Jump to content

Assassin's Creed

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Assassin's Creed
Изображение логотипа
Մշակող
  • Ubisoft Montreal
  • Ubisoft Annecy
  • Ubisoft Sofia
  • Ubisoft Milan
  • Ubisoft Quebec
  • Ubisoft Toronto
  • Gameloft
  • Griptonite Games
  • Ubisoft Blue Byte
ՆախագծողPatrice Désilets?
ՀրատարակիչԵրկիր Ubisoft
Անկախ պետությունների համագործակցություն Акелла (Windows)
Ռուսաստան Gametec (Xbox 360, PlayStation 3)
ԴիստրիբյուտորUbisoft Store?
Կոմպոզիտոր
  • Ջեսփեր Քիդ (IRevelations)
  • Լոռնե Բալֆե (Revelations, III)
  • Ուինիֆրեդ Ֆիլիփս (III: Liberation)
  • Բրայան Թայլեր (IV: Black Flag)
  • Քրիս Թիլթսն, Սառա Սքաչներ, Ռիան Ամոն (Unity)
  • Էլիթսա Ալեքսանդրովա (Rogue)
  • Օսթին Ուինթորի (Syndicate)
Թողարկման թվական2007[1]
ՊլատֆորմներPlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, Windows, Nintendo DS, PlayStation Portable, Wii U, PlayStation Vita, iOS, Android
ՇարժիչAnvil engine
ԺանրAction-adventure
Կրիչթվային ներբեռնում և թվային բաշխում
🌐assassinscreed.com
 Assassin's Creed Վիքիպահեստում

Assassin's Creedարկածային մարտախաղերի շարք է՝ բաղկացած 9 հիմնական խաղերից և համալրված աջակից նյութերով։ Խաղերը հայտնվել են PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, Microsoft Windows, Mac OS X, Nintendo DS, PlayStation Portable, PlayStation Vita, iOS, HP webOS[2], Android, Nokia Symbian Windows Phone պլատֆորմաներում, և Wii U-ում։

Խաղերի համար հիմք են հանդիսացել իրական համաշխարհային իրադարձությունների վիպագրական պատմությունը և հետևում է դարավոր պայքարը ասսասինների, ովքեր կամավոր կռվում են խաղաղության համար և տամպլիերների միջև, ովքեր ձգտում են խաղաղության՝ վերահսկման միջոցով։ Արտոնագրի հիմնական խաղերը զարգացվել են Ubisoft Montreal-ի միջոցով՝ 1 խաղացողի համար, իսկ Ubisoft Annecy-ի միջոցով՝ բազմաթիվ խաղացողների համար։ Առկա վերնագրերը զարգացվել են Gameloft և Gryptonite Studios ստուդիաների կողմից, Ubisoft Montreal-ի լրացուցիչ զարգացմամբ։ Շարքը լավ է ընդունվել հասարակության և քննադատների կողմից և վաճառվել է շուրջ 73 միլիոն օրինակով (2014 թվականի ապրիլի տվյալներով)՝ դառնալով Ubisoft-ի լավագույն վաճառվող արտոնագիրը։ Շարքում կա ոգեշնչում սլովենացի գրող Վլադիմիր Բարթոլի «Ալամաթ» վեպից, և այն կառուցվել է «Պարսկաստանի արքայազնը» շարքի գաղափարի վրա։

Նախադրյալները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Assassin's Creed շարքի խաղերը հիմնականում վերաբերվում են 2 հինավուրց գաղտնի ախոյաններին՝ ասսասիններին և տամպլիեր ասպետներին և իրենց անուղղակի կապին նախնադարյան մարդկանց հետ, ում հասարակությունը երկրի կենսոլորտի հետ ոչնչացվել է խոշոր արեգակնային փոթորկի պատճառով։ Խաղի հիմնական ժամանակագրությունը սկսվում է 2012 թվականին և նկարագրում է Դեզմոնդ Մայլզին, ով հետնորդն է մի քանի շառավիղներով նշանավոր ասսասինների։ Չնայած որ մեծացել է որպես Ասսասին, նա հեռանում է իր քոչվոր ընտանիքից ավելի հասարակ կյանքի ոճ փնտրելու համար։ Նրան գողանում է Աբսթերգո արդյունաբերական մեգակորպորացիան, որ տամպլիեր ասպետների ժամանակակից դեմքն է ու տեղյակ է Դեզմոնդի ծագումից։ Դեզմոնդին ստիպում են օգտագործել «Անիմուսը»՝ մի սարք, որը թույլ է տալիս զգալ իր «նախահայրական հիշողությունները»։ Աբսթերգոն ուզում է հայտնաբերել որոշ գտածոների՝ կամ «Դրախտի կտորների» տեղակայումը, որ մեծ ուժ ունեն ղեկավարելու մարդկային տեսակը և փոխելու նրա ճակատագիրը՝ մարդկությանը հավաքելով մի միասնական խմբի մեջ։ Դեզմոնդը բախվում է ժամանակակից ասսասինների մի փոքրիկ թիմի հետ՝ համաձայնվելով աշխատել նրանց հետ։ Նա օգտագործում է նրանց Անիմուսի տարբերակը (Անիմուս 2.0) շարունակելու համար փորձարկել նախնիների հիշողությունները, որպեսզի հայտնաբերի «Դրախտի կտորներ»-ի գտնվելու վայրը, քանի որ ցանկանում էր դրանք վերականգնել, նախքան դա կաներ Աբսթերգոն։ Մինչ նա փորձարկում էր իր նախնիների հիշողությունները, նրանց որոշ կարողություններ ժառանգաբար անցնում են Դեզմոնդին։ Նա կյանքի գնով ուղեղում դրոշմում է բազմաթիվ հիշողություններ և անձանց։

