Ժան Բատիստ Շարդեն
Ժան Բատիստ Շարդեն ֆր.՝ Jean Siméon Chardin | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Jean Baptiste Siméon Chardin |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1699[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1779[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սեն Լու ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստների գործիչ |
Ժանր | նատյուրմորտ և ժանրային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ռայադա, Բուֆետ և Երաժշտության, արվեստի և գիտության այլաբանություն |
Ուսուցիչ | Pierre-Jacques Cazes? |
Աշակերտներ | Ժան Օնորե Ֆրագոնար |
Ամուսին | Marguerite Pouget? |
Զավակներ | Pierre Jean-Baptiste Chardin? |
Jean Siméon Chardin Վիքիպահեստում |
Ժան Բատիստ Շարդեն (ֆր.՝ Jean Baptiste Siméon Chardin, նոյեմբերի 2, 1699[1][2][3][…], Փարիզ[4] - դեկտեմբերի 6, 1779[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիկոս (1728)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է ակադեմիստ Պ․ Ժ․ Կազի մոտ և Գեղարվեստի ակադեմիայի դպրոցում։ Ներկայացրած նատյուրմորտների համար ընտրվել է ակադեմիկոս (1728)։ Վաղ շրջանի աշխատանքներին բնորոշ են դեկորատիվ էֆեկտները։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու և առարկայի խորը և մանրակրկիտ ուսումնասիրումը Շարդենին հանգեցրել է դասական պարզ և հստակ ոճի որդեգրման։ Նրա կենցաղային պատկերները ներթափանցված են խոր քնարականությամբ, հասարակ մարդու հանդեպ ունեցած սիրով, նրանց ներքին և արտաքին նկարագրի ճշմարտացիությամբ («Շրջիկ վաճառողուհին», 1739, Լուվր, Փարիզ, «Լվացարարուհի», 1744, Ժ․ Բ․ Ս․ Շարդեն, «Քթակնոցով ինքնանկար», կավճաներկ (1771, Լուվր, Փարիզ) էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։
Երեխաների կերպարներն («Հոլով տղան», 1738) ու դիմանկարները («Ինքնադիմանկար», 1771 և 1775, բոլորը՝ Լուվրում, Փարիզ) աչքի են ընկնում անկեղծությամբ, կենսալիությամբ։ Շարդենի առօրեական իրեր պատկերող նատյուրմորտներն օժտված են ներքին կարգավորվածությամբ, նկարչի ջերմ, մարդկային վերաբերմունքով («Մեղրաման», Լուվր, Փարիզ, «Արվեստի պիտույքներ», 1760-ական թթ․, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Շարդենի երփնագիրը առանձնանում է գունապատկերի ամբողջականությամբ, նրբերանգների և արտացոլումների հարստությամբ, վաչյորների վիրտուոզ խազով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղոթք ճաշից առաջ, 1744, Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Baptiste Siméon Chardin
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean Siméon Chardin — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шарден Жан Батист Симеон (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://kulturnav.org/c6469ae9-3766-4647-85fb-d51e70fed4a1 — 2016.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժան Բատիստ Շարդեն կատեգորիայում։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |