Կոստա Ռիկայի քարե գնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Կոստա Ռիկայի քարե գնդեր
Precolumbian Chiefdom Settlements with Stone Spheres of the Diquís*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Esfera de piedra en Museo Nacional de Costa Rica.JPG
Քարե գնդեր Կոստա Ռիկայի ազգային թանգարանում
Երկիր Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Կենտրոնական Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2014  (38-րդ նստաշրջան)
Համար 1453
##Կոստա Ռիկայի քարե գնդեր (Կոստա Ռիկա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն


Կոստա Ռիկայի քարե գնդեր (իսպ.՝ Esferas de piedra de Costa Rica), քարե գնդեր (պետրոսֆերաներ), ավելի քան 300 նմուշ պահպանվել է Դիքվիս գետի գետաբերանում, Նիկոյա թերակղզում և Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան Կանյո կղզում։ Բաղկացած է գաբրոյից, կրաքարից կամ ավազաքարից։ Չափսերը տարբեր են՝ 1 դյույմից մինչև 2 մետր․ ամենախոշորները կշռում են 16 տոննա։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գնդերը հայտնաբերվել են 1930-ական թվականներին United Fruit Company ընկերության աշխատակիցների կողմից՝ բանանի պլանտացիաների համար տարածքների մաքրման ժամանակ։ Հավատալով տեղի հավատալիքներին՝ ըստ որի գնդի ներսում ոսկի է թաքնված, աշխատակիցները գնդերը կիսել են։ Վանդալիզմը հաջողվել է միայն կանգնեցնել ղեկավարության միջամտության շնորհիվ․ հետագայում տնօրենի դուստրը Կոստա Ռիկայի պետրոսֆերաների մասին մենագրություն է գրել։

1940-ական թվականներին քարե գնդերի ուսումնասիրություն սկսել է իրականացնել Հարվարդի համալսարանի հնագետ Կ․ Լոտրոպը․ նրանց մասին հոդվածներ հայտնվեցին հնագիտական ամսագրերում։ Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար պետրոսֆերաները ջունգլիներից տեղափոխել են թանգարաններ և կանգնեցրել քաղաքի հրապարակներում։ Ներկայումս միայն 6 գնդեր են գտնվում իրենց նախնական հայտնաբերման վայրում․ մնացած գնդերը կարելի է տեսնել ինչպես Կոստա Ռիկայի, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող թանգարաններում, մասնավորապես, Վաշինգտոնում և Քեմբրիջում։

Թվագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեֆակտների կիրառության ավանդական ստրատիգրաֆիկ մեթոդները այնքան էլ կիրառելի չեն քարե գնդերի համար, որոնք բազմիցս տեղից տեղ են տեղաշարժվել։

Քարե գնդերի կողքին հայտնաբերված հնագույն խեցեղենը հայտնաբերելուց հետո շատ գիտնականներ դրանք փորձում են վերագրել Կենտրոնական Ամերիկայի այս կամ այն հնագիտական մշակույթներին։ Ընդ որում, թվագրումը ընդգրկում է մ․թ․ա․ 200-մ․թ․ 1500 տարին, այսինքն ընդգրկում է մինչկոլումբոսյան քաղաքակրթության գոյության ժամանակաշրջանը։

Ստեղծման և նշանակության վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսֆերաների ստեղծումն ու նշանակությունը գիտնականների համար հանելուկ է։ Կարելի է ենթադրել, որ դրանք երկնային լուսատուների խորհրդանիշներ են կամ տարբեր ցեղերի հողերի միջև եղած սահմանային նշանագրեր։ Այդ մասին ավելի ճիշտ կարելի էր դատել, եթե գիտնականները տեղեկատվություն ունենային այդ գնդերի սկզբնական տեղաբաշխման մասին։ Ներկայումս ապացուցված է երբեմնի հայտնի թեորիայի անհիմն լինելը, ըստ որի քարերը գնդաձև տեսք են ստացել բնական ճանապարհով՝ ջրի ազդեցությամբ։

Այլ գնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանօրինակ քարե գնդեր հայտնաբերվել են նաև ռուսական Չամպ կղզու վրա[1]։ 1.5 մ տրամագծով խոշոր գնդանման օբյեկտներ հայտնաբերվել են նաև Բոսնիայում։ Վերը նշված օբյեկտների անկողմնակալ ուսումնասիրությունը, որպես կանոն, ներկայացնում է, որ այդ գնդերն ունեն բնական ծագում և իրենցից ներկայացնում են խոշոր կոնկրեցիաներ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brian Haughton. Hidden History: Lost Civilizations, Secret Knowledge, and Ancient Mysteries. Career Press, 2007. ISBN 1-56414-897-1. Pages 120—124.
  • Андрей Сидоренко Самая круглая археологическая загадка // Аномальные новости : газета. — 2011. — № 34. — С. 4. — ISSN 1810-2638.