Անիմուսի հետ Դեզմոնդը փորձարկում է մի քանի ասսասինների հիշողություններ, ներառյալ Ալթաիր Իբն-Լահադաի՝ շնորհազրկված Ասսասինի, որը աշխատում էր շտկել իրեն Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։ ՄՅուսը Էզիո Աուդիտորե դե Ֆիրանզեն էր, ով Ասսասին էր Իտալիայից, 15-րդ դարի վերջի, 16-րդ դարի սկզբի Իտալական Վերածննդի ընթացքում։ Հաջորդը Ռաթոնհակեթոնն էր, այլ կերպ հայտնի որպես Քոննոր, կիսով չափ՝ մոհակ, կիսով չափ՝ բրիտանացի։ Այս իրադարձությունների ընթացքում Դեզմոնդը իմանում է 2012 թվականի աշխարհի վերջի մասին ակնարկը նախկին Անիմուսի թեստի նյութից՝ նյութ 16, ըստ որի պարզվում է, որ աղետը, որը ոչնչացրել էր հին քաղաքակրթությունը, պետք է կրկնվեր, ու նա պարզում է, որ հիշողությունները պահում են Երկիրը երրորդ փոթորկից փրկելու բանալին։ Իր փորձերի ընթացքում Դեզմոնդին օգնում են 3 հին ցեղերի կառավարիչների հոլոգրաֆիկ պատկերները. Յուպիտերը, Միներվան և Յունոնան։ Դեզմոնդի մահից հետո Երկրի փրկությունն ապահովելու համար, նրա հիշողությունները, որոնք փրկել էին կիբերտիեզերքը, ներթափանցում են Աբսթերգոյի մեջ, ով էլ վարձում է մի նոր առարկա Անիմուս մտնելու համար։ Նոր առարկան թափանցում է Էդվարդ Քենվեյի հիշողությունների մեջ։ Վերջինս Քոննորի պապիկն էր և գաղտնի ծովահեն էր Բրիտանական գաղութային տարիներին։

Մինչ խաղը ներկայացվում է Դեզմոնդ Մայլզի միջոցով, խաղի մեծ մասը Դեզմոնդի նախնիների հիշողությունների փորձարկում է Անիմուս կոչվող սարքի միջոցով։ Սա ապահովում է փոխկապակցումը, որը ցույց է տալիս Դեզմոնդի նախնիների առողջությունը, սպառազինությունը, նպատակները և այլն։ Անիմուսը հիմնվում է խաղացողի՝ Ասսասինին ղեկավարելու վրա, պահպանելու համաչափությունը Դեզմոնդի ու նախնիների հիշողությունների միջև։ Կատարելով գործողություններ, որոնք դեմ են Ասսասինի ուղուն կամ կոտրում են համաչափությունը, խաղացողից պահանջվում է վերսկսել խաղը նախնական դիրքից։ Հետագայում խաղացողը չի կարող գործել այն տարածքներից դուրս, որը Ասսասինը դեռ չի փորձարկել։

Խաղում օգտագործվում են ակտիվ շարժումներ՝ վազք, ցատկեր շենքերի տարբեր կողմերից, տանիքներից՝ զգուշանալու համար մոտակա պահապանների ուշադրությունից։ Երբ պահապանները նկատում են,նա կամ պետք է կռվի նրանց հետ, կամ էլ թաքնվի։ Մարտական համակարգը թույլ է տալիս եզակի զենքերի և սպառազինության, ներառյալ Ասսասինի ձեռքի վրա ամրացրած գեղբի օգտագործումը, որը կարելի է օգտագործել անաղմուկ սպանությունների համար։

Հիմնական սերիաները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեզմոնդը առևանգվում է Աբսթերգոյի կողմից և նրան ստիպում են օգտագործել Անիմուս կոչվող սարքը ուսումնասիրելու համար Ալթաիր իբն Լա-ահադի հիշողությունները Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ։ Դեզմոնդը սկսում է վկայություններ տալ այն իրադարձությունների մասին, որ ասսասինի եղբայրությունը ուզում էր կանգնեցնել Ռոբերտ դը Սեյբլին, որպեսզի նա չվերցներ «դրախտի կտորը»։ Ալթաիրը պարտության է մատնում դը Սեյբլին, բայց իր վերջին բառերով դը Սեյբլը բացահայտում է, որ կային 10 տամպլիերներ և վերջինը Ալ Մուալիմն էր, որ հիմա իր մոտ էր պահում «դրախտի կտորը»։ Ալթաիրը կռվում է Ալ Մուալիմի հետ և սպանում նրան։ Ու երբ հոլոգրաֆիկ քարտեզը պետք է ցույց տար գտածոների գտնվելու վայրը, Դեզմոնդը դուրս է շպրտվում Անիմուսից ու պետք է սպանվեր, նրա կյանքը փրկում է Լյուսի Աթիլմանը՝ համոզելով, որ նրանք կարիք կունենան հիշողությունների հետագա ուսումնասիրության։

