Ստվարաթղթե արկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրերի փոխադրման համար պատրաստված արկղ

Ստվարաթղթե արկղ, արկղ, որն արտադրվում է ստվարաթղթից՝ տարբեր իրեր և նյութեր փաթեթավորելու համար։ Միացյալ Նահանգներում մասնագետները հազվադեպ են օգտագործում «ստվարաթուղթ» բառը, քանի որ այդ եզրույթը բազմիմաստ է[1][2]։

«Ստվարաթուղթ» բառի ներքո կարելի է հասկանալ տարբեր կոշտ թղթերի տեսականի[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստվարաթուղթը հայտնագործվել է 17-րդ դարում Չինաստանում։ Ինչպես հայտնում է Խաղալիքների ազգային փառքի սրահը, Անգլիայում առաջին անգամ այն վաճառքի է հանվել 1817 թվականին։ 1879 թվականին ամերիկացի Ռոբերտ Գերը (անգլ.՝ Robert Gair) ստեղծել է առաջին, իսկապես արդյունավետ ստվարաթղթե արկղը, որը կարելի էր պահել հարթ վիճակում, ապա հեշտորեն հավաքել։ Հետագայում արկղի արտաքին տեսքը բազմիցս բարելավվել է, և արդյունքում տուփերը սկսել են օգտագործվել արտադրության մեջ աշխատատար, ծանր և շատ տեղ զբաղեցնող փայտե տուփերի և արկղերի փոխարեն։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաթեթավորման նյութ

Ստվարաթղթե արկղերը լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ, քանի որ ամուր են, թեթև, քիչ տեղ են զբաղեցնում և հավաքվում են հեշտ ու արագ։

Որպես խաղալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ստվարաթղթե արկղերը ներառվել են նաև ամերիկյան Խաղալիքների ազգային փառքի սրահում[5][6][7]։

Ստվարաթղթե տուփը (այդ թվում նաև կոշիկի տուփը) կարող է խաղալիքների աշխարհում իրադարձությունների կատարման հարթակ լինել․ օգտագործվել որպես տիկնիկի տնակ, խաղալիք ավտոմեքենա (եթե ակներ ավելացվի), լվացքի մեքենա, գազօջախ, հեռուստացույց, սառնարան և այլն։ Մեկ կամ մի քանի տուփերից կարելի է կառուցել տուն կամ պալատ։ Ստվարաթղթե տուփը կարող է լինել քարանձավ, տիեզերանավ, սուզանավ և այլն։ Իսկ մեծ տուփը կարող է դառնալ խաղասենյակ կամ երեխայի համար տնակ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Soroka, W (2008)։ Illustrated Glossary of Packaging Terms։ Institute of Packaging Professionals։ էջ 33։ ISBN 1-930268-27-0 
  2. Koning, J (1995)։ Corrugated Crossroads։ TAPPI Press։ էջ 35։ ISBN 0-89852-299-4 
  3. Cardboard։ Merriam-Webster Online Dictionary։ 2009 
  4. Frederick Le Gros Clark (1980)։ Growing old in a mechanized world: the human problem of a technical revolution։ Ayer Publishing։ էջ 36։ ISBN 978-0-405-12780-9 
  5. «USATODAY.com - Cardboard box added to Toy Hall of Fame»։ 2005-11-12։ Վերցված է 20-16-03-22 
  6. «New Inductees at Toy Hall of Fame Join the Ball, the Box and the Barbie Doll»։ The New York Times։ 2005-11-05։ Վերցված է 2016-03-22 
  7. «The Box Has Arrived (at the Toy Hall of Fame)!»։ AccountingWEB։ 2205-12-22։ Վերցված է 2016-03-22 (չաշխատող հղում)
  8. «Cardboard Box»։ National Toy Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2016-03-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]