Իսպանացի կիթառահար
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե |
տարի | 1860 |
բարձրություն | 147,3 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 114,3 ± 0,1 սանտիմետր |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
պատկերված են
| |
Մետրոպոլիտեն թանգարանի կայքում | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Իսպանացի կիթառահար (ֆր.՝ Le Chanteur espagnol, անգլ.՝ The Spanish Singer), ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի (Édouard Manet, 1832-1883) կտավը՝ ստեղծված 1860 թվականին։ Պատկանում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։ Նկարի չափերն են՝ 147,3×114,3 սմ[2][3]։ Գրականության մեջ գործածվում է նաև «Գիտերերո» (ֆր.՝ Le guitarrero, իսպ.՝ El guitarrero) խորագիրը[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իսպանացի կիթառահար» կտավը և նկարչի ծնողների դիմանկարը («Օգյուստ և Էժեն Մանեները՝ նկարչի ծնողները», 1860) Էդուարդ Մանեի առաջին նկաներն էին, որ ընդունվեցին Փարիզի սալոնի հանձնաժողովի կողմից։ Երկու նկարն էլ ցուցադրվել են Փարիզի սալոնում 1861 թվականին[5], և «Իսպանացի կիթառահար» կտավն ստացել է դրական արձագանքներ (ֆր.՝ mention honorable)[6]:
1872 թվականի հունվարին նկարը գնել է ֆրանսիացի հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel), ով կտավի համար վճարեց 3000 ֆրանկ։ 1873 թվականի հունվարին նկարը 7000 ֆրանկով վաճառվեց ֆրանսիացի օպերային երգիչ և նկարների հավաքորդ Ժան Բատիստ Ֆորին (Jean-Baptiste Faure)։ 1906 թվականին նկարը կրկին գնեց Պոլ Դյուրան-Ռյուելը, ով այս անգամ վճարեց 20000 ֆրանկ։ 1907 թվականի մայիսին նկարը 150000 ֆրանկով վաճառվեց Ուիլյամ Չյորչ Օսբորնին (William Church Osborn, 1862-1951), ով Նյու Յորքից էր։ 1949 թվականին Օսբորնը նկարը նվիրել է Մետրոպոլիտեն թանգարանին[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես բնորդ Էդուարդ Մանեն հրավիրել է իսպանացու։ Իսպանացի կիթառահարը պատկերված է փայտե հասարակ նստարանի վրա նստած. նա կիթառ է նվագում ու երգում։ Նկարն ստեղծված է Դիեգո Վելասկեսի վաղ ստեղծագործությունների ոճով, որոնցում պատկերված են ժողովրդի կենցաղը ներկայացնող տեսարաններ։ Մանեն նկարի վրա աշխատել է իր արվեստանոցում։ Նա նակրել է շատ արագ ու սկզբում չի էլ նկատել, որ կիթառիստին նկարել է ձախ ձեռքով նվագելիս։ Սակայն հետո ոչինչ չի փոխել[4][7]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիացի բանաստեղծ և քննադատ Թեոֆիլ Գոթիեն նկարի մասին ասել է[7].
![]() |
Ահա «Գիտերերոն». նրա նմանը չես տեսնի Օպերա-Կոմիկում, նրանով չես զարդարի ռոմանսների ժողովածուի կազմի գլխազարդը, փոխարենը Վելասկեսն մտերմաբար աչքով կաներ նրան, իսկ Գոյան կրակ կխնդրեր, որ ծխի իր "papelito"-ն։ Ինչպես է նա ծնգծնգացնում կիթառով, ինչպես է երգում ամբողջ կոկորդով։ Թվում է, թե մենք իսկապես լսում ենք այդ ամենը։ Այս հիանալի իսպանացու՝ sombrero calañés"-ի հագին մարսելյան բաճկոն է ու տաբատ։ Բայց ավա՜ղ։ Ֆիգարոյի կարճ շալվարներ հագնում են միայն տորեադորներն ու բանդերիլերոները։ Բայց քաղաքակիրթ նորաձևության այդ բացթողումը լրացնում են ալպարգատները: Այդ կերպարում, որ նկարված է բնական մեծությամբ ու ազատ վրձինով, գունեղ ֆակտուրայով ու արտացոլված անվերջ ճշմարտանման երանգավորմամբ, զգալի է տաղանղի անսահմանությունը։ | ![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդուար Մանեի նկարների ցանկ(անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436944
- ↑ 2,0 2,1 «The Spanish Singer, Édouard Manet» (HTML)։ The Metropolitan Museum of Art։ Վերցված է 05.12.2013
- ↑ «The Spanish Singer, 1860, Édouard Manet (French, 1832-1883)» (HTML)։ Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art։ Վերցված է 05.12.2013
- ↑ 4,0 4,1 М. Гордеева Эдуард Мане (Великие художники, том 27). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — ISBN 978-5-87107-200-4
- ↑ «Edouard Manet (1832-1883)» (French)։ Le Monde des Arts։ Վերցված է մարտի 24, 2010
- ↑ «Manet Dossier: Chronology» (HTML)։ Musée d’Orsay — www.musee-orsay.fr։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-15-ին։ Վերցված է 05.12.2013
- ↑ 7,0 7,1 Анри Перрюшо Эдуард Мане (серия «Жизнь замечательных людей»). — Москва: Молодая гвардия, 1976.
|
|