Լյուսին վերադառնում ու փախցնում է Դեզմոնդին Աբսթերգոյից՝ տանելով նրան ասսասինի համար անվտանգ մի վայր ու ներկայացնում Շաունին ու Ռեբեկային։ Օգտագործելով Անիմուսի բարելավված տարբերակը՝ Դեզմոնդը վկայություններ է տալիս Էցիո Աուդիտորեի մասին, ով ազնվական էր Ֆլորենցիայից XV դարի վերջերին։ Նրա հորն ու եղբայրներին մահապատժի էին ենթարկել։ Նա, իր մայրն ու քույրը թաքնվում էին իր հորեղբայր Մարիոյին պատկանող մի վիլլայում։ Նա օգնում է Էցիոյին տիրապետել ասսասինական հմտություններին։ Էցիոն ու Մարիոն պարզում են, որ Ռոդրիգո Բորջիան տամպլիերների պարագլուխն է և մեղսակից է իրենց ընտանիքի սպանության մեջ։ Նրանց հայտնի է դառնում, որ Բորջիան ձեռք է բերել խնձոր կոչվող «դրախտի կտորը»։ Էցիոն դարանակալում է Բորջիային, ով էլ տալիս է նրան այդ կտորը, բայց հաջողացնում է փախչել։ Մեկ տասնամյակ անց եղբայրությունը պարզում է, որ Բորջիան դարձել է Ալեքսանդր VI պապը և օգտագործելով եկեղեցու ազդեցությունը, ուժեղացրել է տամպլիերներին։ Պարտության մատնելով Բորջիային և վատնելով իր կյանքը, Էցիոն օգտվում է խնձորից և «Պապական միջոցներից», նա Միներվայի միջոցով խոսում է Դեզմոնդի հետ։ Միներվան բացատրում է, որ մեծ աղետ է սպասվում մարդկությանը և զգուշանում է, որ դա տեղի է ունենալու շուտով ու մարդկության ճակատագիրը Դեզմոնդի ձեռքերում է։ Հենց այդ ժամանակ պարզում են, որ այդ անվտանգ վայրը, որում Դեզմոնդն էր, գտել էր Աբսթերգոն, և նրան փախցնում են այդտեղից։

Assassin’s Creed։ Brotherhood

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գործողությունները սկսվում են 1499 թվականին, երբ Էցիոյի և Միներվայի խոսակցությունից հետո նա փախչում է Հռոմից իր հորեղբայր Մարիո Աուդիտորեի հետ։ Հետո Մոնտերիջոնին (իտալ.՝ Monteriggioni), որտեղ գտնվում էր Աուդիտորեի վիլլան, պաշարում է Պապական հսկայական բանակ։ Պաշարումը իրականացնում է Ռոդրիգոյի որդին՝ Բորջիան։ Բորջիայի թնդանոթները ոչնչացնում են քաղաքը, իսկ Չեզարեն Էցիոյի աչքի առաջ սպանում է հորեղբայր Մարիոյին։ Էցիոն որոշում է վրեժ լուծել Չեզարեից և ուղևորվում է Հռոմ։ Ճանապարհին Էցիոն կորցնում է գիտակցությունը, քանի որ կռվի ժամանակ կրակում են նրա ուսին։

Գործողությունները տեղափոխվում են 1500 թվական, երբ սկսում է վերածնվել միաբանությունը, որի առաջնորդը Նիկոլլո Մակիավելլին էր, ով հետո իր տիտղոսը փոխանցում է Էցիոյին։ Խաղի ընթացքում Էցիոն փորձում է գտնել իր հարազատներին սպանողներին և վրեժ լուծել, նաև վերադարձնել Հռոմին նախկին խաղաղությունը, կարգը և բարգավաճումը։

Ապագայում Դեզմոնդը, Լյուսին, Շոնը և Ռեբբեկան գալիս են Մոնտեռիջոնի։ Նրանք ապաստան են գտնում Աուդիտորի վիլլայի մոտ գտնվող սրբավայրում, որպեսզի տամպլիերները չգտնեն իրենց։ Նրանք շարունակում են Դրախտի Խնձորի փնտրտուքները, որպեսզի կանխեն վերահաս աղետը։

