Լեոն Լեենհոֆի դիմանկարը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե[1] |
տարի | 1868 |
բարձրություն | 85 սանտիմետր[1] |
լայնություն | 71 սանտիմետր[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Շվեդիայի ազգային թանգարան |
հավաքածու | Շվեդիայի ազգային թանգարան[2] |
պատկերված են
|
«Լեոն Լեենհոֆի դիմանկարը» (ֆր.՝ Jeune garçon pelant une poire, անգլ.՝ Young Boy Peeling a Pear), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի նկարներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1868 թվականին[3]: Յուղաներկով կտավի չափերն են 85 × 71 սմ[4]:
Այսօր «Լեոն Լեենհոֆի դիմանկարը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շվեդիայի ազգային թանգարանում[5] (Ստոկհոլմ, Շվեդիա):
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լեոն Լեենհոֆի դիմանկարը» ստեղծագործությունում Մանեն նկարել է սեղանի մոտ նստած պատանու: Վերջինս տանձ է կեղևահանում[6]: Հեղինակը շատ ճիշտ ներկայացրել է պատանու անցումային տարիքը. արդեն իսկ երևում են հասունացման առաջին նշանները՝ նորաձև սանրվածք, փողկապ և չածիլած առաջին աղվամազեր[6]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը հեղինակը վրձնել է 1868 թվականին: Այն գտնվել է Ֆրանսիայում աշխատող նկարիչ Անդերս Ցորնի (1860-1920) հավաքածուում: Վերջինս 1896 թվականին «Լեոն Լեենհոֆի դիմանկարը» ստեղծագործությունը նվիրել է Շվեդիայի ազգային թանգարանին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=18501&viewType=detailView
- ↑ http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_18501.html
- ↑ «Young Boy Peeling a Pear - Edouard Manet»։ USEUM (անգլերեն)։ Վերցված է 2019-11-06
- ↑ «akg-images - Young Boy Peeling a Pear»։ www.akg-images.co.uk։ Վերցված է 2019-11-06
- ↑ «Young boy peeling a pear»։ SKETCHLINE։ Վերցված է 2019-11-06
- ↑ 6,0 6,1 «A Young Man Peeling a Pear by Edouard Manet»։ www.edouard-manet.net։ Վերցված է 2019-11-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեոն Լեենհոֆի դիմանկարը կատեգորիայում։ |
|