Ջերմոցում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ջերմոցում
In the Conservatory.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1]
տարի1879[2]
բարձրություն115 սանտիմետր[1]
լայնություն150 սանտիմետր[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ[3]
ժանրդիմապատկեր[3]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱզգային հին պատկերասրահ[1]
հավաքածուԱզգային հին պատկերասրահ[1]
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Dans la serre by Édouard Manet Վիքիպահեստում

«Ջերմոցում» (ֆր.՝ Dans la serre), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1878-ից 1879 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 115 × 150 սմ։

«Ջերմոցում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ազգային հին պատկերասրահում (Բեռլին, Գերմանիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջերմոցում» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Էդուրադ Մանեն վրձնել է փարիզյան մի ջերմոց, որը 1878-ից 1879 թվականներին հեղինակին ծառայում էր որպես արվեստանոց[4]։

Կտավի կենտրոնում պատկերված են տղամարդ և կին։ Ըստ զույգի մատներին պատկերված մատանիների, կարելի է ենթադրել որ երիտասարդները ամուսիններ են։ Սրանք Մանեի ընկերներն են՝ Ժիլմետով ամուսինները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջերմոցում» կտավը հեղինակն առաջին անգամ հանրությանը ցուցադրել է 1879 թվականին՝ Փարիզի սալոնում։ Ստեղծագործությունն անմիջապես որակվեց որպես պահպանողական, ինչն այդ պահին բնորորոշ չէր Մանեին։ Ժյուլ-Անտուան Կաստարին գրում է. «Բայց ի՞նչ է սա։ Դիմագծերն ու ձեռքերը նկարված են ավելի խնամքով, քան սովորաբար. մի՞թե Մանեն մտահոգվել է հանրության մասին:»[5]։ Ժորիս Կարլ Գյուիսմանսը նշել է, թե «ֆիգուրները զարմանալիորեն առանձնանում են շրջապատող բուսականությունից»[6]։

Կտավը հանքահորում

Ժան-Բատիստ Ֆորը գնում է այս և Մանեի այլ երեք կտավ 11 հազար ֆրանկով։ 1896 թվականին Ուգո ֆոն Չուդին ձեռք է բերում «Ջերմոցում» ստեղծագործությունը Բեռլինի Ազգային հին պատկերասրահի համար, ուր ցայսօր էլ գտնվում է կտավը։

1945 թվականին այս և թանգարանի այլ կտավներ տարհանվում են Բեռլինից և թաքցվում Մերկերսի հանքահորում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կտավը ԱՄՆ-ի զինվորները գտնում և փրկում են կտավը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&lang=en
  2. 2,0 2,1 2,2 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=962626&viewType=detailView
  3. 3,0 3,1 https://rkd.nl/explore/artists/52303
  4. Herbert, R. L. (1991). Impressionism: Art, Leisure, and Parisian Society. New Haven, Conn: Yale University Press; p. 182. ISBN 0300050836
  5. Crary, Jonathan (2001). Suspensions of Perception: Attention, Spectacle, and Modern Culture. Cambridge, MA: MIT Press. p. 90. ISBN 0262531992.
  6. Lehmbeck, Leah Rosenblatt (2007). Edouard Manet’s Portraits of Women. New York: New York University/ProQuest. pp. 109, fn 85. ISBN 0549099662.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brombert, Beth Archer (1997). Edouard Manet: Rebel in a Frock Coat. University of Chicago Press. ISBN 0226075443.
  • Crary, Jonathan (2001). Suspensions of Perception: Attention, Spectacle, and Modern Culture. MIT Press. ISBN 0262531992.
  • Lehmbeck, Leah Rosenblatt (2007). Edouard Manet’s Portraits of Women. New York University/ProQuest. ISBN 0549099662.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]