Էցիոն Բարտոլոմեոյի, Լա Վոլպեի և Կլաուդիայի օգնությամբ իմանում է, որ Դրախտի Խնձորը վաճառվել է մի գիտանականի, ուսումնասիրության համար, Կատերինա Սֆոռցան լինելու է Սանտ Անջելո ամրոցում հաջորդ շաբաթ, իսկ Չեզարեն լինելու է Պապի հետ։ Բացի դրանից, Լա Վոլպեն տեղեկացնում է, որ Մակիավելլին դավաճան է, և նույնիսկ ցույց է տալիս նրա հանդիպումը Բորջիայի զինվորների հետ։ Սակայն վստահելով Մակիավելլիին, Էցիոն խնդրում է Լա Վոլպեին հապճեպ ենթադրություններ չանել։ Հետո Էցիոն ներխուժում է ամրոց և փրկում է Կատերինային, սակայն չի հասցնում հասնել Չեզարեին։ Սակայն, վերջապես, Էցիոն որոշում է վերստեղծել ասսասինների եղբայրությունը։ Հենց այդ երեկոյան Էցիոն հանդիպում է Լեոնարդո դա Վինչիին, ինչից հետո Լեոնարդոն նորից ստեղծում է Էցիոյի կորցրած զենքերը։ Պարզվում է, որ գիտնականը, ով գնել էր խնձորը, հենց Լեոնարդոն էր, սակայն Ռոդրիգոն վերցրել էր այն։ Դա Վինչին նաև տեղեկացնում է իր ծրագրերի և Չեզարեի զորքի համար ստեղծված շինությունների մասին, որոնք Էցիոն պետք է ոչնչացնի։

Էցիոն իմանում է, թե որտեղ է գտնվում Խուան Բորիան՝ բանկիրը։ Նրա մահից հետո Չեզարեն զրկվում է պատերազմի համար միջոցներից։ Հետո Էցիոն և Բարտոլոմեոն թափանցում են ֆրանսիացիների ճամբար և սպանում են Դե Վալուային։ Վերջապես, Էցիոն փրկում է դերասան Պյետրոյի կյանքը, ով Չեզարեից գաղտնի հանդիպում է Լուկրեցիայի հետ։ Իմանա;ով դա՝ Չեզարեն հրամայում է Միկիլետտոյին թունավորել նրան։ Էցիոն չեզոքացնում է Միկիլետտոյին, սակայն չի սպանում նրան։ Դերասանին փրկելու դիմաց նա ստանում է Սանտ Անջելո ամրոցի գաղտնի մուտքի բանալին։ Էցիոն հանդիպում է գողի հետ, մասնակցել էր Մոնտերիջոնիի կռվին։ Պարզվում է, որ դավաճանը նա է, ոչ թե Մակիավելլին։ Էցիոն սպանում է նրան և գտնում է Լա Վոլպեին, ով արդեն պատրաստվում էր սպանել Մակիավելլիին, և պատմում է իր իմացածի մասին՝ տալով նամակը, որ գտել էր գողի մոտ։

Հայտնվելով ամրոցում, Էցիոն որոշում է սպանել Չեզարեին, բայց նա, իմանալով, որ Ռոդրիգոն ցանկանում էր թունավորել իրեն, սպանում է նրան և տանջանքների միջոցով Լուկրեցիայից իմանում Խնձորի գտնվելու վայրը։ Լուկրեցիան, ցանկանալով վրեժ լուծել Չեզարեից, պատմում է Էցիոյին, թե որտեղ է Խնձորը։ Գտնելով Խնձորը, նա վերջնականապես որոշում է վերջ տալ Չեզարեի կյանքին։ սկզբում նա ոչնչացնում է Չեզարեի զորքերը Հռոմում, հետո խանգարում է Չեզարեին հանդիպել կարդինալների հետ, որպեսզի նրանցից օգնություն չխնդրի։ Վերջապես, մեկ տարի անց Էցիոն ազատվում է Չեզարեից, քանի որ նրան ձերբակալում են՝ մեղադրելով դավաճանության և սպանության մեջ։

1506 թվականին Չեզարեն փախչում է և 1507 թվականին սկսվում է Վիանայի պատերազմը։ Էցիոն հաղթում է Չեզարեին և գցում է նրան զառիթափից։ Հետո Էցիոն թողում է Դրախտի Խնձորը Հռոմում, Կոլիզեումի տակ։

Ներկայում, Էցիոյի հիշողություններից պարզ է դառնում, որ նա թաքցրել Դրախտի Խնձորը Կոլիզեումի տալ։ Թիմը մեկնում է այնտեղ Խնձորը վորցնելու համար։ Հենց Դեզմոնդը վերցնում է Խնձորը իր ձեռքը, այն ստիպում է հարվածել Լյուսիին։ Նրանք երկուսն էլ կորցնում են գիտակցությունը։ Ապա երկու անհայտ մարդ գտնում են հերոսներին և Դեզմոնդին միացնում են «Անիմուսին», քանի որ նա ուժեխ ցնցման մեջ էր, և կարող էր փրկվել միայն այդ եղանակով։

