Ճագար (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճագար (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Ճագար
ֆր.՝ Le lapin
Manet, Edouard - The Rabbit (1881).png
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1881
բարձրություն97.5
լայնություն61
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ և կտավ
գտնվում էAmgueddfa Cymru – National Museum Wales?
հավաքածուՔարդիֆի ազգային թանգարան

Ճագար (ֆր.՝ Le lapin, անգլ.՝ The Rabbit), ֆրանսիացի իմպրեսիոնիստ գեղանկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1881 թվականին։ Գտնվում է Քարդիֆում՝ Ուելսի ազգային թանգարանում: Աշխատանքը առանձնահատուկ նատյուրմորտ է, որ պատկերում է մեռած ճագար կամ նապաստակ (նկարը երբեմն անվանում են «Նապաստակ»)՝ փակ պատուհանի հետևում կեռիկից կախված։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բու», Էդուարդ Մանե

Կտավը մտածվել է որպես դեկորատիվ չորս վահանակներից մեկը։ Մանեն այն նկարել է Փարիզի Hôtel de Ville-ից պատվերն ստանալուց անմիջապես հետո, սակայն նկարներից ոչ մեկը այդպես էլ չի հայտնվել այնտեղ։ Նկարն ավարտելուց հետո՝ 1881 թվականին, Մանեի առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Կտավը Մանեն ստեղծել է Վերսալում, ուր անցկացրել էր իր ամառային արձակուրդը։ «Ճագարը» «Բու» կտավի հետ կազմում էր չորս վահանակներից գլխավոր զույգը։ «Բու» կտավը, որում շարունակվում էր որսորդական թեման, 2012 թվականից գտնվում է Ցյուրիխի՝ Էմիլ Բյուրլեի մասնավոր հավաքածուում[1]: Կողային վահանակներից մեկում պատկերված էին ցանկապատին փաթաթված որթատունկեր, մյուսում՝ հատված այգուց։ Այս երկու կտավները Մանեի մահից հետո խմբավորվել են նկարչի արվեստանոցի նմանատիպ նկարների հետ, որտեղ պատկերված են եղել ծաղիկներ։ Հնարավոր է, որ այդ երկու նկարները, իրոք, այլ շարքից են եղել[2]:

Սկզբում Մանեն փորձել է «Ճագարը» կտավով մասնակցել Փարիզի սալոնի 1882 թվականի ցուցահանդեսին, բայց այն չեն ընդունել։ Նկարչի մահից հետո կտավը նկարչի մի խումբ այլ աշխատանքների հետ ձեռք է բերել հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելը։ 1917 թվականին նկարը անցել է Գ. Դևիսին, որը մեկ տարի անց այն ներկայացրել է Բաթում՝ թագուհի Վիկտորյայի գեղարվեստական պատկերասրահում։ Մահից հետո Դևիսը նկարը կտակել է Ուելսի ազգային պատկերասրահին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս[2][3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճագար», Էդուարդ Մանե, 1866

Նկարը ստեղծված է ազատ, համարձակ ոճով։ Այն, ինչպես իմպրեսիոնիստների շատ նկարներ ևս, դժվար է դիտել հեռավորությունից։ Այն խիստ տարբերվում է Մանեի վաղ շրջանի գործից (1866), որը նույնպես կոչվում է «Ճագար». վերջինս նկարված է ֆրանսիական նատյուրմորտի դասական ավանդույթներով։ 1866 թվականին նկարված «Ճագարը» իր ոճով նման է Ժան Բատիստ Շարդենի աշխատանքներին, 1881 թվականի «Ճագարը» իր «անփույթ» ոճով նման է իմպրեսիոնիստների ոճին, արագ ու լայն վրձնահարվածներով պատկերված են մեռած կենդանու մորթին, վարագույրը, պատուհանի շրջանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Филин», 1881, Собрание фонда Эмиля Бюрле
  2. 2,0 2,1 Sumner, Ann (2005). Colour and Light: Fifty Impressionist and Post-Impressionist Works at the National Museum of Wales. Cardiff: National Museum of Wales. p. 80
  3. «От индустриализации к импрессионизму — что две сестры сделали для Уэльса»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]