Ադամանդե գանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ադամանդե գանգ
տեսակքանդակ
քանդակագործԴեմիեն Հյորստ
տարի2007
բարձրություն17,1 սանտիմետր սմ
լայնություն12,7 սանտիմետր սմ
ժանրMemento mori
նյութալմաստ
գտնվելու վայրWhite Cube?
հավաքածուWhite Cube?

«Հանուն սիրո, պարոնայք» (անգլ.՝ For the Love of God) կամ «Դեմիեն Հիրսթի ադամանդե գանգը» ժամանակակից բրիտանացի նկարիչ Դեմիեն Հիրսթի ամենաթանկարժեք աշխատանքը՝ մարդու գանգ՝ զարդարված ադամանդներով և պլատինով։ Ադամանդե գանգը համարվում է ամենաթանկ արվեստի գործը, որի հեղինակը դեռևս ողջ է։

Հիրսթի խոսքերով ստեղծագործության անվանման պատճառը հանդիսացել են մոր խոսքերը, երբ նա որդուն ասել է․ «For the love of God, what are you going to do next?» («ասա, խնդրեմ, դու ինչ ես պատրաստվում անել», for the love of God — «որովհետև դա սեր է առ աստված»[1]։

Հիրսթի համար հիմք է ծառայել տղամարդու գանգ, ենթադրվում է, որ այն եղել է 35-ամյա եվրոպացու գանգ, որն ապրել է 1720 և 1810 թվականներին։ Գանգի ողջ մակերեսը, բացի յուրահատուկ ատամներից, ծածկված է 8․601 ադամանդով[2], ընդհանուր՝ 1106,18 կարատ կշռով։ Ճակատային մասի կենտրոնում գտնվում է ստեղծագործության գլխավոր բաղադրիչը՝ տանձաձև վարդագույն ադամանդը[3]։ Աշխատանքի վրա Հիրսթը ծախսել է 14 միլիոն ֆունտ ստերլինգ։

Առաջին անգամ ստեղծագործությունը հանրությանն է ներկայացվել 2007 թվականի հունիսին՝ Լոնդոնի White Cube պատկերասրահում, մեկ տարի անց գանգը տեղափոխվել է Ամստերդամի պետական թանգարան։ 2007 թվականին ներդրումների նպատակով, այն կոնսորցիումը, որի մեջ մտնում էր նաև Հիրսթը, նրա մենեջեր Ֆրենկ Դարֆին, White Cube պատկերասրահի ղեկավար և հայտնի ուկրաինացի մեկենաս Վիկտոր Պինչուկը, գնել են գանգը 50 միլիոն ֆունտով (100 միլիոն ԱՄՆ դոլար)[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бриллиантовый череп "Ради любви к Богу" будет бесплатно выставлен в лондонской галерее»։ newsarmenia.am։ Վերցված է 2020-03-02 
  2. «Бриллиантовый череп Дэмиена Хёрста - на выставке в Лондоне»։ Travel.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-03-02 
  3. «Бриллиантовый череп стоимостью 100 миллионов долларов»։ Профессиональный стоматологический портал (сайт) «Клуб стоматологов» (ռուսերեն)։ Վերցված է 2020-03-02 
  4. «Бриллиантовый череп Дэмиена Херста продан за 100 млн долларов. Его купил сам художник»։ NEWSru.com։ 2007-08-31։ Վերցված է 2020-03-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]