Assassin's Creed։ Revelations

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեզմոնդը Անիմուսի միջոցով գիտակցության է գալիս մի վիրտուալ տարածքում՝ Անիմուս կղզում, որտեղ հանդիպում է Subject 16 թվային անհատականությանը։ Նա բացատրում է, որ Դեզմոնդը պետք է լրացնի Ալթաիրի և Էցիոյի հիշողությունները, որպեսզի կարողանա իր միտքն առանձնացնել նրանցից և դուրս գալ կոմայից։ Նա գտնում է Ալթաիրի գրադարանը, որը փակված էր 5 բանալիներով, որոնք փնտրում էին նաև տամպլիերները։ Էցիոն ճանապարհորդում է Կոստանդնուպոլիս, որտեղ, ասում էին, որ թաքնված էին բանալիները Նիկոլո Պոլոյի կողմից։ Բանալիները փնտրելու ընթացքում Էցիոն հանդիպում և սիրահարվում է Սոֆիա Սարտորին։ Այդ ժամանակ Սելիմ և Ահմետ եղբայրները վիճաբանության մեջ էին՝ սուլթան դառնալու համար։ Ահմետը համարվում է տամպլիերների գործակալ և սպանվում է Սելիմի կողմից։ Սելիմը շնորհակալություն է հայտնում Էցիոյին օգնության համար և նրա անվտանգության համար հեռացնում է նրան քաղաքից։ Դեզմոնդը օգտագործում է բանալիները Ալթաիրի հիշողությունները վկայակոչելու համար։ Ալթաիրը վերադառնում է Մասյաֆ, սպանում է բռնակալին և վերցնում է ղեկավարությունը իր ձեռքը։ Մահվանից առաջ նա բանալիները տալիս է իր ընկեր Նիկոլոյին, որպեսզի թաքցնի մի հեռավոր վայրում։ Էցիոն Սոֆիայի հետ գալիս է Մասյաֆ և բացում են գրադարանը՝ գտնելու Ալթաիրի դիակը և դրախտի կտորը։ Էցիոն խոսում է Դեզմոնդի հետ՝ հույս ունենալով, որ նա կգտնի պատասխանը, որի կարիքն ունի։ Հետո Դեզմոնդն է մոտենում Յուպիտերը, ով բացատրում է, որ Արեգակի հզոր բռնկումը ոչնչացրել է ամբողջ առաջին քաղաքակրթությունը և աղետից շատ քչերն են կարողացել փրկվել։ Յուպիտերի հետ խոսակցությունից հետո Դեզմոնդը դուրս է գալիս կոմայից և իր կողքին տեսնում է Ռեբբեկային, Շոնին և իր հորը՝ Ուիլյամ Մայլզին (ժամանակակից ասսասինների առաջնորդին)։ Նրանք գնում են դեպի այն վայրը, որտեղ առաջ եղել է Առաջին քաղաքակրթության Մեծ տաճարը ԱՄՆ-ում։ Դեզմոնդն ասում է. «Ես գիտեմ, ինչ անել հետագայում»։

Դեզմոնդը, նրա հայր Ուիլյամը, Ռեբբեկա Քրեյնը և Շոն Գասթինգսը գտնում են վեհապանծ Տաճարը Նյու Յորքի մոտ գտնվող մի քարանձավում։ Խնձորի շնորհիվ Դեզմոնդը ակտիվացնում է սարքավորումների մեծ մասը, նաև ժամանակաչափը, որը ցույց էր տալիս 2012 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք կարևոր իրադարձության մասին։ Աշխարհի փրկության ճանապարհը բացելու համար պետք էր բանալի և էներգիայի չորս աղբյուր։ Մեկ աղբյուր գտնվել էր տաճարում, իսկ մյուս երեքի գտնվելու վայրն անհայտ էր։ Դեզմոնդը տաճարում կորցնում է գիտակցությունը և նրան միացնում են Անիմուսին, որպեսզի իմանան բանալու գտնվելու վայրը։ Այստեղ նա փորձակրում է Քոնորի հիշողությունները, ով անցել էր Ամերիկյան հեղափոխության միջով իր հոր՝ Հեյթեմ Քենուեյի պես։ Հայրը հետագայում դարձել էր տամպլիերների բրիտանական գործակալը։ Քենուեյը մեկնել էր Ամերիկա գողացված մեդալիոնով, հավաքագրելով տամպլիերների դաշնակիցներին՝ ներառյալ Չարլզ Լիին։ Նա աշխատում էր ձեռք բերել մոհակ ժողովրդի վստահությունը, որպեսզի իրեն ցույց տային տաճարի տեղը, բայց ի բարկություն իրեն, մեդալիոնը չբացեց տաճարի դուռը։ Քոնորը, լինելով փոքր տղա, վկայում է Լիին և նրանք գյուղը կրակի են տալիս՝ սպանելով նաև Քոնորի մորը։ Տարիներ անց նրան ցույց են տալիս դրախտի կտորը, որի միջոցով Յունոնան խոսում է իր հետ և հրահանգում է, որ նա վարժանք անցնի վարպես ասսասին Աքիլլեսի մոտ։ Աքիլլեսը վերցնում է Քոնորին, վարժեցնում ու ներկայացնում է նրան հեղափոխությսն հայրենասերներին։ Քոնորը ձախողում է տամպլիերների մի քանի պլաններ՝ ներառյալ Ջորջ Վաշինգտոնի դեմ սպանության փորձը։

