Բյուրեղապակյա գանգեր

Բյուրեղապակյա գանգ, մարդկային գանգի մոդել, որը պատրաստված է թափանցիկ կամ ծխագույն լեռնային բյուրեղապակու (քվարց) ամբողջական կտորից:
19-րդ դարի կեսերին Արևմտյան մամուլում հայտարարություն եղան այն մասին, որ բյուրեղապակյա գանգերն առաջին անգամ պատրաստվել են մինչկոլումբոսյան Ամերիկայում: Դրանց առևտրով զբաղվել են ացտեկները, մայաները և օլմոկները:
Բովանդակություն
Հայտնի գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում հաշվվում են տասներեք գանգեր, որոնք պատրաստված եմ լեռնային բյուրեղապակուց: Պատրաստողները ցայսօր էլ մնում են անհայտ: Թվով ինը բյուրեղապակյա գանգեր գտնվում են անհատական հավաքածուներում: Մնացած չորսը ցուցադրվում են վաշինգտոնյան «Բնության պատմության ազգային Սմիթսոնյան թանգարանում», փարիզյան «Բրանլիի գետափի թանգարանում» և լոնդոնյան Բրիտանական թանգարանում:
Վերջին երեքը չափերով կրկնում են մարդկային գանգի չափերը: Ըստ տեղեկության, դրանք հայտնաբերվել են 1899 թվականին Գվատեմալայի ջունգլիներում անտիկ իրերի հավաքորդ Էժեն Բոբանի կողմից: Նա մեքսիկական կայսր Մաքսիմիլիան 1-ի խորհրդականն էր հնագիտության գծով:
Գանգերից մեկը հայտնաբերվել է Բելիզի Լուբաանտուն քաղաքի պեղումնավայրից անգլիացի հնագետ, ճանապարհորդ Միտչել Հեջեսի կողմից:
Վերջին, տասներեքերորդ գանգը գտնվել է գերմանական Բավարիայում: Վերջինս բավականին վնասված էր. բացակայում էր ներքին ծնոտն ամբողջությամ[1]: Ըստ վարկածների, այն մի ժամանակ պատկանել է նացիստ պարագլուխներից մեկին՝ Հայնրիխ Հիմլերին[2]:
Հետազատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոբանի երկու գանգերի հետագա հետազոտությունից, որոնք կատարել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գիտնականները, պարզ դարձավ, որ դրանք պատրաստվել են 19-րդ կամ 20-րդ դարերում: Այդ գանգերը բավականին կոպիտ ձևով են մշակված: Հետազոտողները գանգերն ուսումնասիրելիս օգտագործել են արագացուցիչ և ուլտրամանուշակագույն ճառագայթներ[3]: Իրենց կատարած աշխատանքները գիտնականների միջազգային խումբը հայտարարեց այն ժամանակ, երբ նոր-նոր էկրաններ էր բարձրացել «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմը: Գիտնականները փաստեցին, որ «բրիտանական» գանգի վրա կան պտտվող հղկանյութի (կորունդ և ալմաստ) հետքեր, որոնք կիրառվել են XIX դարում: Կաղապարը կտրվել է ժամանակակից տիպի պտտվող սկավառակով հղկող հաստոցով:
«Սմիթսոնյան» գանգի վրա հայտնաբերվել են սիլիցիումի կարբիդի հետքեր[4]: Միտչել Հեջենսի գտած գանգի հետազոտությունը կատարվեց 2007 թվականին և հայտնի դարձավ, որ այն ժամանակակից նմանակում է:
Նմանակված գանգի քվարցի հետազոտությունից պարզ դարձավ, որ այն ծագում է ոչ թե Ամերիկայից, այլ Շվեյցարիայից կամ Գերմանիայից: Պատրաստման գաղտնիքը միայն գիտեր Էժեն Բոբան, ով մահացել էր 1909 թվականին:
Գանգերը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրեղապակյա գանգերին վերագրվող գերբնական հատկությունների շնորհիվ ժամանակ առ ժամանակ դրանք հայտնվում են մշակույթի զանազան ճյուղերում: Օրինակները ներկայացվում են ստորև.
- «Աստղային դարբասներ» (անգլ.՝ Stargate SG-1) հեռուստասերիալ («Բյուրեղապակյա գանգը» և «Veritas. ճշմարտության փնտրտուքներով» սերիաներ)
- «Ինն անհայտներ» (ռուս.՝ Девять неизвестных)
- «Ուրվական» (անգլ.՝ The Phantom) (1996)
- «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» (2008)
Կինեմատոգրավիայից զատ, բյուրեղապակյա գանգերը հայտնվել են նաև համակարգչային խաղերում, ինչպես օրինակ՝ «Կորսարներ», «Նենսի Դրյու», «Սանդրա Ֆլեմինգի քրոնիկները» և «Assasin’s creed».
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Crystal skulls Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В Германии разбили хрустальный череп майя // dni.ru
- ↑ Найден 13-й хрустальный череп // unewworld.com
- ↑ Science Illustrated, 16/2008
- ↑ Два «древних» хрустальных черепа оказались подделкой
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Joe Nickell. Adventures in Paranormal Investigation. University Press of Kentucky, 2007. ISBN 0-8131-2467-0.
- Джейн МакЛарен Уолш. Легенда о хрустальных черепах (ж-л Archaeology, май/июнь 2008)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Real Science monograph on examinations of both the BM & BH skulls
- skepdic.com: crystalskull
- Mitchell-Hedges Official website Biography of Anna Mitchell-Hedges and account of the discovery of the skull.
- The Magic of Crystal Skulls - Legend of the 13 - 10:10 Event – roundtable discussion about crystal skulls in connection with the October 9–10, 2010 Crystal Skull Events in New York City.
- The Crystal Skull of Doom Critical look at the Mitchell Hedges Skull and other crystal skulls.
- Ancient Mexico, Hollywood and the French Connection
- "The Crystal Skull: Mystical, or Modern?" A skeptical look at the mystical claims for the various crystal skulls, and a fact-based look at their true histories.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բյուրեղապակյա գանգեր կատեգորիայում։ |