավին։
  • «Թիթեռներ» Butterfly Colour Paintings Արխիվացված 2020-02-05 Wayback Machine (1994-2008), աբստրակտ ասամբլյաժ։ Նկարներն ստեղծվում են մահացած թիթեռների՝ թարմ ներկված կտավին սոսնձման միջոցով (սոսինձը չի օգտագործվում, թիթեռները կպչում են ոչ կարծրացած ներկի վրա)։ Կտավը միևնույն ժամանակ հավասարապես ներկված է մեկ գույնով, իսկ օգտագործվող թիթեռներն ունեն բարդ, պայծառ գույն։
  • «Կալեյդոսկոպներ» Kaleidoscope Paintings Արխիվացված 2020-04-13 Wayback Machine (2001-2008), այստեղ միմյանց շատ մոտիկ թիթեռների օգնությամբ նկարիչն ստեղծել է համաչափ նախշեր, որոնք նման են կալեյդոսկոպի նախշերին։

Չնայած, որ Դեմիեն Հիրսթի՝ թիթեռներ պատկերված նկարներով թանգարանները երբեմն զարդարում են իրենց մանկական անկյունները, նկարչի ստեղծագործություններում թիթեռները միանգամայն որոշակիորեն խաղում են մահվան խորհրդանիշների դերը։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին «Ադամանդե գանգ» (ադամանդե քարերով զարդարված պլատինե գանգ) աշխատանքը «White Cube» պատկերասրահի միջոցով վաճառվել է մի խումբ ներդրողների՝ այժմ ապրող նկարիչների համար ռեկորդային 100 միլիոն դոլար արժողությամբ։ Ճիշտ է, ապացույցներ կան, որ այսպես կոչված «ներդրողների խմբի» մեջ ակտիվների ավելի քան 70% -ը պատկանում է հենց Հիրսթին և նրա ընկերակիցներին։ Այնպես որ, այս աշխատանքը վաճառվել է ոչ ավելի, քան մեկ երրորդ մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Damien HirstOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Wainwright L. S. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 Companies House — 1988.
  7. https://www.moma.org/collection/terms/young-british-artists
  8. «Shockaholic» on BBC site Retrieved March 19,2006
  9. «Фото дня: у входа в женскую больницу в Катаре открыли 14 гигантских скульптур бронзовых маток». snob.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  10. Томкинс К. «Жизнеописания художников». — М.: V-A-C press, 2013. — 272 с. — ISBN 978-5-9904389-2-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիեն Հիրսթ» հոդվածին։