Այս հիշողությունների ընթացքում Դեզմոնդը դուրս է գալիս ֆուգու վիճակից և օգնում է իր դաշնակիցներին վերականգնել ուժերը տճարը հզորացնելու համար։ Քոնորը պատահաբար բախվում է իր հոր հետ։ Քենուեյն առաջարկում է նրան դադարեցնել կրկը։ Նա զգուշացնում է Քոնորին, որ հայրենասերները ուզում են Քոնորի ժողովրդին տեղահանել իրենց հողերից։ Քոնորը բռնում է և սպանում է Լիին՝ վերցնելով մեդալիոնը։ Նա վերջ է դնում տամպլիերների սպառնալիքին։ Յունոնան ասում է նրան, որ թաքցնի թալիսմանը։ Քանի որ դեկտեմբերի 21-ը մոտենում է, և արեգակնային փայլատակումները սկսում են ի հայտ գալ, Դեզմոնդն ու իր դաշնակիցները գտնում են թաղված մեդալիոնը և օգտագործում են այն տաճարի ներքին դուռը բացելու համար։ Յունոնան հայտնվում է և ոգևորում է նրան, որ դիպչի դրան։ Բայց գալիս է Միներվան և զգուշացնում է, որ կանգ առնի։ Նա ասում է, որ դա կպաշտպանի արեգակնային բռնկումից, բայց կսպառնա մարդկությանը ապագայում։ Յունոնան հակազդում է, բացատրելով, որ Մինեվրան կնախընտրեր մարդկության մեծ մասի վերանալը աշխարհից։ Դեզմոնդը որոշում է բաց թողնել Յունոնային՝ հավատալով, որ մարդկությունն ավելի լավ հնարավորություն կունենա նրա հետ պայքարելու։ Ավրորան շրջապատում է Երկիրը և պաշտպանում է այն արեգակնային բռնկումից։ Յունոնան ասում է ընկած Դեզմոնդին, որ իր գործն արված է և հիմա եկել է իր գործելու ժամանակը։

Assassin's Creed IV: Black Flag

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեզմոնդ Մայլզի մարմից վերցրած նմուշները նրա մահից հետո հնարավորություն տվեցին Աբսթերգո արդյունաբերությանը շարունակել ուսումնասիրել գենետիկ հիշողությունները՝ օգտագործելով Անիմուսը։ Անանուն խաղացոց հերոսը վարձվում է Աբսթերգոյի կողմից, որպեսզի անցնի Էդվարդ Քենուեյի հիշողությունների միջով, ով 18-րդ դարի ծովահեն էր և Քոնորի պապիկը։ Աբսթերգոն և տամպլիերները փնտրում են Աստղադիտարանը, մի կառույց, որը թույլ է տալիս իրենից օգտվողին տեսնել առարկայի աչքերի միջով։

Ներկայում խաղացողը կապ է հաստատում Աբսթերգո ձեռնարկության տեղեկատվական տեխնոլոգիայի մենեջեր՝ Ջոնի հետ։ Ջոնը համոզում է խաղացողին, որ իր ձեռնարկատերը գիտի ավելին, քան նրանք պատմում են և ոգևորում է նրանց հետազոտել ավելի մանրամասն։ Նա դասավորում է խաղացողի մուտքը Անիմուսի միջուկ, և այդ կետում էլ Յունոնան նյութականանում է։ Նա բացահայտում է, որ չնայած անհրաժեշտ էր բացել տաճարը կասեցնելու համար աղետը, աշխարհը պատրաստ չէր դրան, և նա չէր կարող ազդել դրա վրա։ Յունոնայի դիմակը պատռվում է ու նա մոտենում է, որ խաղացողին սպանի։ Բայց նախքան դա ինքն է սպանվում Աբսթերգոյի անվտանգության կողմից։ Ինչ վերաբերվում է Ռոբերթսին, նա ընդունում է, որ Քենուեյը չի տնօրինում ասսասինների և տամպլիերների հակամարտությունը և փոխարենը օգտագործում է ցանկացածին, ով ներկայացնում է իր լավագույն հնարավորությունը վերջին հասնելու համար։

Գլխավոր հերոսը նախկին ասսասին Շեյ Պատրիկ Կոռմակն է, ով դարձել է տամպլիեր։ Խաղի գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Ամերիկայում 1752-ից 1761 թվականներին, Յոթամյա պատերազմի ժամանակ։ Այն կոչված է լրացնելու Assassin's Creed III-ի և Black Flag-ի ընթացքում ընկած պատմության բացերը, ինչպես նաև կապված է Unity-ի հետ։

Սյուժեն ծավալվում է երիտասարդ ասսասին Առնո Վիկտոր Դորիանի շուրջը։ Նրա հորը սպանել են, երբ նա դեռ երեխա էր։ Հենց այդ օրը նա ծանոթանում է իր ապագա սիրած աղջկա՝ Էլիզա դե լա Սեռի հետ։ Շատ տարիներ անց նա դառնում է Էլիզայի հոր սպանության մեղավորը։ Էլիզայի հայրը Ֆրանսուա դե լա Սեռն էր՝ տամպլիերների միաբանության մեծ մագիստրոս։ Այդ հանցանքի համար նրան բանտարկում են Բաստիլիայում, որտեղ նա ծանոթանում է բանտարկյալ Պիեր Բելլեքի՝ ասսասինի հետ։ Երբ նրանք ազատ են արձակվում, Բելլեքը նրան հրավիրում է Եղբայրություն։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ բոլոր իրադարձությունների հետևում կանգնած է տամպլիերների միաբանության մագիստրոս Ֆրանսուա Տոմա Ժերմենը։ Առնոն Էլիզայի հետ ներխուժում է Թամփլ և սպանում է Ժերմենին, սակայն մահանում է նաև Էլիզան։ Ներկայում ասսասինները հայտնում են խաղացողին, որ առաքելությունը կատարված է։+

Assassin’s Creed Syndicate

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կենտրոնում ասսասիններ Ջեյքոբ և Իվի Ֆրայերն են, ովքեր զույգ եղբայրներ են։ Նրանք գալիս են Լոնդոն, քաղաքը տամպլիերների իշխանությունից ազատելու համար։ Դրա համար Ջեյքոբը ստեղծում է սեփական փողոցային ավազակախումբը «Ագռավներ» անվանմամբ, և պայքար է սկսում մի ավազակախմբի հետ, որը կառավարվում էր տամպլիերների կողմից։ Այդ ընթացքում Իվին Լոնդոնում Հենրի Գրինի հետ փորձում է գտնել մի գտածո, որը ցանկանում էր ձեռք բերել տամպլիերների առաջնորը Քրոուֆորդ Սթարիկը։ Խաղի ընթացքում հերոսները հանդիպում են մի շարք պատմական անձանց՝ Չարլզ Դիքենս, Ալեքսանդր Բելլ, Չարլզ Դարվին, Կառլ Մարքս, Արթուր Կոնան Դոյլ, Բենջամին Դիզրայելի, թագուհի Վիկտորիա։

Խաղի թողարկումը Անվանումը Պլատֆորման
PS3 PS4 X360 XONE Win Wii U PSP NDS PS Vita webOS Android Mac iOS Symbian WinPhone
Խաչակրաց երրորդ արշավանքի դարաշրջան
2007 Assassin's Creed Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2008 Assassin's Creed: Altaïr's Chronicles Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Այո Այո Ոչ Այո Այո Այո
2009 Assassin's Creed: Bloodlines Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Վերածնունդի դարաշրջան
2009 Assassin's Creed II Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2009 Assassin's Creed II: Discovery Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ
2010 Assassin's Creed: Brotherhood Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ
2011 Assassin's Creed: Revelations Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2014 Assassin's Creed Identity Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ
Մին դինաստիայի դարաշրջան
2015 Assassin's Creed Chronicles: China Ոչ Այո Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Գաղութային Ամերիկայի դարաշրջան
2012 Assassin’s Creed III Այո Ոչ Այո Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2012/2014 Assassin’s Creed III: Liberation/Assassin’s Creed: Liberation HD HD Ոչ HD Ոչ HD Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2013 Assassin's Creed IV: Black Flag Այո Այո Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2013 Assassin's Creed: Pirates Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Այո Ոչ Այո
2014 Assassin's Creed Rogue Այո Ոչ Այո Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Ֆրանսիական մեծ հեղափոխության դարաշրջան
2014 Assassin's Creed: Unity Ոչ Այո Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Վիկտորիական դարաշրջան
2015 Assassin’s Creed Syndicate Ոչ Այո Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Անգլո–սիկհական պատերազմների դարաշրջան
2016 Assassin's Creed Chronicles: India Ոչ Այո Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Ռուսական հեղափոխության դարաշրջան
2016 Assassin's Creed Chronicles: Russia Ոչ Այո Ոչ Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ

2009 թվականին YouTube կայքում հայտնվեց «Assassin's Creed: Lineage» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում էի Էցիոյի հոր՝ Ջովաննի Աուդիտորեի մասին։

2012 թվականի հոկտեմբերին Ubisoft ընկերությունը հայտնեց New Regency-ի հետ համաձայնության ՝ համատեղ լիամետրաժ ֆիլմ նկարելու մասին, իսկ ֆիլմի դիստրիբյուտորը դարձավ 20th Century Fox[3] ընկերությունը։

2013 թվականին ֆիլմի պրոդյուսերը դարձավ Ֆրենկ Մարշալը։ Գլխավոր դերը ստացավ Մայքլ Ֆասբենդերը («Անփառունակ սրիկաները», «Իքս մարդիկ։ Առաջին դաս»)[4]։ Նկարահանումները ծրագրված էր սկսել 2014 թվականի օգոստոսին[5], իսկ ֆիլմի թողարկումը նշանակված էր 2015 թվականի օգոստոսի 7-ին[6]։ Ի սկզբանե ֆիլմի սցենարիստը Մայքլ Լեսլին էր[7], սակայն նրա սցենարը դուր չեկավ պրոդյուսերներին, և սցենարիստ դարձավ Սքոթ Ֆրենկը[8], որին էլ իր հերթին փոխարինեցին Ադամ Կուպերը և Բիլլ Քոլլաջը[9][10]։ Ռեժիսոր դարձավ Ջասթին Կուրզելը[11]։ 2015 թվականին դերասանական կազմին միացավ Մարիոն Քոտիարը։ Նկարահանումներին մասնակցեցին նաև Մայքլ Քեննեթ Ուիլյամսը և Արիանա Լաբեդը[12]։

2015 թվականի հունվարին ֆիլմի շնորհանդեսը տեղափոխվեց 2016 թվականի դեկտեմբերի 21-ին[13], իսկ 2015 թվականի փետրվարին հայտնի դարձավ ֆիլմի արտադրության մեկնարկի մասին[14]։ Ֆիլմը չի ունենալու ուղղակի կապ խաղերի հետ։ Գլխավոր հերոսը կդառնա Քալլում Լինչը (Մայքլ Ֆասբենդերի դերակատարմամբ), ով Ասսասն Ագիլարի հետնորդն է[15]։

2010 թվականին դուրս եկավ «Assassin’s Creed: Ascendance» կարճամետրաժ մուլտֆիլմը, որը պատմում էր Չեզար Բորջիայի մասին։

«Assassin’s Creed: Revelations — Animus Edition»-ի և «Assassin’s Creed: Revelations — Collectors Edition»-ի հատուկ հրատարակումների մեջ մտնում է «Assassin's Creed: Embers» մուլտֆիլմը, որը պատմում է արդեն ծեր Էցիոյի կյանքի վերջին տարիների մասին։

Գրքեր և կոմիքսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերին դուրս եկավ «Assassin’s Creed: The Fall» երեք կոմիքսներից առաջինը։

2009 թվականի նոյեմբերի 13-ին լույս տեսավ «Assassin's Creed Vol. 1: Desmond» գրաֆիկական վեպը, ապա՝ «Assassin's Creed Vol. 2: Aquilus»-ը։ 2011 թվականի դեկտեմբերին հրապարակվեց «Assassin’s Creed Vol. 3»-ը, հետո՝ «Hawk»-ը, որն ունեցավ շարունակություն «El Cakr» անվանումով[16]։

Խաղի առաջին մասից հետո լույս տեսավ «Assassin's Creed: Graphic Novel» կոմիքսը, երկրորդ մասից հետո՝ «Assassin's Creed: Renaissance» վեպը նրա մոտիվներով։ «Եղբայրություն»-ից հետո դուրս եկավ «Assassin’s Creed: Brotherhood» վեպը։ 2011 թվականի հուլիսին դուրս եկավ «Assassin's Creed: The Secret Crusade» վեպը առաջին խաղի մոտիվներով, բայց շարունակությամբ[17]։

2011 թվականի ամռանը տեղի ունեցավ «Assassin's Creed: The Chain» կոմիքսի անոնսը, որը Դանիել Քրոսի և Նիկոլայ Օռլովի պատմության շարունակությունն էր։ 2012 թվականի դեկտեմբերին հրատարակվեց «Assassin's Creed: Forsaken» գիրքը, որի գործողությունները պտտվում են չորրորդ խաղի և մինչև 3 խաղը տեղի ունեցած իրադարձությունների շուրջը։ Գլխավոր հերոսը Հեյթեմ Քենուեյն է։

2013 թվականի հոկտեմբերի 31-ին դուրս եկավ Բրենդոն Ֆլետչերի «Assassin's Creed: Brahman» կոմիքսը, որի գործողությունները տեղի են ունենում Հնդկաստանում, XIX դարում[18]։

2013 թվականի օգոստոսին ճապոնական «Jump» ամսագրում հրապարակվեց «Assassin’s Creed 4: Black Flag» մանգան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://assassinscreed.ubisoft.com/en-us/games/
  2. «Assassin's Creed: Altair's Chronicles for Palm Pre». Gameloft. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. Marc Graser. (2012 թ․ հոկտեմբերի 22). «New Regency, Fox partner on Ubisoft's 'Assassin's Creed'». Variety (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  4. Josh Wigler. (2012 թ․ սեպտեմբերի 7). «Michael Fassbender To Star In 'Assassin's Creed'» (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  5. Assassin's Creed Movie To Begin Shooting In August, Exec Says — IGN
  6. «Игровые новости за 13 ноября 2013 года, среду (game news) на AG.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  7. Assassin’s Creed Ru: Стал известен сценарист грядущего фильма по мотивам Assassin’s Creed.
  8. Сценарий фильма Assassin’s Creed будет переписан — Assassin’s Creed RU
  9. 'Assassin's Creed' Movie Gets a Rewrite From Screenwriters of Ridley Scott's Biblical Epic
  10. Сценарий для фильма Assassin’s Creed будет переписан — Assassin’s Creed | RU
  11. Майкл Фассбендер нашел режиссёра для «Кредо убийцы»
  12. К экранизации Assassin's Creed присоединился «Мелок» из «Подпольной империи»
  13. Tom Phillips. (2015 թ․ հունվարի 6). «Assassin's Creed film now due Christmas 2016». Eurogamer (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  14. Eddie Makuck. (2015 թ․ փետրվարի 12). «Assassin's Creed Movie Officially Enters Production» (անգլերեն). Gamespot. Վերցված է 2015 թ․ հուլիսի 3-ին.
  15. Майкл Фассбендер в образе ассасина из экранизации Assassin's Creed
  16. French Graphic Novel
  17. Assassin’s Creed: The Secret Crusade
  18. «Брахман-ассасин — Новости — МИР ФАНТАСТИКИ И ФЭНТЕЗИ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Assassin's Creed» հոդվածին։